facebook
Ենթադրենք` Րաֆֆին, իսկապես մինչեւ վերջին պահը չի իմացել Նիկոլի առաջադրվելու մասին, եւ իսկապես Սամվել Ալքեսանյան-Լֆիկի դեմ առաջադրվել է ամենաբարի մղումներով...ենթադրենք, մի պահ, որ իր ասած տարբերակը` իրականությանը համապատասխանող ամենառեալ ու իրական տարբերակն է ...
ուրեմն ենթադրենք այդ պարագայում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քանի տարի պայքարում է նախագաթի թեկնածու դառնալու-լինելու համար, մարդ, ով համարում է իրեն նախագահացու, նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ որոշել է (եթե վերոնշյալ ենթադրությամբ ենք առաջ շարժվում, ուրեմն` անգիտակցաբար) հողին հավասարեցնել իր վարկանիշը...այսինքն, մարդ, ով 1 տարի հետո ենթադրվում է` առնվազն ցանկություն ունի առաջադրվել որպես նախագահի թեկնածու, որոշել է մեծամասնականով պայքարի մեջ մտնի, որի արդյունքը հաստատ իր օգտին չի լինելու...ասածս, սխալ չընկալել, ասածս չի նշանակում, թե արդյունքն հայտնի է, եւ Լֆիկ Սամոն անպայման կհաղթի, ոչ ... ես կարծում եմ, որ Լֆիկի հաղթանակը Նիկոլի առաջադրման պարագայում լուրջ կասկածի տակ է, բայց որ Րաֆֆին հաստատ հաղթելու շանս չունի` անգամ Լֆիկին, դա փաստ է ...
ի դեպ, նա արդեն մեկ անգամ անցել է այդ փորձությունը` 2007-ի ամռանը առաջադրվելով մեծամասնական ընտրակարգով Թալինում ... որտեղ ստացել է ընդամենը 1220 ձայն` զբաղեցնելով վերջից երրորդ տեղը ... ու հիմա, փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը առաջադրվել է` առաջադրման պահին գոնե իմանալով Նիկոլի առաջադրման մասին, հստակ իմանալով, որ լավագույն դեպքում այդ ընտրատարածքում կարող է զբաղեցնել երրորդ «պատվավոր» հորիզոնականը ... որովհետեւ պարզ բան է, եթե անգամ իշխանություններին պետք է, որ նա առաջադրվի մի ընտրատարածքում, որտեղ Կոնգրեսը թեկնածու ունի, իշխանությունները միեւնույն է` իրեն ձայն բերելու համար չեն աշխատելու, նրա միակ ֆունկցիան պետք է լինի Նիկոլից ձայն խլելը ... հետեւյալ մեխանիզմով ... եթե առաջադրվում են Լֆիկն ու Նիկոլը, ապա Նիկոլին ձայն կտան ոչ միայն նրանք, ովքեր ընդդիմադիր հստակ կեղցածք ունեն, եւ համակրում են Նիկոլին կամ Կոնգրեսին, այլ նաեւ նրանք, ովքեր հնարավոր է` այնքան էլ Կոնգրեսի համախոհը չեն, բայց Լֆիկին չեն սիրում ... այժմ Րաֆֆին պետք է իրենով անի հենց այդ վերջին ընտրազանգվածի քվեները ... միայն այդ նպատակով է իշխանություններին պետք Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ առնվազն ծիծաղալու են հնչում այն բոլոր կարծիքները, թե իշխանությունները կաշխատեն նաեւ նրա համար, որպեսզի նա գոնե արծաթով ավարտի այդ ընտրությունները` Նիկոլից առաջ անցնելու համար ... եւ ուրեմն, եթե անգամ Րաֆֆին, ով ի դեպ, կուսակցության առաջնորդ է, եւ դեռ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություններ ունի, չի իմացել, որ Նիկոլն առաջադրվելու է եւ բարի մղումներով որոշել է ձեռնոց նետել Լֆիկին, ապա նույնիսկ այդ անհավանական վարկածով կարող ենք հստակ ֆիքսել, որ վերջինս զուրկ է քաղաքական հաշվարկ անելու կարողությունից, քանի որ չի կարող մեկը, ով պատրաստվում է մի տարի հետո ձեռնոց նետել ամբողջ Հայաստանին եւ առաջադրվել որպես նախագահի թեկնածու, դրանից մեկ տարի առաջ մեծամասնականով առաջադրվի մի հատ թաղում` հստակ իմանալով, որ հաղթելու շանսեր չունի....որովհետեւ մեկ տարվա ընթացքում արդեն Րաֆֆին չի կարողանալու ռեաբիլիտացվել այն աստիճան, որպեսզի ինքն իրեն համարի նախագահի թեկնածու ... ցանկացած չորրորդ դասարանցի սա կարող է հաշվարկել...ցանկացածը....բայց թերեւս ոչ Րաֆֆին, եթե իհարկե, ընդունում ենք այն տարբերակը, որը ինքը առաջ է քաշել, եւ ըստ որի, ինքը մինչեւ վերջին պահը չի իմացել Նիկոլի առաջադրման մասին ...

Իսկ եթե դուրս գանք այս վարկածից, որը առաջադրել է հենց ինքը` Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, ապա վարկածները ավելի շատ կլինեն, քան կարող ենք պատկերացնել ... օրինակ` առանց իշխանությունների հետ համագործակցության ծախելու քաղաքականությունը ...
