Պարոն Հովհաննիսյան բոլորի համար էլ պարզ է, որ փետրվարի 18-ին հայ ժողովուրդը ոչ է ասել ՀՀ ներկայիս իշխանություններին իր քվեն տալով Ձեզ: Ռեժիմը սովորության համաձայն հնարավոր բոլոր տարբերակներով կեղծեց նախագահական ընտրությունների արդյունքները: Եվ արդեն մի քանի օր շարունակվող բազմահազարանոց հանրահավաքները այս ամենի տրամաբանակն պատասխանն է ժողովրդի կողմից:
Դավիթ Գևորգյան
Հիմա առավել քան երբևէ ժողովուրդի վիճակը ծանր է և ժողովուրդը դժգոհ է, չեմ վախենա ասել, դժգոհ է առավել քան երբևէ` 1991 թվականից ի վեր:
Կարծում եմ բոլորի համար էլ հասկանալի է, որ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միակ տարբերակը «փողոցային» հուժկու պայքարն է: ժողովուրդը կրկին փողոց է դուրս եկել և իրավունք չկա հիմա սխալներ անելու ու անձնականը` ազգայինից վեր դասելու: Ես ինքս Ձեզ չեմ հակարել, որպես քաղաքական գործիչ, բայց հարգել եմ Ձեզ` Ձեր հայրենասիրության համար: Հիմա Ազատության հրապարակի հարթակում կանգնած են քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդիկ: Խնդիրը մեկն է. պետք է ժողովրդին վերադարձնել իշխանությունը: Իսկ այս սրբազան գործում առաջին քայլը, որ պետք է անել` դա հայ ժողովրդի ապագայով մտահոգված, քաղաքացու իրավունքի համար պայքարող բոլոր քաղաքական ուժերի, կազմակերպությունների ու անհատների միավորումն է: Սակայն Դուք զարմանալիորեն լռում եք 2008-ի դեպքերի, արդեն 5 տարի շարունակվող համաժողովրդական շարժման մասին: Մոռանում եք նշել, որ 2008-ին էլ նախագահ էր ընտրվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բոլոր ուժերին և անհատներին պետք է միավորել անձամբ հանդիպելով, այլ ոչ թե ուղղակի հրավիրելով: Ճիշտ այնպես, ինչպես Դուք դա արեցիք ՀՅԴ-ի դեպքում:

Խնդրում եմ որպես ՀՀ քաղաքացի գնացեք ընդառաջ` 2008-ից մինչ այսօր շարունակվող շարժման, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանին: Եկեք անցյալում թողնենք այն ամենը ինչ եղել է անցյալում: Դուք լավ գիտեք, որ Նախագահի գալով շարժումը միայն ավելի հզոր կդառնա: Միավորեք շարժման մեջ բոլորին` Ժառանգություն, Դաշնակցություն, ՀԱԿ և բոլոր հասարակական կազմակերպություններին ու անհատներին: Միավորեք հայ ժողավրդին և հաղթանակը անխուսափելի է: Արեք դա և դարձեք հայ ժողովրդի հերոսներից մեկը: Թող իշխանափոխություն լինի ու այդ ժամանակ թող բացահայտվի ամեն ինչ: Այդ ժամանակ բացեք բոլոր արխիվները ժողովրդի առաջ ու իրականությունը ցույց տվեք մարդկանց, թող այդ ժամանակ պատասխան տան բոլորը ու ամեն մեկը ստանա իրեն հասանելիքը: 1991-ից մինչը այսօր բոլոր պաշտոնյաները` ամենցածր օղակներից մինչև նախագահ թող ստանա իրեն հասանելիքը` հանցագործները բանտում հայտնվեն, հերոսները` հերոսանան:
Комментариев нет:
Отправить комментарий