Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

28.01.2013

Մազ-մուզ

«Եվ վերադարձնելով դիմանկարը ձեր...»
Այս հոդվածը գրել եմ տարիներ առաջ` Վասակ Դարբինյանի «Տարեգիր» թերթում, բայց այսօր «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակցիայի ժամանակ մազմանյան արմեն կոչեցյալի նողկալի պահվածքի համար արժե, որ մի անգամ էլ վերհիշենք մազ-ի «հերոսական անցյալը:
Մազ-մուզ
«Արյուն եմ թափել էս երկրի համար, ուրեմն` մի անգամ կրակելու իրավունք չունե՞մ: Արյուն եմ թափել...»: 
Այս եւ սրանց նման սրտակեղեք «հոգու ճիչի» հեղինակը ոչ անհայտ ռեժիսոր Մազմանյան Արմենն է:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին էր: Եթե շատ ուզենամ` կճշտեմ, թե կոնկրետ որ թվականն էր, բայց ոչ միայն շատ չեմ ուզում, այլեւ բոլորովին չեմ ուզում: Ով շատ է ուզում, թող դիմի ՀՀ դատախազություն կամ քրքրի մամուլի արխիվները, եւ անպայման կգտնի անցյալ «դարիս դատավարության» մասին հարուստ լրատվություն, թե ինչպես է հայրենիքի համար «արյուն թափած» Մազմանյան Արմենը կեսգիշերին հարբած ժամանել «Նաիրի» կինոթատրոն, որտեղ ինչ-որ նպատակի համար (չեմ հիշում` ինչ նպատակի եւ չեմ էլ ուզում հիշել) իրեն սենյակ էին հատկացրել, եւ հարբած Մազը որոշել էր կեսգիշերին ամեն գնով մտնել իր այդ սենյակը: «Նաիրի» կինոթատրոնի ծերունի պահակը երեւի արդեն հասցրել էր մոտիկից ճանաչել այս քաջարի պարոնին եւ, թերեւս մտածելով, որ սեփական «արյունը թափած» այս Մազը, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար` ընդունակ է նաեւ ուրիշի արյունը թափելու, վախեցել էր դուռը բացել: Կամ էլ գուցե` մութ էր եղել, չէր ճանաչել: Կարեւոր չէ: Եվ ի՞նչ էր արել հանուն հայրենիքի իր «արյունը թափած» Արմեն Մազմանյանը: Առանձնապես բան չէր արել. կոտրել էր «Նաիրի» կինոթատրոնի դուռը, ներխուժել էր, հարձակվել խեղճ մարդու վրա` «մտավորականին վայել» հայհոյանքներով ու սպառնալիքներով շաղախելով անպաշտպան մարդուն, ատրճանակով կրակել էր աջուձախ` շարքից հանելով ջահը, հեռուստացույցն ու ինչ պատահի: Մոտավորապես այսքանը: Մանրամասները չեմ հիշում եւ չեմ էլ ուզում հիշել:
Արմեն Մազմանյանին ձերբակալեցին: Մեղադրողն ութ տարվա ազատազրկում պահանջեց: Մի խումբ դերասան-ռեժիսորներ դիմեցին ինձ, որ դիմեմ իմ տաղանդավոր արձակագիր ընկեր (ինչի համար հպարտ եմ), այդ ժամանակ` Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին, որ ընդունի իրենց: Վանո Սիրադեղյանը սիրով ընդունեց: Հանդիպմանը ներկա էի նաեւ ես: Պարզ է` ինչ խոսվեց. խնդրեցին, որ օգնի` Մազմանյան Արմենին ութ տարով չփակեն բանտում: Վանոյի պատասխանը սա էր. «Ես էլ չեմ ուզում, որ այդպիսի նախադեպ լինի` ռեժիսորը բանտ նստի»: Ու խոստացավ միջնորդել, որ մեղմ վարվեն:
