Երեւի հասկացաք, որ վերնագիրս Հայաստանի իշխանություններին է ուղղված: Երեւի մտքում կամ բարձրաձայն ասացիք` նո՞ր ես հասկացել: Չէ, նոր չեմ հասկացել, բայց չեմ դադարում ապշել ու զարհուրել, որովհետեւ ամեն սահմռկեցնող դեպքից հետո մտածում եմ` սա սրիկայության, տականքության, դաժանության գագաթնակետն էր, մեկ էլ պարզվում է` ինչ գագաթ, դեռ ստորոտին ենք, սրանք դեռ այնքա՜ն անմարդկայնության պաշար ունեն կուտակած:
Մենք, ուրեմն, քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին ազգն ենք էս հողագնդի վրա: Մենք, ուրեմն, ամենաբազմաչարչար, ամենահալածված, ամենացեղասպանված ժողովուրդն ենք: Մենք, ուրեմն, ամենաայլասեր (եթե, իհարկե, էդ «այլ»-ը մեծ ախպեր ռուսն է), ամենաբարի, ամենահյուրասեր հասարակությունն ենք էս հողագնդի վրա:
Եւ ահա էս ընտրյալ ազգիս ոչընտիր իշխանությունը Սիրիայից մի կերպ Հայաստան հասած բազմանդամ ընտանիքին, որի ամենափոքր ներկայացուցիչներն ինն ամսական, երկու, երեք, վեց ինը տարեկան երեխաներ են, նրանց պաշտպան մեծերն էլ կանայք են, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չորս օր շարունակ փակում է բանտախցից ավելի վատ մի սենյակում, հաց ու ջուր չի տալիս, ինչ-որ համազգեստավոր ոչնչություններ ծաղրում են այդ կանանց` պահանջելով, որ ներքնաշորերն իրենց ներկայությամբ փոխեն, հետո էլ դեպորտ են անում` ինքնաթիռի տոմսերի փողը ձեռքներից առնելով: Եւ ինչի՞ համար… Որովհետեւ տեղեկանք չեն բերել պատերազմի բոցերի մեջ տապակվող Սիրիայից, որ հայ են: Հայ են, թե հայ չեն, սա ինձ համար երրորդական-չորրորդական հարց է:
Ենթադրենք` հա՛յ չեն կամ գուցե իրո՛ք հայ չեն: Ենթադրենք` արաբ են, ֆրանսիացի են, ճապոնացի են, քուրդ են, թուրք են, հետո՞: Էդ մարդիկ իրենցնմանների երկի՞ր են եկել, թե՞ մարդակերների կղզի: Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ ընտանիքի չափահաս կանայք միջազգային մակարդակի տեռորիստներ են կամ Շտիրլիցի նման ամենակարող լրտեսներ, հետո՞: Եվրոպական ընտանիք մտած էս երկրի վոժդերը մինչեւ հիմա չգիտե՞ն, որ այդ նույն Եվրոպայում նույնիսկ յոթանասունից ավելի մարդ սպանած Բրեյվիկին չեն անմարդկային պայմաններում պահում, քաղցած պահում, մի բան էլ դենը, այնպես են պահում` քիչ է մնում նախանձես, որ ինքն է էդ բանտում, ոչ թե` էս իշխանություններից մինչեւ կոկորդներս զզված Հայաստանի քաղաքացիներս:
Լավ, ենթադրենք նաեւ, որ Հայաստանն իսկի էլ եվրոպական ընտանիքի անդամ չէ, քրիստոնեությունն էլ մենք չենք առաջինն ընդունել կամ առհասարակ չենք ընդունել, ու ոչ էլ բազմաչարչար ենք ու ցեղասպանված, ընդամենը երկիր ենք, որտեղ ապրում են երկոտանի բանական արարածներ, որոնք այնքան են զարգացել, որ արդեն մարդու միս չեն խժռում, կենդանիների միսն էլ եփած են ուտում: Էս միջազգային մակարդակի տեռորիստների ու Շտիրլիցի նման ամենակարող լրտեսների հետ այդ նույն խցում փոքրիկ երեխաներ կային, որոնք դեռ չգիտեն` տեռորիստն ինչ է, լրտեսն ինչ է, ազգն ինչ է, նրանք ընդամենը վախեցած մանկիկներ են, որ արդեն հասցրել են ռումբի պայթյուն ու կրակոցների ձայներ լսել, արյուն ու մահ տեսնել, ու այդ երեխաները քաղցած են, այդ երեխաներն ուզում են ուտել, ուզում են քնել, ուզում են լողանալ, ուզում են` իրենց մայրը չարտասվի, այլ իրենց համար օրորոցային երգի կամ հեքիաթ պատմի…

Սա էլ` հեչ. բայց ախր դուք հայրենասեր եք, չէ՞, շատ հայրենասեր եք, քնում-վեր եք կենում հայրենիքի հանդեպ սիրուց պռոշներդ ճաքած. բա որ քաղաքացիական պատերազմի ճիրաններից մի կերպ մազապուրծ եղած էդ ընտանիքի նկատմամբ ձեր գիշատչային «օպերացիան» էիք իրականացնում հանուն ձեր պաշտելի հայ ազգի անվտանգության, գոնե մի պահ չհիշեցի՞ք, որ նրանք եկել են մի երկրից, որի բնակիչները ձեր ցեղասպանված «հայու բեկորներին» ընդունել են հարազատի պես, ու այդ երկիրը դարձել է երկիր կորցրած մեր հայրենակիցների երկրորդ հայրենիքը: Բա որ դերզորերի դժոխքով անցած ու մի կերպ Սիրիա հասած «հայու բեկորներին» ասեին` տեղեկանք ներկայացրեք, որ արաբ եք, ու քանի որ արաբ չէին, ասեին` որտեղից եկել եք, այնտեղ էլ գնացեք: Բա էդ ժամանակ կեղծ ժպիտը դեմքին դաջած տիկին Հրանուշն ու՞մ էր ասելու` արի տուն, բա «Հայաստան» հիմնադրամը օտար ափերում ումի՞ց էր փող հավաքելու, բա ախր բարեպաշտի դիմակ հագած Հայոց եկեղեցիներում խաչակնքող Սերժիկ Սարգսյանի շրջապատը զրկվելու էր Սփյուռքից հայրենիք եկած միամիտ գործարարներին սնանկացնելու հաճույքից...
Լսե՛ք, ձեզ մայր չի բերել, ձեզ նույնիսկ կաղամբի թփի տակից չեն գտել...
Комментариев нет:
Отправить комментарий