Հարգելի պարոն Աբրահամյան: Կարդացի Ձեր այսօրվա հոդվածը, որտեղ հիշատակված էր Ռաֆայել Ղազարյանի անունը, և թեպետ սովորաբար նման նյութերին չեմ արձագանքում, այս անգամ անհրաժեշտ գտա իմ որոշ դիտարկումներով Ձեզ հետ կիսվելը, քանի որ մտածողության անհետևողականությունը բավականին նուրբ էր և քողարկված, որպիսիք սովորաբար համոզիչ խոսքի տպավորություն են ստեղծում:
Սա տիպիկ կեղծ-գիտական վերլուծության կառուցման մոդել է՝ այս անգամ քաղաքական վերլուծության ոլորտում:
Այս լավատեսական պնդումով էլ թույլ տվեք ավարտել անդրադարձս:
Հարգանքներով՝ Գայանե Ղազարյան:
Այս երևույթը հստակ նկարագրված է կեղծ-գիտական նյութերը գիտականից զատելու մի շարք գիտական վերլուծություններում, որոնցում համար առաջին ծուղակն է համարվում հետևյալ հնարը. որևէ կեղծ-գիտական տեսություն, փորձելով կառուցել իր թեզերը, ելնում է տվյալ ոլորտի ոչ թե ներկա դրությունից, այլ անցյալից՝ մատնանշելով ենթադրենք 150, երբեմն նույնիսկ 1500 տարի առաջ գիտության այդ ոլորտում տիրող իրավիճակը՝ ներակայացնելով այդ ժամանակաշրջանում այդ ոլորտում տիրող գիտելիքի բացերը:
Թեզն ավելի համոզիչ դարձնելու համար որոշ կեղծ-գիտական տեսությունների հեղինակներ մեջբերում են նաև տվյալ գիտական տեսության հիմնադրի մտահոգություններն իր տեսության բացերի շուրջ, որոնք դեռ պետք է ապագայում ուսումնասիրվեն: Եվ հենց այս՝ անցյալի՝ ենթադրենք 1500 տարի առաջ տիրող իրավիճակից էլ կեղծ-գիտության հեղինակները «մեկնարկում» են իրենց կեղծ-գիտական տեսության կառուցումը: Բերեմ մեկ օրինակ դարվինյան տեսության կեղծ-գիտական քննադատությունից (ի տարբերություն գիտականի). հեղինակը հիշատակում է, որ դեռ Դարվինն էր իր մտահոգությունը հայտնում տեսակների էվոլյուցիայի միջանկյալ օղակների բացակայության առթիվ ...: Եվ հենց այս կետից էլ սկսվում է դարվինյան տեսության քննադատությունը՝ առանց հաշվի առնելու և նույնիսկ հիշատակելու, որ միջանկյալ օղակների հայտնաբերումը կամ, այլ կերպ ասած, տեսության ապացուցողական ողջ բազայի ապահովումը միշտ չէ, որ տեսության հիմնադրի խնդիրն է. այն ապագա գիտնականների խնդիրն է: Եվ բնական է, որ կեղծ-տեսության հեղինակը լռում է, որ հետագա 150 տարիների ընթացքում անհամար թվով միջանկյալ օղակներ են բացահայտվել (սա չի փակում դարվինյան տեսության քննադատության ամբողջ սպեկտրը, բայց անհնար է դարձնում գոնե միջանկյալ օղակների բացակայության վրա այն կառուցելը, քանի որ դրանք մեծ քանակով գտնված են):

Գանք Ձեր հոդվածի ամփոփմանը. «1998-ի աշնանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, լուսահոգի Ռաֆայել Ղազարյանը «Ա1+»-ի «P.S.» հաղորդաշարում ինձ տված հարցազրույցի ամենավերջում ասաց, որ Աբդուլ Համիդը եւ Էնվերը այդքան վնաս չեն հասցրել հայ ժողովրդին, որքան ՀՀՇ-ն: Ես էլ ասացի՝ «այդ լավատեսական պնդումով թույլ տվեք ավարտել այսօրվա հաղորդումը»»:
Սա տիպիկ կեղծ-գիտական վերլուծության կառուցման մոդել է՝ այս անգամ քաղաքական վերլուծության ոլորտում:
Ձեզ կթվա, թե ես հիմա կանդրադառնամ, թե հայրս սխալ է ասել կամ չէր կարելի հիշատակել... բոլորովին... հայրիկիս խոսքերն իմ սեփականությունը չեն, և ով ցանկանում է կարող է մեջբերել: Ես գրում եմ մտածողության կեղծ-փաստարկման, մտքի կառուցման քողարկված դարձդարձումների և փաստարկման պատրանքների մասին:
Գանք բուն խոսքին: 1998 թվականին ՀՀ անկախությունը ՀՀՇ-ից բացի այլ կառավարում չէր տեսել. սա էլ հենց «Դարվինն էլ էր մտահոգ միջանկյալ օղակների բացակայությամբ»-ը որպես հենման կետ ընդունելու աբսուրդը, որում միտումնավոր անտեսվում է այդ ոլորտի ներկա վիճակը՝ մեծ թվով միջանկյալ օղակների բացահայտումը, իսկ Ձեր հոդվածի պարագայում՝ 1998-2013 թթ. ընթացքում կառավարող այլ ուժերի գոյությունը, կարճ ասած՝ ապագան, ինչը նպաստավոր հիմք է ստեղծում փաստարկումը սկսել անցյալի մի հարմար կետից՝ ջնջելով ապագայի փոփոխությունները, որոնք հաշվի առնելով այլևս հնարավոր չի լինի կառուցել կեղծ-վերլուծությունը, ինչպես հնարավոր չի լինի տեսակների էվոլյուցիայի հայտնաբերված միջանկյալ օղակները հաշվի առնելով խոսել դրանց բացակայությունից:
Երկրորդ՝ 2007 թվականին նույն Ռաֆայել Ղազարյանը տվել է մեկ այլ հարցազրույց (Չորրորդ իշխանությանը), որին կարծում եմ ինձնից լավ եք տեղյակ. սա էլ «դարվինյան տեսության մեջ այսօր միջանկյալ օղակների բացահայտված լինելու» անտեսումը Ձեր կողմից....
Երրրորդ՝ Ռաֆայել Ղազարյանը 1998 թ-ից հետո չի լռել և իր ներկայիս ու անցյալ (Սերժ, Ռոբերտ) իշխանությունների քննադատություններում հա՛տկապես շեշտել է իրավիճակի վատթարացումը՝ անհամեմատ ՀՀՇ-ի կառավարման տարիներին: Սա էլ Ձեր կողմից «գիտության տվյալ ոլորտում ներկա իրավիճակի անտեսումը»՝ պատրանք ստեղծելու, թե 1998 թ-ին տրված գնահատականները ապագայի դեռ չգոյության պայմաններում տարածելի են նույն այդ ապագայի վրա, կարծես 1998 թ. Ռաֆայել Ղազարյանն ինքը կարող էր կանխատեսել, որ ընդամենը 1-2 տարի անց և դրանից սկսած մոտ 10 տարիների ընթացքում հանդես է գալու անխնա քննադատություններով՝ հաջորդող իշխանությունների հասցեին: Ինչպես Դարվինն իր մտահոգությունները հայտնելիս չէր կարող կանխատեսել միջանկյալ օղակների բացահայտումն ապագայում, սակայն ներկայիս գիտնականներն իրավունք չունեն անտեսել արդեն առկա փաստը...
...Մանավանդ, որ Ռաֆայել Ղազարյանն այդ ապագան տեսել և գնահատել է:
Կարծում եմ տեսանելի եմ ցուցանել Ձեր վերլուծականում մտքի անհետևողականությունը, ապագա փաստերի (հոդվածների և գնահատականների) անտեսումը, հիմնավորումների պատրանք ստեղծելու մեթոդները և հատկապես ապագայի վրա անցյալի գնահատականները տարածելու անախրոնիզմը, ինչով և կառուցվում են կեղծ-գիտական տեսություններն ու քննադատությունները:
...Մանավանդ, որ Ռաֆայել Ղազարյանն այդ ապագան տեսել և գնահատել է:
Կարծում եմ տեսանելի եմ ցուցանել Ձեր վերլուծականում մտքի անհետևողականությունը, ապագա փաստերի (հոդվածների և գնահատականների) անտեսումը, հիմնավորումների պատրանք ստեղծելու մեթոդները և հատկապես ապագայի վրա անցյալի գնահատականները տարածելու անախրոնիզմը, ինչով և կառուցվում են կեղծ-գիտական տեսություններն ու քննադատությունները:
Այս լավատեսական պնդումով էլ թույլ տվեք ավարտել անդրադարձս:
Հարգանքներով՝ Գայանե Ղազարյան:
Комментариев нет:
Отправить комментарий