Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ
–ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ ՍԴ դիմել–չդիմելն ինչպե՞ս կմեկնաբանեք։
–Ես քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների, այլ ոչ թե թատրոնի փորձագետ եմ։ Ոչ միայն այս քայլը, այլև ընտրական գործընթացը հենց ինքը շատ էժանագին, կրիմինալ տարրեր պարունակող, անբովանդակ, անսյուժե հայկական սերիալ է, որն էկրաններից իջավ և դառավ իրականություն։
–Բայց այդ սերիալի իմաստը ո՞րն է։ Ժողովրդին ուզում են շեղե՞լ բուն խնդիրներից և «տեսարաններո՞վ» զվարճացնել։
–Պարզապես ընտրական գործընթացը ոչ մրցակցային է, որակյալ մրցակցություն չկա և հարթ ճանապարհով էլ չի անցնում, որովհետև հանցագորոծություն է տեղի ունեցել։
Գործող նախագահն ի սկզբանե արդեն լեգիտիմ չէ՝ անկախ նրանից, թե քանի թեկնածու կմասնակցի։ Մնացածն ածանցյալ է։ Կդիմի, թե չի դիմի ՍԴ, կտա, թե հետ կվերցնի, էական չէ։ 20 տարվա ընթացքում Հայաստանի սահմանադրական դատարանն էլ որպես այդպիսին գոյություն չունի և պարզապես նախագահականին կից ԾԻԳ է՝ ծրագրերի իրավաբանական գրասենյակ։ Եթե անգամ Հայրիկյանը դիմեր ՍԴ և հետ չվերցներ, միևնույն է, ՍԴ–ն որոշելու էր այն, ինչ ձեռնտու է նախագահականին։ Իսկ թե երբ ընտրությունները կկայանան՝ ամսի 18–ի՞ն, թե՞ ամսի 4–ին, ի՞նչ նշանակություն ունի։ Կրկնում եմ՝ սա ձանձրալի, անբովանդակ, անհետաքրքիր սերիալ է, որի անունն է նախագահական ընտրություններ։
Գործող նախագահն ի սկզբանե արդեն լեգիտիմ չէ՝ անկախ նրանից, թե քանի թեկնածու կմասնակցի։ Մնացածն ածանցյալ է։ Կդիմի, թե չի դիմի ՍԴ, կտա, թե հետ կվերցնի, էական չէ։ 20 տարվա ընթացքում Հայաստանի սահմանադրական դատարանն էլ որպես այդպիսին գոյություն չունի և պարզապես նախագահականին կից ԾԻԳ է՝ ծրագրերի իրավաբանական գրասենյակ։ Եթե անգամ Հայրիկյանը դիմեր ՍԴ և հետ չվերցներ, միևնույն է, ՍԴ–ն որոշելու էր այն, ինչ ձեռնտու է նախագահականին։ Իսկ թե երբ ընտրությունները կկայանան՝ ամսի 18–ի՞ն, թե՞ ամսի 4–ին, ի՞նչ նշանակություն ունի։ Կրկնում եմ՝ սա ձանձրալի, անբովանդակ, անհետաքրքիր սերիալ է, որի անունն է նախագահական ընտրություններ։
–Բայց հաջողվո՞ւմ է մարդկանց մեջ հետարքրքրություն առաջացնե՞լ։
–Չեմ կարծում, որ հայաստանյան հասարակությունն այնքան գեղագիտական ցածր մակարդակ ունի, որ սրանով հետաքրքվի և զբաղվի։ Դուք տեսնո՞ւմ եք հասարակության ակտիվություն։ Ո՛չ։ Ինչքան էլ իշխանությունը փորձի հետաքրքրություն առաջացնել, միևնույն է՝ հասարակությունը չի հետաքրքրվում։ Միակ տարբերությունն այն է, որ եթե հեռուստացույցով են ցույց տալիս այդ ձանձրալի սերիալը, կարող ես ալիքը փոխել, բայց իրական կյանքում այդ ալիքը չես կարող փոխել։
–Իսկ Հայրիկյանի վրա արձակված կրակոցներն է՞լ պետք է այդ սերիալի համատեքստում դիտել։
–Տեղի է ունեցել հանցագործություն։ Գիտենք, որ թեկնածուի վրա կրակել են, բայց ո՞վ ասաց, որ դա մահափորձ էր, ո՞վ ասաց, որ նրան ի սկզբանե ուզում էին սպանել։ Ի դեպ, շատ հետաքրքիր է՝ 20 տարվա ընթացքում Հայաստանում սպանել են բազմաթիվ գործիչների՝ Համբարձում Գալստյան, Մարիուս Յուզբաշյան, Շահեն Հովասափյան, Գևորգ Մհերյան և այլն, և այլն։ Բայց ոչ մեկի մարդասպանին չեն գտել, իսկ Հայրիկյանի դեպքում գտնվեց։ Դե հիմա դուք ինքներդ ասեք՝ ինչպե՞ս պատահեց, որ մնացած լուրջ գործընթացների ժամանակ բավականին շահեր հետապնդող մարդկանց սպանությունները չեն կարողացել բացահայտել, բայց այս մեկը շատ շուտ՝ երկու օր հետո, բացահայտեցին։
–Լավ, այս աննորմալ մթնոլորտը Հայաստանում մինչև ե՞րբ է տևելու։
–Մինչև փետրվարի 18–ը հանրապետական կուսակցության բոլոր գործիչներն աշխատում են մեկ մարդու համար՝ գործող նախագահի, որպեսզի նա կրկին դառնա նախագահ։ Բայց փետրվարի 18–ից հետո սկսվում է ուրիշ ժամանակաշրջան։ Արդեն ասելու են՝ գործող նախագահին մնա՛ց 5 տարի։ Եթե մինչև փետրվարի 18–ն ասում էին՝ ևս հինգ տարի ունի, ապա փետրվարի 18–ից հետո՝ մնաց 5 տարի։ Այսինքն՝ գործող նախագահը գնացող է, և յուրաքանչյուր օր նրա ազդեցությունը մեկ օրով պակասելու է։ Այդ ժամանակ արդեն ՀՀԿ–ի տարբեր թևերի միջև սկսվելու է պայքար։ Այդ ժամանակ էլ եթե ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն կարողանան որակական փոփոխությունների ենթարկել իրենց կառույցները, ապա քաղաքական գործընթացներում հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Եթե չհաջողվի, այս իրավիճակը կարող է շարունակվել։ Բայց չեմ կարծում, որ այս վերջին տարբերակը լինի։
–Այսինքն՝ ՀԱԿ–ի և ԲՀԿ–ի համագործակցությունը կրկին կարող է շարունակվե՞լ։
–Եթե նկատել եք, այսօր շատ հետաքրքիր տենդենց կա. անգամ այս նախագահական գործընթացի ժամանակ որոշ լրատվամիջոցներ իրենց քննադատության թիրախը շարունակում են պահել ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, ինչ–որ չափով՝ նաև ՀՅԴ–ին։ Այսինքն, նրանք հասկանում են, որ գործող նախագահի հիմնական մրցակիցները սրա՛նք են, այլ ոչ թե նրանք, ովքեր ընտրական գործողությանն են մասնակցում։ Շատ լավ հասկանում են, որ նրանք ամսի 18–ից հետո էլի ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալելու։ Այ, սա՛ է հետաքրքիր։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը
http://7or.am
http://7or.am
Комментариев нет:
Отправить комментарий