Րաֆֆին հստակ իմանալով, որ Նիկոլն այնտեղ առաջադրվելու է, առաջադրվել է այնտեղ` հույսով, որ իր ինքնաբացարկը կարող է ծախել ընդդիմության վրա` պայմանով, որ նման պատասխան կստանա նաեւ ընդդիմությունից...ասենք` ես ձեզ թիվ 7-ը, դուք ինձ` Արաբկիրը, Շենգավիթը կամ Աջափնյակը.....ես այնտեղ եմ ինքնաբացարկ հայտարարում, Կոնգրեսի թեկնածուները` մյուս տեղամասերում, որտեղ առաջադրված են Ժառանագության պատգամավորները......գուցե վատ պլան չէ, բայց պարոն Հովհաննիսյանը մոռացել է, որ այսօր ցավոք սրտի, թե փառք Աստծո Հայաստանում քաղաքական հաշվարկներ կարող են անել նույնիսկ դպրոցականները, հետեւաբար, իր պլանի իրական իմաստը կարող են հասկանալ բոլորը.....ուստի Րաֆֆի մանր շուստրիությունները, այն պահին, երբ երկրի ճակատագիրն է որոշվում, ոչ միայն ծիծաղելի են, այլեւ` վիրավորական.....ի դեպ, Րաֆֆի վերջին ասուլիսը հենց այդ մասին է խոսում.....նա արդեն աճուրդի է հանել իր ինքնաբացարկը......բայց վախենամ, թե առնողներ չգտնվեն ...
Կա եւս մեկ վարկած. Րաֆֆին առաջադրվել է կոնկրետ հրահանգով ... եթե դա իրոք այդպես է, ապա նույնիսկ դետալները չենք քննարկում, Րաֆֆին այդ առաջարկից կարող է միայն մի շահ ունենալ` ԱՄՆ որեւէ նախագահի մի քանի նկարի, եւ մաքսիմում` +1 ավել մանդատ համամասնականով ... առավելագույնը, սակայն, փոխարենը կրած կորուստներն այդ պարագայում դառնալում են անդառնալի` հեղինակության վերջնական կորուստ, անվստահություն Ժառանգության ազնիվ գործիչների կողմից եւ դհոլացում նախագահական ընտրություններով` 1 տոկոս քվեի տեսքով ...
Հիմա, թե որ մղումն է մղել Րաֆֆիին Բանգլադեշի քուչեքը, թողնում ենք քաղաքացուն որոշել ... այժմ, ինչպես գիտենք, Րաֆֆի Հովհաննիսյանն աճուրդի է հանել իր ինքնաբացարկը ... արդեն ասեցինք` ես ձեզ Բանգլադեշը դուք ինձ այլ տարածք ֆորմատով ... ու շատերը քննարկում են նույնիսկ` արդյո՞ք Րաֆֆին կհանի իր թեկնածությունը, թե՞ ոչ ... նույնիսկ կոչեր են ուղղում նրան այդ կապակցությամբ` հաներ բովանդակությամբ ...
Իսկ ես ասում եմ, որ արդեն կարեւոր չէ` Րաֆֆին կհանի՞, թե՞ ոչ ... որովհետեւ ինքն էլ մեզանից շատ լավ հասկանում է, որ եթե չհանի, նախագահական ընտրություններում դառնալու է Դհոլ համար 2-ը` գուցեեւ շատ ավելի վատ դրսեւորումներով ... այնքան վատ, որ գուցե ի տարբերություն Դհոլի, ինքը 1 տոկոսի շեմն էլ չի հաղթահարի ... եւ ղարաբաղցիների ասած` կմնա` 1 տոկոսի շեմին «քըցիքացի» անելուց.....
իսկ եթե հանի՞ ... իսկ եթե հանի, ապա դա միայն իրեն օգուտ կարող է տալ, գուցե այդ դեպքում նա նախագահականում ստանա 2 տոկոս ... եւ գերազանցի Դհոլի ռեկորդը ...
Ինչ մնում է մեզ, ապա ըստ իս, Րաֆֆիով, թե առանց Րաֆֆի այդ տեղամասը մեզ համար նույն նշանակություն ունի ... որովհետեւ նրա առաջադրման պահից մարդկանց զարմանա-զայրացական արձագանքներն այնքան շատտտ են եղել, մարդիկ այնպես էին անակնկալի եկել նրա քայլից, որ շատերի համար պարզ է դարձել, թե ինչ է որոշել անել Րաֆֆին Բանգլադեշի քուչեքում ...
հետեւաբար, ինքնաբացարկ տա՞ Րաֆֆին, թե՞ ոչ ... մեզ համար նշանակություն չունի ... մենք բոլոր դեպքերում շահած ենք դուրս գալիս ... պարտվողն ամեն դեպքում ինքն է, մնում է միայն որ ինքը որոշի` վերջնակա՞ն է ուզում պարտություն կրի, թե՞ այնպես, որ ռեաբիլիտացիայի հնարավորություն ունենա ...
Հ.Գ. Ի դեպ, Րաֆֆի ասեցիք, հիշեցի ... նրա այս քայլը չգիտեմ ինչի, ինձ բեղաթրաշման կլոունադան հիշեցրեց ... երբեք մտքովս չէր անցնի, որ նման կենսագրություն ունեցող մարդը, մարդը, ով իսկապես շատ բան է արել ժամանակին այս երկրի համար, մարդ, ով հաստատ Դհոլ չի եղել ... ով հաստատ նշանակալից ֆիգուր է եղել, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարող էր իսկապես մեծ ժողովրդականություն վայելել, քաղաքականության մեջ կբռնի Դհոլի դժվարին եւ քարքարոտ ճանապարհը ... ափսոս էր քաղաքական գործիչը ... ափսոս էր ...
Քրիստինե Խանումյան 25 . 03 . 2012 թ
Комментариев нет:
Отправить комментарий