Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

20.02.2013

Արման Մելիքյանը պարզել է, թե ի՞նչ մեխանիզմներով են կեղծվել ընտրությունները

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ասուլիսում ՀՀ նախագահի նախկին թենածու Արման Մելիքյանն ասաց, որ իրենք ապացույցներ ունեն այն մասին, որ ընտրությունները կեղծվել են: Դրանք, իհարկե, դեռ պետք է քննվեն, բայց այն, ինչը որ կա, նա միանգամայն բավարար է համարում, որպեսզի ԿԸՀ ողջ կազմը դառնա քննչական մարմինների հետաքրքրության առարկա:
«Շնորհիվ «Շանթ» հեռուստաընկերության օն-լայն հեռարձակման, պարզեցինք, թե ինչ մեխանիզմով են կեղծվել ընտրությունների տվյալները»,- հայտարարեց թեկնածուն: Ըստ այդմ, ժամը 23-ին, 24-ին, 1-ին եւ 2-ին հեռուստաընկերությունը տվյալներ է հրապարակել: 
«Ժամը 23-2-ի միջակայքում,

ուղիղ եթերում, ինձնից գողացվեց մոտ 11 հազար ձայն: Ժամը 23-ին «Շանթն» ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ ես ունեմ երկու տոկոս ձայն: Ժամը 24-ին ունեի արդեն երեք տոկոս ձայն, ժամը 1-ի դրությամբ ես ունեի 6,1 տոկոս ձայն, ձայների քանակն էլ 11 հազար էր, ավելի: Ժամը 2-ին ունեի 1000-ից պակաս ձայն: Ձայներս վերացվեցին եւ վերջնարդյունքը գրվեց այն, ինչ որ գրվեց»,- ասաց Մելիքյանը՝ փաստելով, որ «այս խայտառակության» հեղինակը կարող է լինել միայն ԿԸՀ-ն, քանի որ «Շանթը» առաջ էր ԿԸՀ-ի կողմից տրված տվյալներից: Հեռուստաընկերությունը տվյալները ստանում էր տեղամասերից, մշակում եւ հեռարձակում: «Դրա համար երեք ժամ մեկը մյուսի հետ չէր բռնում, որովհետեւ տեղամասերի քանակն էր տարբեր: «Շանթը» ավելի շատ տեղամասերի քանակ էր տալիս, քան ԿԸՀ-ն: Ժամը 2-ին հասկացան, թե ինչ է կատարվում եւ այդ ժամանակԿԸՀ-ի կայքն էլ հրաշքով փչացավ, կարծեմ»,- ասում է Մելիքյանը՝ հիշեցնելով այդ առիթով սոցցանցերում օգտատերերի բարձրացրած աղմուկը: Թեկնածուն ասում է, որ պատկան մարմինները սա կարող են ընդունել որպես հաղորդագրություն կատարված հանցագործության մասին: «Ես չգիտեմ ո՞ր ազնվացեղ ընտանիքի, ազնիվ ծնողների, խելացի եւ իմաստուն զավակն է որոշել, որ ինձ հատկացվելիք տոկոսները պետք է ցածր լինեն, այնքան, որ ինձ ստորացնեն դրանով, բայց չստացվեց: Թող գնան հիմա իրենց արածների հետեւանքները հետեւներից սրբեն»,- ասաց Արման Մելիքյանը: Լրագրողների դիտարկումներին՝ ճիշտ չէ՞ր, որ տեղամասերում վստահված անձինք ունենար եւ վերահսկեր ընտրությունների ընթացքը, Մելիքյանը պատասխանեց. «Ի՞նչը կանխեին՝ ԿԸՀ-ի կողմից արված կեղծիքը, էն որ մուտքային տվյալները ելքի վրա իրենք են փոխում՝ դա՞: Դա անհնար է տեղամասում բռնելը»: Մյուս դիտարկմանը, թե ի՞նչ հարց էր լուծելու 10 հազար ձայնի գողությունը, Մելիքյանն ասաց. «Ինձ համար, գուցէ ընտրագրավի»: Հիշեցնենք, որ վեց տոկոս ձայներ հավաքելու դեպքում թեկնածուին ութ միլիոն դրամ ընտրագրավը ետ է վերադարձվում:
 

Комментариев нет: