Նիկոլ Փաշինյանի Նոր Ուխտը.
«Հայկական Ժամանակ» թերթի 24.01.2013 թվակիր համարում հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Քաղաքացիական պայմանագիր» փաստաթուղթը, որն անմիջապես աչքի է զարնում չափազանց արտառոց մի առանձնահատկությամբ։ Բանն այն է, որ մարդկությանը հայտնի բոլոր նման փաստաթղթերի առաջին իսկ հոդվածում, որպես կանոն, սահմանվում են պայմանագրի կողմերը։
Նիկոլը՝ մի կողմից համեստությունից դրդված, իսկ մյուս կողմից՝ սեփական անձի արժեւորման գայթակղությունից, խախտել է այս կանոնը եւ կողմերի սահմանումը տվել ոչ թե պայմանագրի 1-ին, այլ 7-րդ ծավալուն հոդվածում։
«Հայկական Ժամանակ» թերթի 24.01.2013 թվակիր համարում հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Քաղաքացիական պայմանագիր» փաստաթուղթը, որն անմիջապես աչքի է զարնում չափազանց արտառոց մի առանձնահատկությամբ։ Բանն այն է, որ մարդկությանը հայտնի բոլոր նման փաստաթղթերի առաջին իսկ հոդվածում, որպես կանոն, սահմանվում են պայմանագրի կողմերը։
Նիկոլը՝ մի կողմից համեստությունից դրդված, իսկ մյուս կողմից՝ սեփական անձի արժեւորման գայթակղությունից, խախտել է այս կանոնը եւ կողմերի սահմանումը տվել ոչ թե պայմանագրի 1-ին, այլ 7-րդ ծավալուն հոդվածում։
Կողմերի սահմանման հարցն, անշուշտ, կարող է շատերին ֆորմալ մանրուք թվալ, բայց հավատացնում ենք, որ տվյալ պարագայում դա է Նիկոլի փաստաթղթի ըմբռնման միակ բանալին։ Ուստի նկատի ունենալով հարցի կարեւորությունը, նպատակահարմար ենք համարում փաստաթղթի 7-րդ հոդվածը ներկայացնել գրեթե ամբողջությամբ.
«7. Սույն պայմանագրի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին լիազորում են պայմանագրի շրջանակներում իրականացնել հետեւյալ լիազորությունները.
ա) ձեւավորել Պայմանագրի կառավարման խորհուրդ՝ պայմանագրի մասնակիցների ցանկից. կառավարման խորհրդի գործունեության ժամկետը վեց ամիս է, որի ավարտից հետո ձեւավորվում է նոր խորհուրդ.
բ) ղեկավարել Պայմանագրի կառավարման խորհուրդը, որը գործում է կանոնադրության համաձայն։...
գ) տնօրինել Պայմանագրին միացած քաղաքացիների մասին տեղեկատվությունը եւ ապահովել անձնական տվյալների գաղտնիությունը.
դ) մշակել եւ գործարկել Քաղաքացիական պայմանագրին արվող նյութական նվիրատվությունների հավաքման, հաշվառման, ծախսերի թափանցիկության գործուն մեխանիզմներ, տնօրինել Պայմանագրի շրջանակներում ձեւավորված գույքն ու ֆինանսական միջոցները.
ե) մինչ կառավարման խորհրդի ձեւավորումը իրականացնել Պայմանագրի ընթացիկ կառավարումը։...
