Մենք արդեն մի անգամ անդրադարձել ենք Սերժ Սարգսյանի հրապարակային տարօրինակ պահվածքին, երբ այն ուղեկցվում է ակնհայտ խուճապով: Այդ խուճապի դրդապատճառները երբեմն կարելի է հասկանալի համարել, երբեմն՝ ոչ, քանի որ, գոնե առաջին հայացքից, Սարգսյանը կարծես թե խուճապի մատնվելու պատճառներ չպետք է ունենար:
Իսկ խուճապը, հոգեբանության տեսակետից՝ այնպիսիէմոցիոնալ վիճակ է, որն առաջանում է որպես տվյալ անձինվախեցնող (կպչուն, սեւեռուն) մտքի, կամ իր համարանհասկանալի իրավիճակում տեղեկատվության պակասի,կամ տեղեկատվության գերհագեցվածության հետեւանք,ինչը, սովորաբար, արտահայտվում է իմպուլսիվգործողություններով:
Եթե անձի ներքին լարվածությունն աճում է, ապա խուճապըկարող է զուգորդվել հուզական գրգռվածությամբ, այսինքն՝ մարդ հուզմունքից կարող է ընկնել խուճապի մեջև չկարողանալ վերահսկել իրավիճակը:
Անհամար թվով նման կենցաղային օրինակներ կարելի է բերել:
Օրինակ՝ կինը կարող է ամեն գնով հասնել տղամարդուն, նույնիսկ
դե յուրե հաղթել՝ ամուսնանալով այդ տղամարդու հետ, բայց անգամ ամուսնությունից հետո մի կպչուն միտք կարող է անընդհատ ուղեկցել նրան, այն է՝ կոնկրետ որեւէ մեկ այլ կին (սա՝ լավագույն դեպքում), կամ աշխարհի բոլոր կանայք (վատագույն դեպքում) կարող են իր տղամարդուն տանել իր ձեռքից: Չի բացառվում, որ պատճառը կարող է լինել այն, որ հարեւանի աղջիկը մի անգամ արդեն նրանից «տարել է» որեւէ երկրպագուի, կամ էլ՝ որ կինն ունի թերարժեքության բարդույթ` ընդհանրապես:
դե յուրե հաղթել՝ ամուսնանալով այդ տղամարդու հետ, բայց անգամ ամուսնությունից հետո մի կպչուն միտք կարող է անընդհատ ուղեկցել նրան, այն է՝ կոնկրետ որեւէ մեկ այլ կին (սա՝ լավագույն դեպքում), կամ աշխարհի բոլոր կանայք (վատագույն դեպքում) կարող են իր տղամարդուն տանել իր ձեռքից: Չի բացառվում, որ պատճառը կարող է լինել այն, որ հարեւանի աղջիկը մի անգամ արդեն նրանից «տարել է» որեւէ երկրպագուի, կամ էլ՝ որ կինն ունի թերարժեքության բարդույթ` ընդհանրապես:
Կամ՝ միջակ որեւէ ռեժիսոր կարող է ֆիլմ նկարահանել, բայց անընդհատ սպասի, թե ինչ է անելու կոնկրետ իքս ռեժիսորը, երբ է ֆիլմ նկարահանելու, քանի որ վախենում է, թե հենց որ այդ ռեժիսորը հերթական ֆիլմը նկարահանի, նրա ֆիլմի ֆոնին իր ֆիլմը միջակություն կերեւա եւ որեւէ մեկին այլեւս հետաքրքիր չի լինի:
Այս անդրադարձի պատճառը Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումն էր Արաբկիր համայնքում, որտեղ վերջինս որոշել էր անդրադառնալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախօրեին տված հարցազրույցին: Առաջին նախագահը, հիշեցնենք՝ վերլուծել էլ հայաստանյան ներքաղաքական իրավիճակը, խոսել էր ահագնացող արտագաղթից:
«Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպեսշարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյանվտանգի առջև։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տասը-քսան տարի հետո մեր երկիրըկորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է 1920 թվականի երկընտրանքի առջև,այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար սեփականիշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամասոցացված անդամ, ուղղակի մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այնպես որ, եթե վերադառնանք Ձերնախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակտեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում»,- մասնավորապես նշել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Այնուհետև առաջին նախագահը հանդես էր եկել Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու նախաձեռնությամբ եւ ասել էր. «Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքականուժերից մեկը դարձնելու գործում։ Իսկ եթե ինձ վստահեն, թեկուզ խորհրդանշական կարգավիճակով,առաջնորդել նորաստեղծ կուսակցությունը, ապա դա ինձ համար մեծ պատիվ կհամարեմ ու ամենայնպատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունը։ Ես մեծ ակնկալիք ունեմ, որ Կոնգրեսի հենքիվրա նոր կուսակցության ստեղծման գաղափարը ոգևորելու է շատերին, և նրան անդամագրվելու են ոչ միայնորոշ քաղաքական ուժեր, այլև Կոնգրեսի բազմահազար անկուսակցական անդամները, որոնցներկայացուցիչները, վստահաբար, ներգրավվելու են կուսակցության ղեկավար մարմիններում»։
