Մի օր մենակ գնաց առանց որևե մեկին ասելու: Օրը ցերեկով գնաց ու բարեհաջող վերադարձավ: Հետո պատմում էր մոտավորապես էսպես` «մտա խրամատ, շների հաչոցներ լսեցի, հետո ջոգեցի տեղը չի փոխվում հաչոցի, ասի կապած են ուրեմն, առաջ գնացի բլինդաժը գտա մտա, ներսը 7-8 հոգի: ասի գռռցնեմ կալաշս, էն էլ քնած էին գ**թերը: Ձեռիս կռծած բիբարը խփեցի պատի մեխին ու հելա» Էդտեղ մերոնք սկսեցին խնդալ, թե էլի հորինում ես, մտար ու բան չարի՞ր: Բորզին մի քիչ վիրավորվեց, բայց սովոր էր որ իրա պատմածներին էդքան էլ չեն հավատում, իրանից գոհ դեմքով հանեց մի հատ թղթի կտոր ու դրեց դեմներս: Շախ ու մատ! Ազերների «карточка огня»ն էր: Դա դիրքի մարտավարական քարտեզն ա, որը լինում ա միայն դիրքի պատասխանատու սպայի մոտ: Էլ կասկած չկար: «գիտեի որ չեք հավատալու: մարդու չասեք, կդատվեմ» ասեց ու գնաց պարկեց հպարտ դեմքով: Որոշ ժամանակ անց քարտեզը շտաբ էր հասել, հարցուփորձ էին անում, թե որտեղից ու ով ա ձեռք բերել: Էդպես էլ չիմացան: Բորզին էլ մենք էլ չգիտեինք`իմանալուց հետո կպարգևատրեին թե կդատեին սահմանը խախտելու համար: Հիմա որ հիշում էմ էդ խոսքերը «քնած էին գ**թերը» ես էլ եմ հպարտություն զգում: հասարակ շարքային էր Բորզին, շատ չէր մտածել էդ պահին: Արկած էր իրա համար էդ, հերոսական սխրանքի չէր գնացել: Գիտակցում էր, որ կարող ա խփեն, ատում էր, ոնց որ կատեն թշնամուն, բայց չէր կարող քնած թշնամի սպանել: Դա մեղմ ասած պատիվ չէր բերի:
Հ.Գ. Երբ կռիվ սկսվի, Սաֆարովի պես «հերոս»ների բանակը մինչև սպասի քնենք, մենք արդեն իրենց տանը կլինենք:
« Ով քնած է` արթուն կացեք,
« Ով քնած է` արթուն կացեք,
Ով արթուն է` ձիեր թամբեք,
Ով թամբել է զենքեր կապեք,
ով կապել է` ելեք, հեծեք,
Չասեք Դավիթ գող-գող եկավ,
Գող-գող գնաց ... »
Սասունցի Դավիթ
Չասեք Դավիթ գող-գող եկավ,
Գող-գող գնաց ... »
Սասունցի Դավիթ
Մեր հերոսն էսպիսին ա, իսկ ձե՞րը ...
Բաբկեն Նավասարդյան
Բաբկեն Նավասարդյան
Комментариев нет:
Отправить комментарий