Ի դեպ, ինքս ներկա եմ եղել Արմեն Մազմանյանի բոլոր դատական նիստերին, եւ չեմ թաքցնում` բացի տհաճությունից, ուրիշ ոչինչ չեմ զգացել այդ մարդու նկատմամբ: Միայն հիշում եմ նրա անզուսպ ճվճվոցներն այն մասին, որ ինքն արյուն է թափել, եւ ուրեմն` իրավունք չունի՞ կրակելու, եւ մեկ էլ հիշում եմ, թե ոնց էին «յախա» թափ տալիս նրանից իր գործընկերները` անհիմն «խորոզանալու» համար: Կարո՞ղ էր բարեկիրթ մարդու նման ներողություն խնդրել պահակից, ասել, որ հարբած է եղել, որ ցավում է` մշակույթի օջախում նման վայրենություն անելու համար: Չէ, Արմեն Մազմանյանը չէր կարող. նախ` դրա համար իրոք հարկավոր է բարեկիրթ լինել, երկրորդ` ինքը «վիզ էր դրել» հերոս հալածյալ ներկայանալ եւ ճվճվում էր ու ճվճվում: Դատախազը երիտասարդ տղա էր: Հնարավոր է` հիմա անմռունչ ծառայում է այս հանցագործ իշխանություններին: Հուսանք` ոչ: Համենայն դեպս, այն ժամանակ, չնայած հզոր Վանո Սիրադեղյանի միջնորդությանը, չզիջեց ու պատկառելի տարիների կալանք պահանջեց: Ի դեպ, գրագետ, ավելի քան հիմնավորված մեղադրանք էր, եւ դատախազը չթաքցրեց իր զարմանքը սույն մշակույթի գործչի կուրծքծեծոցիի վրա, որ ինքը «արյուն է թափել» եւ իրավունք ունի երբեմն-երբեմն հարբելու, երեւանյան մշակույթի օջախներում կրակահերթեր արձակելու ու խեղճուկրակ մարդկանց վրա հարձակվելու: Երիտասարդ մեղադրողի համար շատ տարօրինակ էր, որ այդ խոսքերի հեղինակն իրեն մտավորական համարող մեկն է, եւ դատախազի խոսքի մեջ մի մեծ տարակուսանք կար` եթե նույնիսկ համարենք, որ ամբաստանյալն «արյուն է թափել» հանուն հայրենիքի, եթե բոլոր արյուն թափողները նրա նման մտածեն, բա էս երկրի վերջն ի՞նչ է լինելու: Եվ հատկապես տարակուսած էր, որ Մազմանյան Արմենը մի կաթիլ անգամ վատ չէր զգում, որ մշակույթի օջախ է ավերել: Ինչ որ է, Վանո Սիրադեղյանի միջնորդությունը հարգվեց. Մազմանյան Արմենին պայմանական դատապարտեցին երեք տարով եւ դատարանի դահլիճից ազատ արձակեցին: Մոտեցա, որ շնորհավորեմ: «Երեք տարով բերանս փակեցի՞ք»,- հոխորտաց «արյուն թափած» Մազը: Չպատասխանեցի: Ի՞նչ պատասխանեի այդ ապերախտին: Իր գործընկերներն ինձնից ներողություն խնդրեցին Մազմանյան Արմենի փոխարեն, նույնիսկ մեկն ասաց` դատարանում չլինեինք, մի հատ մռութին կհասցնեի, ու ես գնացի իմ ճանապարհով, Մազմանյան Արմենը` իր: 
Առաջին անգամ չէ, որ ուզում եմ այս Մազին հիշեցնել իր հերոսական անցյալը: Ամեն անգամ, երբ մամուլում կամ հեռուստատեսությամբ լսում եմ, թե ոնց է հոխորտում քաղբանտարկյալների վրա, արդարությունից ու օրենքից խոսում, թեւերը փռում ներկա հանցագործ իշխանությունների վրա (վերջերս էլ դրա վարձն ստացավ` Սերժիկ Սարգսյանը մրցանակ տվեց), ուզում եմ հակադարձել` երբ քեզ էին դատում ակնհայտ խուլիգանության համար, վեր կենայիր ու ասեիր` ճիշտ է, խուլիգանություն եմ արել, եւ արժանի եմ, որ ինձ դատեք: Ինչու՞ էիր կոկորդ պատռում ու վտիտ դոշիդ խփում, թե քեզ անարդար են դատում:
