ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որն այժմ գտնվում է արտասահմանում, քիչ առաջ Լուրեր.сom-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքը որևէ նամակ լրատվամիջոցներին չի ուղարկել։ Պարոն Բագրատյանն ասաց, որ առաջինը մեզանից է լսում նման նամակի հրապարակման մասին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ լրատվամիջոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին Հրանտ Բագրատյանի հասցեից նամակ էր ուղարկվել։
Հ.Գ. Ավելի ուշ Հրանտ Բագրատյանը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է. ««Հետք»-ում կարդացի նամակ 4-ը. ապշած եմ։ Նամակ 4 չի եղել։ «Հետք»-ում ասում են՝ իմ էլեկտրոնային հասցեից է։ Ինչի՞ են հասել մարդիկ, որ էլեկտրոնային հասցեն ջարդում և մտնում են՝ նման բան անելու։ Ես սա հասկանում եմ որպես իշխանությունների պատասխան՝ երեք նամակներին։ Այս ո՞ւր եք հասել։ Վա՛յ քեզ, Հայաստան...
Հրանտ Բագրատյան, Կիև, 28 մարտի
Комментариев нет:
Отправить комментарий