Եւ ահա, Սերժ Սարգսյանը որոշել է հրապարակավ անդրադառնալ հարցազրույցի առաջին հատվածին, սակայն նրա էմոցիանալ տարօրինակ պահվածքն ու ինտոնացիան հուշում են, որ իրեն իրականում անհանգստացրել է առաջին նախագահի հարցազրույցի վերջին հատվածը:
«Ինչ վերաբերում է այն թեզին (ի դեպ, դա ոչ թե թեզ էր, այլ՝ կարծիք: «Թեզ» ընդհանրապես նշանակում է՝ պնդում, դրույթ,որը առաջ է քաշվում եւ ապա հիմնավորվում, եւ եթե Սարգսյանը առաջին նախագահի տեսակետը, կարծիքը արդեն իսկ համարում է թեզ, նշանակում է, որ առաջին նախագահի պնդումն արդեն իսկ ապացուցված է-հեղ. ) որ այս ընտրությունները հետաքրքիր չեն, ապա ես ուղղակի կարող եմ ասել հետեւյալը՝ եւ դա շատ լավ է, որ ընտրությունները հետաքրքիր չեն շատ մարդկանց համար։ Ընտրությունները ոչ թամաշա են, ոչ ներկայացում կամ կինոֆիլմ են, որ հետաքրքիր լինեն։ Ովքեր ուզում են հետաքրքիր լինեն՝ թող գան մասնակցեն։ Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն մասնակցում տարբեր պատճառներից ելնելով։ Դրա մեղավորը ո՞վ է, մե՞նք ենք։ Փակե՞լ ենք դեմները, տարել ենք բա՞նտ ենք նստեցրել, տնային կալա՞նք ենք տվել, վախեցրե՞լ ենք։ Վախեցո՞ղ են այդ թեկնածուները։ Բա եթե վախենում են, ո՞նց են ուզում Հանրապետության նախագահ դառնալ։… Հիմա էլ հաճույք են ստանում արտագաղթով մեզ վախեցնելով։ Այո՛, կա այդպիսի երեւույթ, բայց արդյոք քաղաքական գործիչները դրանից պետք է հրճվեն։ Արդյոք դա նշանակում է, որ մեր երկիրը մի քանի տարի հետո կործանվելու է։ Իհարկե՝ ոչ։ Այս երկիրը երբեք չի կործանվելու։ Ուղղակի այս երկիրը պետք է սիրել, այս ժողովրդին պետք է սիրել։ Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի, դու չես կարող լուրջ մարդ լինել։ Եթե դու նեղանում ես, որ պրոցեսների վրա այլեւս ազդեցություն չունես, անցել է ժամանակդ՝ ցտեսություն»:
Սարգսյանի այս հայտարարության ամեն մի տողը առանձին վերլուծության առարկա կարող է հանդիսանալ:
Հոգեբանական
Սերժ Սարգսյանին պետք է որ հայտնի լիներ այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններում առաջին նախագահը չի առաջադրել իր թեկնածությունը: Սերժ Սարգսյանին պետք է որ հայտնի լինի, որ ըստ իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների՝ Հայ ազգային կոնգրեսն այլեւս գոյություն չունի, մահացել է, քանդվել է, այլեւս քաղաքական գործոն չէ: Ուրեմն՝ ինչո՞ւ է անհանգստանում Սերժ Սարգսյանը, ինչի՞ց է վախենում, չէ՞որ մի բան, որն այլեւս գոյություն չունի, չի կարող որեւէ սպառնալիք դառնալ իր իշխանության համար: Հայաստանում բազմաթիվ քաղաքական ուժեր կան, որոնց մասին շատ քչերն են տեղյակ, կամ էլ՝ որոնք շատ վաղուց դարձել են մարգինալ քաղաքական ուժեր: Նրանց մասին Սարգսյանը երբեք չի խոսում՝ այդպիսով փաստելով, որ նրանք որեւէ քաղաքական ազդեցություն չունեն: Կոնգրեսն էլ, առաջին նախագահն էլ, ըստ իր տեսակետի, այլեւս ազդեցություն չունեն, ուրեմն, ինչո՞ւ է Սարգսյանն անհանգստանում: Եթե այդպես անհանգստանում է, ուրեմն, պատճառ կա: Ինքը սիրում է ասել, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ ինչ որ այստեղ տեղի է ունենում, ինքն իմանում է: Ու եթե այդպես է, ու ինքն այսպես անհանգստանում է, ուրեմն՝ առաջինը հենց ինքն է ապացուցում, որ իր խոսքերը իրականությանը չեն համապատասխանում: Սարգսյանն այնպիսի հոգեբանական կերտվածք ունեցող անձնավորություն է, որ իր վախերը թաքցնել չի կարողանում: Եթե վախենում է, ուրեմն՝ մի բան գիտի:
