Ազգային Ժողովը մերժեց Մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը. Ազգային Ժողովը 66 դեմ, 46 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով մերժեց 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման հարցում պատկան մարմինների գործողությունների իրավաչափությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստ է քննարկել Մարտի 1-ի վերաբերյալ ցանկացած հարց` «նույնիսկ` մեկ կենտրոնից հրահրված հարցերը»:
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ ամբողջական պատասխանատվությունը հարցի վերաբերյալ իշխանությունների վրա է:«Մենք, ուսումնասիրելով նախորդ երեք հանձնաժողովների աշխատանքը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ այսօր հանձնաժողով ստեղծելը, մենք դեմ ենք քվեարկելու», - ասաց նա: Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով Գալուստ Սահակյանի ելույթին, նշեց, որ նախորդ հանձնաժողովների գործունեությունը հարցին որեւէ առնչություն չունի: «Իրականում, այս հանձնաժողովը պետք է ոչ թե ուսումնասիրեր Մարտի 1-ի սպանությունները, այլ պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմինները արդարադատության խոչընդոտման ինչ փորձեր են կատարել: Եվ, եթե չեք քվեարկում կողմ, դա նշանակում է, որ արդարադատության խոչընդոտման համար ողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեր ուսերին, ինչպես նաեւ՝ այդ արյան համար պատասխանատվությունը», - ասաց Զուրաբյանը:
Կողմ քվեարկելու կոչ արեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Բնականաբար, դեմ քվեարկել են բացառապես ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները:Ստորեւ ձեզ ենք ներկայացնում դեմ քվեարկած պատգամավորների ամբողջական ցանկը.
ՀՀԿ Ռոբերտ Սարգսյան, Սամվել Ֆարմանյան, Արթուր Ստեփանյան, Արտակ Սարգսյան, Արթուր Գեւորգյան, Ռուբեն Հովսեփյան, Կորյուն Նահապետյան, Գարեգին Նուշիկյան Մնացական Մնացականյան, Մուրադ Մուրադյան, Կարինե Պողոսյան, Արայիկ Գրիգորյան, Սեդրակ Սարոյան, Հրանտ Գրիգորյան, Ալեքսան Պետրոսյան,Մանվել Բադեյան, Կարեն Բոթոյան, Հակոբ Հակոբյան, Արկադի Համբարձումյան Կարեն Սարիբեկյան, Կարեն Կարապետյան, Արման Սահակյան, Հայկ Գրիգորյան, Արմեն Կարապետյան Աշոտ Արսենյան, Մարինե Մարաբյան, Հակոբ Հակոբյան, Հովիկ Աբրահամյան, Սամվել Նիկոյան Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Հովհաննես Սահակյան, Հերմինե Նաղդալյան, Դավիթ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով, Մանվել Գրիգորյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Արա Բաբլոյան, Կարինե Աճեմյան, Կարեն Ավագյան, Լեւոն Մարտիրոսյան, Մարգարիտ Եսայան, Վարդան Այվազյան, Ռուզաննա Մուրադյան, Նահապետ Գեւորգյան, Նաիրա Կարապետյան, Հովհաննես Սոֆոյան, Սպարտակ Մելիքյան, Շիրակ Թորոսյան, Արփինե Հովհաննիսյան, Արտակ Զաքարյան, Արաիկ Հովհաննիսյան, Արտակ Դավթյան Վոլոդյա Բադալյան, Մկրտիչ Մինասյան, Տաճատ Վարդապետյան:
ՕԵԿ Հեղինե Բիշարյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Հովհաննես Մարգարյան

1 комментарий:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Отправить комментарий