Հայրիկյանի վրա կրակելու կասկածանքով ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ
Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Ալբերտի Հարությունյանը:
Այս լուրը կարդալուց և տեսահոլովակը դիտելուց հետո չգիտեի լաց լինել թե ուրախանալ:

Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը facebook-յան իր էջում ուշագրավ գրառում է կատարել: «Հունվարի 31-ի հանցագործության` մահափորձի վերաբերյալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր` դատարկախոս թափթփուկների համար: Շատ բան ասել չեմ կարող` բացահայտումն սկսված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Պարույր Հայրիկյանը: Նա տեղեկացրել է, որ դրա մասին պաշտոնական տեղեկատվություն կլինի:
Ավելի վաղ Հայրիկյանը հայտարարել էր, որ տեսել է իր վրա հարձակվողի դեմքը, եւ «հարձակվողը հայի դիմագծեր չուներ»:
Այս լուրը կարդալուց և տեսահոլովակը դիտելուց հետո չգիտեի լաց լինել թե ուրախանալ:
1 комментарий:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Отправить комментарий