Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը այլևս կարող են իրենց վարկի համար հանգիստ լինել։ Սերժ Սարգսյանի կողմից գովերգված ու «վաստակավոր մրցակցի» կոչմանն արժանացած Պարույր Հայրիկյանի «երկխոսական» պատմությունը ստվերում թողեց հիշյալ հաճախորդների բարոյական կերպարի մասին բոլորիս պատկերացումները։ Մարդը օրումեջ պայքարում է «ռուսական իմպերիալիզմի» դեմ և օրումեջ որոշումներ փոխում։ Միայն զարմանալ կարելի է սովետական ԿԳԲ–ի ապուշության վրա. Հայրիկյանին տարիներով բերդում պահել էին, որ ի՞նչ անեին։ Հրե՛ն, Սերժի պես «երկխոսացնեին» և վերջ։ Եթե «չեկիստները» Սերժի մարտավարությունը որդեգրած լինեին, ապա, չեմ կասկածում, Հայրիկյանն անմիջապես կպայքարեր իմպերիալիստական Արևմուտքի դեմ, ինչի՞ մասին է խոսքը:
Երեկ, օրինակ, Սերժ Սարգսյանը կրկին հանդիպել է Պարույրին, որից հետո վերջինս հետ է վերցրել իր դիմումը ՍԴ–ից և հաղթահարելի է համարել խոչընդոտները։ Մնում է միայն եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը համատեղությամբ նաև էքստրասենս է և հմուտ բժիշկ, քանզի կարողանում է մի քանի րոպեում այնպես անել, որ մարդու ձեռքի ցավերն ու ծակոցները միանգամից վերանան, իսկ անհաղթահարելի խոչընդոտները՝ հաղթահարվեն։
Երեկ, օրինակ, Սերժ Սարգսյանը կրկին հանդիպել է Պարույրին, որից հետո վերջինս հետ է վերցրել իր դիմումը ՍԴ–ից և հաղթահարելի է համարել խոչընդոտները։ Մնում է միայն եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը համատեղությամբ նաև էքստրասենս է և հմուտ բժիշկ, քանզի կարողանում է մի քանի րոպեում այնպես անել, որ մարդու ձեռքի ցավերն ու ծակոցները միանգամից վերանան, իսկ անհաղթահարելի խոչընդոտները՝ հաղթահարվեն։
Պարույրի հետողորմյայի վրա ազդած կլինի նաև «աշխարհաքաղաքական» գործոնը։ Հավանաբար Սերժը նրան տեղեկացրել է, որ թեև «սլավոնական» արտաքինով կրակողները հայտնաբերվել են, բայց չար իմպերիալիստների վտանգը դեռ առկա է, և հետևաբար՝ չարժե ջուր լցնել նրանց ջրաղացին ու երկարաձգել կրկեսային միջոցառումը։
Թե ինչ ստացավ Պարույրը «ռուսական իմպերիալիզմի» դեմ հուսահատ պայքարի դիմաց, կարելի է ճշտել Գեղամյանից, քանզի վերջինս նմանատիպ «պայքարի» հարուստ փորձ ունի։ Մեկ բան հստակ է. Հայրիկյանն իր պահվածքով այնպես «խուրդեց» սովետական շրջանի դիսիդենտական շարժումը և սեփական կենսագրությունը, որ այլևս պետք է պայքարի ոչ թե նախագահ դառնալու, այլ Երևանի քաղաքապետարանին կից այգում տեղ գրավելու համար։
Քաղաքական ստրիպտիզի այս դրսևորումներն այնքան նողկալի են, որ պետք է մինչև 18 տարեկան երեխաներին հեռու պահել հեռուստաէկրանից ու զանգվածային լրատվության այլ միջոցներից։
Եթե Պարույր Հայրիկյանը, ինչպես ոմանք են պնդում, մեր անկախության խորհրդանիշն է, ապա պետք է ցավով արձանագրել, որ անկախությունը առևտրի առարկա է դարձել։
Իսկ եթե Հայրիկյանի տարօրինակ քայլերը ոչ թե կեղտոտ առևտրային գործարքի հետևանք են, այլ «ռուսական իմպերիալիզմի» դեմ պայքարի մարտավարություն, ապա սա հուշում է, որ նա պետք է այսուհետև այցելի ոչ թեՍերժ Սարգսյանի խնամուն պատկանող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այլ ուրիշ պրոֆիլի հիվանդանոց։
Կարծում ենք, որ ճիշտ ժամանակն է համապատասխան փոփոխություններ մտցնել ՀՀ օրենսդրության մեջ և նախագահի թեկնածուներից պահանջել նաև հոգեբույժի կնիքով փաստաթուղթ։ Հետևելով ՀՀ նախագահի թեկնածուներից շատերին՝ դժվար է այլ առաջարկով հանդես գալ. մեկն օտար մարդու թաղմանն է մասնակցում ու լցնում աչքերը, մյուսը «տոկոս–մոկոս» է խփում, երրորդը կարծում է, թե համաշխարհային տնտեսագիտական մտքի նախահայրն ինքն է և համեստորեն բարձրաձայնում է այդ մասին, դե, իսկ չորրորդը տենդագին ձևով պայքարում է վաղուց փլուզված պետության անտեսանելի դաշտի մարտիկների դեմ։ Իսկական «դուռդոմ»։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Հայրիկյանի վրա եք ծիծաղում, բայց նա միակը չէ որպես այդպիսին։ Հիշու՞մ եք, թե ինչպես էր իրեն պահումՐաֆֆի Հովհաննիսյանը, երբ կռիվ էր ընկել «Ժառանգություն» կուսակցությունում։ Կուսակիցները նրան չէին կարողանում գտնել։ Հետո պարզվեց, որ նա փախել է Լաչին։
Պարզվեց նաև, որ նա դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին, իսկ հետո փոշմանել ու հետ էր վերցրել դիմումը, և այդպես շարունակ։ Իսկ դուք ասում եք՝ Հայրիկյա՜ն, Մայրիկյա՜ն։ Րաֆֆին էլ պակաս Հայրիկյանը չէ։ Մի խոսքով՝ շոուն շարունակվում է։ Ծաղրածուներն իրենց դերի մեջ են։
Հ.Գ.–2։ Սերժ Սարգսյանի ձեռքն ինչին կամ ում դիպչում է, անմիջապես «փչացնում» է։ Ափսոս էր Հայրիկյանը։
Комментариев нет:
Отправить комментарий