Երբ 1908 թվականին Թիֆլիսում լույս տեսավ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն գրական աշխարհի երկնակամարում նոր աստղ փայլատակեց, բոլորը Տերյան էին կարդում, երիտասարդների սրտագին նվերը միմյանց Տերյանի այդ գիրքն էր: Քանզի հոգու բաներ էին: Իսկ Ավետիք Իսահակյանը կարդալով «Մթնշաղի անուրջներ» բացականչեց «Կեցցես հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ անթերի ձեւերի մեջ, մաքուր լիրիկա»:
Չնայած, որ վարպետը մինչ այդ, երբ ծանոթացավ դեռ ուսանող Վանիկի հետ, կարդացել էր նրա «Արիւն» վերնագրով տետրը այնքան էլ չէր հավանել ու ասել էր «Արյունոտ երգեր ես գրում?»: Հանդիպումից հետո Վահան Տերյանի ընկերը Իսահակյանին հայտնել էր, որ «Արիւնը» հակառակ կարդալիս կստացվի Վահանի սիրած աղջկա անունը: Իսկ Տերյանն, իր բանաստեղծությունները հրապարակելուց առաջ մտածում էր. «Թումանյանից եւ Իսահակյանից հետո կամ պիտի լռել, կամ նոր, բոլորովին նոր խոսք ասել»:
Դուք, անշուշտ, բոլորդ կարդացել եք Տերյան, հմայվել եւ հիացել եք այն բանաստեղծություններով, որ համակված են տխրությամբ ու թախիծով, սակայն ամեն մի տողում տեսել եք ձեզ, ձեր զգացմունքն եք գտնել այդ տողերում, ձեր սերը ապրել տերյանական ոգով:
Տերյանի սեւագրություններում պահպանվել է մի բանաստեղծություն, որը իսկական գրական գործ էր, իր իմաստային, ձեւային եւ բովանդակային ամբողջ գեղեցկությունով եւ կողքին Տերյանը գրել էր, դեռեւս անմշակ, կարդալիս նույնիսկ չես կարող պատկերացնել, թե դրանից այն կողմ ինչ կատարյալ տողեր կարող են լինել: Տերյանը նախ եւ առաջ մեծ գրականագետ էր, տիրապետում էր տաղաչափական գիտելիքների եւ նրա ստեղծագործական շարքերը ոչ միայն աչքի էին ընկնում իմաստային, բովանդակային ամբողջության, նաեւ գաղափար արտահայտելուց զատ ունեին ձեւային առանձնահատկություններ: Երբեք, չեք հանդիպի Տերյանի մոտ իրար չհամապատասխանող հանգեր, իսկ նրա գազելներն ու տրիոլետները հայ գրականության մեջ ամենաանթերի գործերն են:
Տերյանի սեւագրություններում պահպանվել է մի բանաստեղծություն, որը իսկական գրական գործ էր, իր իմաստային, ձեւային եւ բովանդակային ամբողջ գեղեցկությունով եւ կողքին Տերյանը գրել էր, դեռեւս անմշակ, կարդալիս նույնիսկ չես կարող պատկերացնել, թե դրանից այն կողմ ինչ կատարյալ տողեր կարող են լինել: Տերյանը նախ եւ առաջ մեծ գրականագետ էր, տիրապետում էր տաղաչափական գիտելիքների եւ նրա ստեղծագործական շարքերը ոչ միայն աչքի էին ընկնում իմաստային, բովանդակային ամբողջության, նաեւ գաղափար արտահայտելուց զատ ունեին ձեւային առանձնահատկություններ: Երբեք, չեք հանդիպի Տերյանի մոտ իրար չհամապատասխանող հանգեր, իսկ նրա գազելներն ու տրիոլետները հայ գրականության մեջ ամենաանթերի գործերն են:
Եվ այսպես կարելի է խոսել հայ մյուս մեծ բասատեղծների մասին` Չարենցի, Թումանյանի, Սեւակի եւ էլի շատերի մասին, որոնց անունները չեմ գրում, գրառումս չծանրաբեռնելու համար:
Իսկ հիմա, ով գրիչ է վերցնում, կամ համակարգիչ առնում, դառնում է բլօգեր, լրագրող կամ բանաստեղծ: Բլօգերն ու լրագրողը հլա դեռ մի կողմ, բայց բանաստեղծը, պոետը դա ինքնակոչում չէ, բանաստեծներ ծնվում են, այլ ոչ դառնում: Տողերս երեւի հազար անգամ լսել եք, բայց այլկերպ չեմ կարող բացատրել այդ երեւույթը: Պոետ են դառնում հոգու ներքին մղումով, դա տաղանդի արդյունք չէ, այլ հանճարի դրսեւորում:
(Որպես երիտասարդ ստեղծագործող, երբեմն ցավով եմ վերաբերում երբ քննադատում են իմ խոսքը, իմ զգացմունքը, սակայն ես բանաստեծ կոչվելու հավակնություններ չունեմ, ուղակի միակ արտահայտվելու ձեւը գրելն է,որով կարող եմ լիցքաթափվել: )
Սակայն այժմ եկեք տեսնենք, թե ովքեր են համարվում բանաստեծներ, պոետներ : Նրանք ովքեր կիլոմետրերով հեռու են գրականությունից:
Վերջերս հեռուստաալիքներով (ավելի հաՃախ Հ1-ով) թերթերում, ֆեյսբուքում, բլօգներում եւ այլուր լսում ենք մի անուն ում բոլորը բանաստեղծուհի են անվանում: Խոսքս Մարինե Պետրոսյանի մասին է: «Ազատ գոտի» հաղորդման ժամանակ Արտակ Վարդանյանը, այս «պոետուհուն» հարցնում է,
-Այ դուք, որպես բանաստեծուհի, ինչ կարծիքի եք այս մասին:
Ես ապշել էի, բանաստեծուհին կանգնած էր տաղավարում լայն բացած ոտքերով, անհասկանալի ինչ որ կեպիով եւ կանգնած տեղը օրորվում էր ու ինչ-որ միտք փորձում արտահայտել մեկ հարվածելով նալին, մեկ էլ` մեխին: Մի տեսակ մունաթ գալով հաղորդման մյուս մասնակիցների վրա ու «վերեւից» նայելով բոլորին: Բացասական կարծիք ձեւավորվեց այս կնոջ հանդեպ միանգամից, հետո մտածեցի. «գուցե արտաքինը խաբուսիկ է կամ էլ... ու հակառակ ոչ մի այլ փաստ չկարողացա գտնել»:
Հետո սկսեցի մտածել, թե ում ենք մենք անվանում բանաստեղծ, ապա Տերյանի, Սեւակի, Չարենցի կողքին (եւ նույնիսկ նրանցից շատ ներքեւ) ոչ մի կերպ չկարողացա պատկերացնել Մարինե Պետրոսյանի անունը:
Ապա սկսեցի մտածել հաղորդման կազմակերպիչների ու բոլոր նրանց մասին, ովքեր բանաստեղծուհի անվանեցին մեկին, ով չգիտեմ էլ, թե ինչքանով է համապատասխանում (եւ միթե համապատասխանում է) այս վեհ կոչմանը:
Հաջորդ քայլս, որ վերջնականապես ստիպեց գրել այս նյութը, Մարինե Պետրոսյանի, բանաստեծություններն ընթերցելն էր: Այսքան, ցածր չէի պատկերացնում: Եվ թող ոչ ոք չասի, թե այստեղ կա ոճ, կա ձեւ, կա ասելիք եւ վերջապես կա բանաստեծություն եւ կա բանաստեծուհի: Ասածներիս մեջ համողվելու համար քոփի եմ անում այս կնոջ ոտանավորներից մեկը (ոտանավոր բառս մի տեսակ դիֆերմաբի նմանվեց):
Բանաստեղծություններ
Իսկ սա Վահան Տերյանի գոհարներից մեկը : Նա իր բարձունքում է ու կմնա այնտեղ, սակայն մի փորձեք տեսնել համեմատություն, մի համեմատեք երբեք Վարդը տատասկի հետ:
1908
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...
Աղավնի Նավասարդյան
Комментариев нет:
Отправить комментарий