Քաղաքական
Առաջին նախագահի հարցազրույցին իշխանական քարոզչամեքենան արձագանքել է իր ողջ ներուժով՝ նպատակ ունենալով տարածել այն տեսակետը, թե Կոնգրեսը կուսակցության վերածելու գաղափարն անիմաստ է, տապալված ու ձախողված է: Դրան հաջորդեց Սարգսյանի այս խիստ էմոցիոնալ արձագանքը: Սա ուղղակիորեն եւ ակնհայտորեն ապացուցում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը ճիշտ էր ու տեղին: Նախաձեռնությունը դեռ նոր ի հայտ եկած՝ Սարգսյանն արդեն անհանգիստ ռեակցիաներ է տալիս, ուրեմն՝ կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսին կլինի նրա պահվածքը, երբ նախաձեռնությունը կյանքի կոչվի:
Հռետորական
Սարգսյանն ասում է, թե «ուղղակի այս երկիրը պետք է սիրել, այս ժողովրդին պետք է սիրել»։ «Եթե դու ժողովրդին չես սիրում, ուզում ես ժողովուրդը քեզ սիրի, դու չես կարող լուրջ մարդ լինել»,- ասում է նա։ Սարգսյանն, իհարկե, ճիշտ է ասում. երկիրը պետք է սիրել, ժողովրդին պետք է սիրել: Ճիշտ է ասում, որ չես կարող լուրջ մարդ լինել, եթե դու ժողովրդին չես սիրում, բայց ուզում ես, որ ժողովուրդը քեզ սիրի: Բայց ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Սերժ Սարգսյանը: Նա, ով ժողովրդի հետ խոսում է «դու»-ով, ով քաղաքացուն ասում է «էդպես եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում», նա ով քաղաքացուն ասում է «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», նա, ով հրապարակային ողջունում է Դավիթաշենսցի Չեբուռաշկայի՝ իրեն ուղղված ձոնը, նա, ով արհամարհանքով է խոսում բանակում զոհված զինծառայողների ծնողների, անարդարության զոհ դարձած քաղաքացիների հետ, նա, ում դեմ բազմահազար բողոքի ցույցեր են անցկացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքի տարբեր գաղութներում, նա, ով երբեք չի տեսել ժողովրդի սերը, որովհետեւ իշխանության է եկել առնվազն տասը քաղաքացիների արյան գնով, հարյուրավոր քաղբանտարկյալների եւ վիրավորների գնով, նա ի՞նչ գիտի, թե ժողովրդի սերն ինչ բան է: Սերժ Սարգսյանը որտեղի՞ց պետք է իմանա, թե ժողովրդի սերն ինչ է, եթե իր բոլոր հանրահավաքներին մարդկանց մշտապես տարել են զոռով, իսկ երբեմն էլ իր հանրահավաքի մասնակիցները ուղղակի փախել են իր հետ հանդիպումից՝ ուրիշի հանրահավաքին ինքնակամ մասնակցելու համար: Որտեղի՞ց Սարգսյանն իմանար, թե ինչ է նշանակում ժողովրդի սեր, ժողովուրդը նրան երբեք իր սիրով երես չի տվել: Այնպես որ՝ Սարգսյանին պետք է հասկանալ: Նույնիսկ Պարույր Հայրիկյանն ու Արտաշես Գեղամյանն ունեն անկեղծ համակիրներ, թեկուզ փոքրաթիվ, բայց ունեն: Սարգսյանը նույնիսկ Գեղամյանի չափ անկեղծ համակիր չունի, թերեւս՝ բացառությամբ Խաչիկ Ասրյանի, ով հայտարարել է, թե Սարգսյանի հետ կլինի անգամ պաշտոնաթողությունից հետո: Իսկ եթե Սարգսյանն ուզում է մոտիկից տեսնել, թե ինչ բան է ժողովուրդի սերը, ապա կարող է մարտի 1-ին ծպտված գնալ Ազատության հրապարակ:
Հ.Գ. Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել էր, որպեսզի քաղաքական ուժերի համար նախագահական ընտրությունները վերածի մի յուրահատուկ ռուբիկոնի, որն անցնողը միայն կարող էր ճանաչվել հաղթող, իսկ մյուսները՝ պետք է որ պարտված դուրս գային, ու անցնեին պատմության գիրկը: Քաղաքական ազդեցիկ ուժերը, սակայն, ձախողեցին Սարգսյանի այս պլանը, ու նախագահական ընտրությունները ռուբիկոնից վերածեցին մի յուրահատուկ քաղաքական տրամպլինի: Ասել է թե՝ պայքարը հանուն ազատ Հայաստանի ոչ թե կավարտվի այս նախագահական ընտրություններով, քանի որ քվեարկությունն այլեւս այդ հարցում որոշիչ չի լինելու, այլ նոր թափ կստանա: Դա Սարգսյանը բոլորից լավ է հասկանում, նա նաեւ հասկանում է, որ շուտով հենց ժողովուրդը իրեն կասի՝ «ցտեսություն, Սերժ»: Կամ, ավելի շուտ՝ մնաս բարով, Սերժ:
Քրիստինե Խանումյան
Комментариев нет:
Отправить комментарий