զ) ներկայացնել Քաղաքացիական պայմանագիրը, նրա անունից հանդես գալ հայաստանյան եւ արտերկրյա սուբյեկտների հետ հարաբերություններում։...»։
Այսպիսով, թերթի ավելի քան մի ամբողջ էջի ընթերցումից հետո է պարզվում միայն, որ խնդրո առարկա «Քաղաքացիական պայմանագրի» կողմերը երկուսն են՝ մեկը Նիկոլ Փաշինյանն ինքը, իսկ մյուսը՝ մնացյալ հայ ժողովուրդը։
Քաղաքակրթության շուրջ հինգհազարամյա պատմության ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ պայմանագիր է կնքվում որեւէ անձի եւ մի ամբողջ ժողովրդի միջեւ։ Այդ անձերից առաջինը Յահվե-Էլոհիմ կոչված մի աստված էր, որը ուխտ կամ պայմանագիր կնքեց սեփական ժողովրդի հետ՝ վերջինիս հավատարմության դիմաց խոստանալով հավետ գուրգուրել ու պաշտպանել նրան։ Ու թեեւ նա խստությամբ հետեւեց պայմանագրի պահանջների կատարմանը, բայց ժողովուրդը մեղանչեց ու բազմիցս խախտեց դրանք։ Այնժամ Յահվե-Էլոհիմը Սոդոմ-Գոմորով, ջրհեղեղով, սովով ու համաճարակներով, գերեվարությամբ ու տեղահանություններով չարաչար պատժեց ժողովրդին։ Բայց երբ դա էլ չօգնեց ու մարդիկ կրկին ու կրկին թաղվեցին մեղքերի մեջ, նա ձեռք քաշեց ժողովրդից ու թոշակի գնաց։
Հաջորդ անձը Յահվե-Էլոհիմի Հիսուս Քրիստոս անունով որդին էր, որն իր հոր թոշակի անցնելուց հետո ստիպված երկնքից իջավ երկիր եւ նոր ուխտ կամ պայմանագիր կնքեց ժողովրդի հետ։ Բայց ժողովուրդն, ինչպես միշտ, բթամիտ, կարծրասիրտ ու ապերախտ գտնվեց, եւ խախտելով նաեւ այդ նոր ուխտը, շարունակեց ապրել մեղքերի, զեխության ու անառակության մեջ։ Որից հետո, բնականաբար, Քրիստոսին այլ բան չէր մնում, քան իր անձը դնել ժողովրդի զոհասեղանին եւ ինքնակամ խաչ բարձրանալ։ Ժողովուրդն ամենեւին չզղջաց ու եւս 2000 տարի փարիսեցիաբար սպասեց նոր Մեսիայի գալստյանը։
Յահվե-Էլոհիմից ու Հիսուս Քրիստոսից հետո, արդ, վերջապես հայտնվել է մի երրորդ բացառիկ անձ՝ ի դեմս Նիկոլի, որը ժողովրդին առաջարկում է նոր ուխտ կամ պայմանագիր կնքել իր հետ։ Անհրաժեշտ է խոստովանել, անշուշտ, որ սա եզակի երեւույթ է հայ իրականության մեջ, որովհետեւ այդպիսի բան չի անցել անգամ թոնդրակյանության հիմնադիր Սմբատ Զարեհավանցու, համաշխարհային ազգի առաջնորդ Վազգեն Մանուկյանի, ժողովրդի համեստափայլ ծառա Րաֆֆի Հովհաննիսյանի, հականեռականության առաջամարտիկ Խաչիկ Ստամբոլցյանի, հայկազեան ցեղի նախահայր Պարույր Հայրիկյանի եւ մեսիական անուրջներով տառապող որեւէ այլ անձի մտքով։
Հետեւաբար, ի նշանավորումն Նիկոլի հրաշափառ հայտնության, հարկ է՝ այսօրվանից եւեթ հայոց բոլոր եկեղեցիներում տերունական հնացած աղոթքը փոխարինել հետեւյալ աղոթքով. «Ցնծա՛ աշխարհ Հայոց, զի յայտնեցաւ Փրկիչ քո ի դէմս Նիկողայոսի սրբոյ, որ յարուցեալ ի կապանաց բանտի, արդ ժամանեաց ի փրկութիւն ազգիս մերոյ եւ ի դնել զանձն իւր ի վերայ զոհասեղանին հայրենեաց, զի նորա է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն»։
Վանոն կասեր՝ «Ափսոս էր երեխան»։
Յովհաննէս Մկրտիչ
Комментариев нет:
Отправить комментарий