Եթե դու իրավունք ունեիր նման վայրագություն անելու, Ղարաբաղյան պատերազմի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը առաջին գծում կռված տղերքը` Սասուն Միքայելյանն ու մնացած իրական ազատամարտիկները, պատկերացնու՞մ ես, «արյուն թափած» Մազ, թե ինչ անսահման իրավունքներ ունեն: Դե, վեր կենայիր ու նրանց համար կուրծք ծեծեիր, դոշիդ խփեիր, ձենդ գլուխդ գցեիր` ոնց որ սեփական կաշիդ փրկելու համար էիր ճվճվում` մեղադրելով այն ժամանակվա իշխանություններին, թե քեզ դատում են, որովհետեւ քննադատում ես իրենց: Կարծես` նրանք էին ատրճանակը տվել քեզ եւ գործուղել» կինոթատրոնն ավերելու ու անպաշտպան մարդուն ահաբեկելու:
Հիմա էլ, այս նույն Մազը երեկ «7 օր»-ին ասել է. «Նիկոլը հանուն արդարության չի հանձնվել»: Ըստ այս Մազի` «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կամավոր հանձնվել է իրավապահներին` հաստատ իմանալով, որ իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածն ընկնում է համաներման տակ:
Առավել անհեթեթ զառանցանք լսած չկամ ողջ կյանքումս: Ենթադրենք` Մազմանյան Արմենը ճիշտ է. այս նենգ եւ քինոտ իշխանությունները, որ ատամ են կրճտացնում Նիկոլի վրա` նրա անողոք գրչի համար, իրոք, այսպես կոչված, «համաներելու են»  նրան: Հիմա ո՞նց հասկանալ սերժամրցանակակիր Մազին` Նիկոլը հանցագործ է, եւ իր տերերը հանցագործին բա՞ց են թողնելու, այսինքն` իր տերերը հանցա՞նք են գործելու` ազատ արձակելով բանտում մի քանի տարի փակված մնալու արժանի մարդուն: «Չէ~,- կճվճվա Սերժիկի ու Ռոբիկի կերակրատաշտի «հաճախորդ» Մազը,- այս իշխանությունները պուպուշ են, ազնիվ են, արդար են, հո լեւոնականների նման չե՞ն»: Եթե «պուպուշ են, ազնիվ են ու արդար», ուրեմն` «համաներման» ակնկալիքով ընդհատակից դուրս եկած Նիկոլը եթե ազատ արձակվի` արդարությունը հաղթանակելու՞ է: Այսինքն` Նիկոլը հանուն արդարությա՞ն է հանձնվել: Դե, մի բան ասա, ճվճվա, Մա’զ: Թե չէ սեփական գաճաճությունդ արդարացնելու համար Նիկոլի մեծագույն հարգանքի արժանի քայլը նսեմացնելու ողորմելի ջանքդ միայն խղճահարությամբ լի քմծիծաղի է արժանի:

Եթե նկատել եք, այս իշխանությունների առաջ պչրուհու նման կոտրատվողները ցանկացած հրապարակային խոսքում անպայման առնվազն մի քանի աղաղակող անհեթեթություն են դուրս տալիս: Իրենց էլ կարելի է հասկանալ` փորձում են արդարացնել մինչեւ կոկորդը հանցագործությունների մեջ խրված մեծ ու փոքր պաշտոնյաներին, նրանց հակառակորդների բոստանը քար գցելով` առավել բարեհաճ վերաբերմունքի արժանանալու ակնկալիքով: Բայց դա նույնիսկ Մազմանյան Արմենի նման ճարտասանի ուժերից է վեր:

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ ( Տարիներ առաջ եմ գրել, բայց արժե նաեւ այսօր կարդալ )

Комментариев нет: