Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

11.02.2013

«Մա՛հ Աքրամին». Ադրբեջանում այրել են գրողի գրքերը

Հայերի նկատմամբ համակրանքի և սեփական ժողովրդին «դավաճանելու» մեջ մեղադրվող ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ  կամպանիան թափ է հավաքում: Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրողին զրկեց պատվավոր կոչումից և նախագահական թոշակից: Հասարակական կազմակերպություններից մեկը սպառնաց գրողին դատի տալ՝ ընդ որում հայտարարելով, որ պետք է նրանից խլել պետական պարգևները  և ադրբեջանական քաղաքացիությունը: Իսկ հանգստյան օրերին Այլիսլիի հայրենի գյուղում հանրահավաք է տեղի ունեցել, որի ընթացքում նրան սպանելու կոչեր են հնչել: Գյուղի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարները վանկարկել են «Մա՛հ Աքրամ Այլիսլիին», «Դավաճա՛ն», «Աքրամը հա՛յ է»: Հանրահավաքի  վերջում ցուցարարները այրել են Այլիսլիի գրքերը, հաղորդում է lenta.ru-ն:

Комментариев нет: