Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

15.02.2017

«Ոչմիթիզհող» համազգային նախաձեռնություն



Ուշադրություն

  Կազմավորվել է «Ոչմիթիզհող» անունով մահապարտների ջոկատ, որ շուտով կմեկնի Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ։ Ջոկատում անդամագրվել են Արա Պապյանը, Հայկ Մարտիրոսյանը, մոսկվաբնակ Արբակ Խաչատրյանը, Ավետիք Չալաբյանը, Հրանուշ Խառատյանը, Նարինե Մկրտչյանը, Արման Մելիքյանը, Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը եւ բոլոր նրանք, ովքեր «հայրենասիրաբար» հրապարակավ կանգնել են «ոչմիթիզհող» կարգախոսի պաշտպանության թիկունքում։ Այս նախաձեռնության նպատակն է գործով հաստատել իրենց ասած խոսքը, քանի որ ոչ մեկը չի հասկանում, թե ինչու պետք է մարդը, տաք տեղը նստած, «ոչմիթիզհող» գոռա, իսկ դրա համար արյուն թափեն ուրիշները։


  Կազմակերպվում է նաեւ դեպի Արցախ ներգաղթողների առաջին քարավանը։ Այն Արցախ կմեկնի Զորի Բայայանի նավապետությամբ՝ հայտնի են ցուցակի առաջին համարները. Ռ.Քոչարյան (ԼՂՀ նախկին նախագահ), Արկադի Ղուկասյան (ԼՂՀ նախկին նախագահ), Սամվել Բաբայան (ԼՂՀ նախկին «Կամանդույուշչի), Սեյրան Օհանյան (ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար), Օլեգ Եսայան (ԼՂՀ նախկին ԱԺ նախագահ) եւ Լեռնային Ղարաբաղում ժամանակին քիչ թե շատ նշանակալի պաշտոն վարած, ապա Հայաստան տեղափոխված եւ ինչով ասես զբաղվող հարյուրավոր մարդիկ։ Այս նախաձեռնության նպատակն էլ համոզելն է Լեռնային Ղարաբաղում ապրողներին, որ իրենք վտանգից չեն փախել, այլ ընդամենը փոխօգնության կարգով գնացել են հարեւան Հայաստան՝ լրացնելու համար այստեղ որակյալ կադրերի պակասը։ Հիմա վերադառնում են այդ առաքելությունն ավարտած՝ ի քաջալերումն իրենց հայրենակիցների։ Այլապես Ղարաբաղում ոչ մեկը չի հասկանում, թե ինչպես կարող են այստեղ բարձր պաշտոններ վարած մարդիկ պաշտոնավարումից հետո անպայման տեղափոխվել մի այլ պետություն։


  Ստեղծվել է նաեւ հատուկ հիմնադրամ՝ «Ազատագրված հողերի մինչեւ վերջին թիզը բնակեցում» անվամբ։ Այս հաշվին առաջին փոխանցումներն են կատարել Ռ. Քոչարյանը՝ շուրջ 3 միլիարդ դոլար՝ իր կարողության ուղիղ կեսը։ Այս նվիրատվության նպատակն է վերջնականապես հերքել տարածված այն լուրերը, թե Ռ. Քոչարյանը իր պաշտոնավարման տարիներին կոռուպցիայով եւ երկրի թալանով է զբաղվել։ Այլապես ոչ մեկը չի հասկանում, թե ինչպես կարող է մեկը ծակ շայլվարով գալ Հայաստան եւ առանց բիզնեսով զբաղվելու 10 տարում բազմամիլիարդատեր դառնալ։

1 комментарий:

Анонимный комментирует...

մի տեսակ քոչարյանին Փ.Ռ. ի տեսք ա տալիս, գովազդի