Հասկանալի է, որ իշխանությունը, որքան էլ շահագրգռված դրանով, չէր կարող արտագաղթը խրախուսող ո՞չ որեւէ պաշտոնական փաստաթուղթ ստեղծել, ոչ էլ դրա քարոզն անել անմիջապես իրեն հետ նույնացվող լրատվամիջոցներով... Արդյունավետ լինելու համար այդ քարոզը պետք էր անել ոչ իշխանական, անգամ ընդդիմադիր համարում ունեցող լրատվամիջոցով, դա պետք էր անել շատ նուրբ, քողարկված, բայց նաեւ հետեւողական ու արդյունավետ... Վերջին հաշվով՝ խոսքը, ըստ էության, պետական դավաճանության հավասարազոր մի հանցագործության մասին է... Դրա համար ընտրվել է «Առավոտ» թերթը...
Ի տարբերություն շատ այլ լրատվամիջոցների,«Առավոտը» ունի հստակ «քաղաքական գիծ»... Այդ գիծը անխաթար անցնում է հատկապես գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հեղինակած խմբագրականներով... Բոլոր այն դեպքերում, երբ նյութը վերաբերում է երկրի ներքաղաքական կյանքին, դրանք ունեն հետեւյալ կաղապարը. «Ոչ սրանք են մի բան, ոչ նախկիններն էին մի բան, ոչ էլ կա որեւէ մեկը, որ կարող է ավելի լավը լինել»... Առաջին հայացքից թվում է անմեղ, նույնիսկ սրտացավ, նույնիսկ պահանջկոտության դիրքերից, մարդու նկատմամբ հոգատար մի պնդում... Իրականում սա մի ամբողջ գաղափարախոսություն է՝ ուղղված արտագաղթի խթանմանը, իսկ մեծ հաշվով՝ անկախ պետականության խարխլմանը...
«Առավոտ» թերթի անցած տարվա նոյեմբերի 17-ի խմբագրականը եզրափակվում է հետեւյալ մտքով. «Մի բան կարող եմ կանխատեսել 100 տոկոսով՝ անկախ նրանից, թե ինչպես կընթանան ընտրությունները եւ ով կհաղթի դրանցում, ավազակապետությունը չի կազմաքանդվի եւ ռեժիմը չի փոխվի»... Հեղինակը, բնականաբար, Արամ Աբրահամյանն է... Այստեղ, ինչ-որ բանից ոգեւորված, կամ ինչ-որ բանից ստիպված, նա անգամ զգալիորեն դուրս է գալիս իր ավելի զգուշավոր կաղապարից, միտքը շարադրելով ակնհայտ ցինիզմով... Ինչ է ասում նա իր ընթերցողին... Ասում է՝
** հույս չունենաք, թե այս երկրում դուք օրինական, նորմալ իշխանություն կունենաք...** հույս չունենաք, թե այս երկրում օրենք, արդարություն ու արդարադատություն կլինի...
** հույս չունենաք, թե երբեւէ պաշտպանված ու ապահով կլինեք...
** այս երկրում երբեք արժանապատիվ չեք ապրի՝ ո՞չ դուք, ո՞չ ձեր երեխաները...
** սա անիծված երկիր է, պայքարելն էլ՝ անիմաստ է, մեկ է՝ ով էլ գա, նույնն է լինելու. «Անկախ նրանից թե ով կհաղթի՝ ռեժիմը չի փոխվի»...
** կա՞մ համակերպվեք ձեր այս վիճակի հետ, կա՞մ, եթե չեք համակերպվում, թողեք գնացեք...
Այսինքն՝ իր այս բանաձեւով Արամ Աբրահամյանը ռեժիմի համար «երկու նապաստակ է խփում». մեկ՝ մարդկանց մղում համակերպության, երկրորդ՝ չհամակերպվողներին մղում արտագաղթի, հայրենաթողության...
Նա մյուս էջերում գրում է ինչ ուզում է՝ ռեժիմին խայտառակում, դրանով լսարան ապահովելով ու ամեն օր առաջ տանում այս գիծը... Եւ այսպես՝ ամբողջ մեկուկես տասնամյակ...
Խոստովանենք՝ թանկ ծառայություն է... Գիտենք նաեւ, որ այս իշխանությունը ծառայությունների դիմաց առատաձեռն վճարել գիտի... Խոսրով Հարությունյանի, Գեղամյանի, Բաբուխանյանի, Դալլաքյանի, ԱԽՔ-ի դեպքերը սրա կողքին փնթի օրինակներ են... Նրանց կողքին Արամ Աբրահամյանն իր ստանձնած ու արած գործով մի քանի կարգ բարձր է, «էլիտար» է... Բայց սա այն դեպքն է, որտեղ որքան «էլիտար»՝ այնքան նողկալի. Արամ Աբրահամյանը այս ռեժիմի գաղափարական սպասարկուն է...
Աշոտ Դաբաղյան
Աշոտ Դաբաղյան
Комментариев нет:
Отправить комментарий