Մինչ Սերժ Սարգսյանը քարոզում է իր «մրցակիցների» օգտին և նույնիսկ կտրված ձայնով արտասանում նրանց կարգախոսները, «անկախ» մամուլը շարունակում է զբաղվել իր սիրած գործով՝ քննադատում է ընտրություններին չմասնակցող ուժերին և զբաղվում «մուտիլովկաների» տարածմամբ։
Այնպիսի տպավորություն է, կարծես բուն ընտրական գործընթացում Սարգսյանի մրցակիցները ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը կամ «էպոսագետն» են, այլ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Լևոն Տեր–Պետրոսյանը։
Այս ընտրություններն աննախադեպ են նաև այդ առումով։ Երբեք չի եղել այնպես, որ իշխանության թեկնածուն գուրգուրի իր նոմինալ մրցակիցներին ու մտահոգվի նրանց տոկոսներով և միևնույն ժամանակ չարացած խոսի ֆորմալ առումով ընտրական գործընթացին չմասնակցող ուժերի մասին։
Երբեք չի եղել նաև այնպես, որ իշխանության հաճախորդները բացահայտվեն ընտրություններից առաջ։ Որպես կանոն՝ դա տեղի էր ունենում ընտրություններից հետո, երբ «թունդ ընդդիմադիր» գործիչը ստանում էր ահագին ձայն ու հետագայում «արժանապատվորեն» սեղմում իշխանության մեկնած ձեռքը։
Հիմա ամեն ինչ «ափաշքարա» է։
Սևակ Մինասյան
Комментариев нет:
Отправить комментарий