Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

30.08.2012

ԱՍՈՒԼԻՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ


Հարց:

- Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ դուք տեղյակ չեք եղել եւ չեք էլ ցանկացել Շուշիի ազատագրումը: 

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ: Պատասխան

- Եթե ձեզ թվում է, որ ինձնից պետական գաղտնիք կկորզեք, դա բացառված է: Ես Ղարաբաղի մասին ոչ մի պետական գաղտնիք չեմ հայտնի, մինչեւ այդ հարցը վերջնական չլուծվի: Ես գիշեր-ցերեկ կուրծք ծեծող չեմ սրանց նման, որ Ղարաբաղը իրենք են ազատագրել: Դա շատ վտանգավոր խոսակցություն է, ես միշտ խուսափում եմ այդ խոսակցությունից: Թող ասեն` ես տեղյակ չեմ եղել, ինձ համար դա կարեւոր չէ: Ինձ համար կարեւորն այն է, որ Շուշին, Քելբաջարը ազատագրվել են: Այսպիսի շատ հայտնի արտահայտություն կա. «հաղթանակը հազար հայր ունի, իսկ պարտությունը որբ է»: Թող հաղթանակ լինի, ով ուզում է այդ հաղթանակին տեր կանգնի: Մի բան էլ` այս թեման փակելու համար: Դա էլ, գիտեք, շատ-շատ են ասում, ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով, որ 1994 մայիսին ԼՂ բանակը այնքան հզոր էր, (այդ 4 ամսվա պատերազմից հետո, երբ 4 ճակատով վանեց ադրբեջանական հարձակումը), որ կարող էր գրավել Միրբաշիրն էլ, Եվլախն էլ, Բաքուն էլ, բայց Լեւոնը չթողեց: Այ ընկեր, եթե մինչեւ այդ այդ 7 շրջանը գրավեցիք, այդ ո՞նց Լեւոնի չթողնելով գրավեցիք: Եթե չէր թողել, առանց իր թույլտվության եք գրավել, ձեզ ի՞նչ էր խանգարում, էլի Լեւոնը չթողներ, էլի դուք գնայիք Բաքուն գրավեիք: 

3 հոկտեմբեր, 2011թ.

Комментариев нет: