Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

26.02.2013

Մարտի մեկի զոհերի հարազատները հայց են ներկայացրել դատարան, վիճարկվում է մեծ աղմուկ առաջացրած պատմության դասագիրքը երաշխավորելու՝ Ա. Աշոտյանի հրամանը

«Հույս ունենք, որ որեւէ արդյունքի կհասնենք: Նախ՝ հասարակական հնչեղություն կլինի, երկրորդ՝ դատարանը ստիպված է անդրադառնալու, այլապես մենք կներկայացնենք խնդիրը եւ  Եվրադատարանում մենք կհասնենք արդյունքի: Երկուշաբթի օրվանից հայց է ներկայացվել դատարան, դատարանը դեռ վարույթ չի ընդունել, դրա համար յոթ օր ժամանակ է անհրաժեշտ, մյուս երկուշաբթի կիմանանք` ընդունե՞լ է արդյոք վարույթ: Այդ հայցում վիճարկվում է կրթության գիտության նախարարի հրամանը` բուհական Հայոց պատմության դասագիրքը ներկայացնել հանրությանը եւ պարտադրել, որ ուսանողները սովորեն այդ դասագրքով»,-ասաց «Մարտի մեկ» ՀԿ համակարգող Առաքել Սեմիրջյանը: Ըստ նրա` դատարան դիմողները Մարտի մեկի զոհերի հարազատներն են, ովքեր գտնում են, որ տեղի ունեցածը անարգանք է նախեւառաջ Մարտի մեկի զոհերի համար:
«Որեւէ բան առանձնացնել չեն ուզում, քանի որ ամբողջությամբ փաստերը գլխի վայր է ներկայացվում, գրքում նույնիսկ  ՀՔԾ-ի փաստերը չեն ներկայացված, որ ասենք` հղում է արվում ՀՔԾ-ին:
Այսինքն` մարդիկ ենթադրությունների եւ բամբասանքների վրա հիմնված ինչ-որ բաներ են գրել, նույն ձեւի կարող էր գրված լինել, որ Մարտի մեկը այլմոլորակայիններն են արել, եկել են Լուսնի վրայից, կամ այլ մոլորակից, կամ Աֆրիկայի ցեղերն են եկել եւ Մարտի մեկ են արել Հայաստանում: Որեւէ փաստացի բան չկա, ինչ ուզեցել` գրել են»,- ասաց Առաքել Սեմիրջյանը:

Комментариев нет: