Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

09.02.2013

Աշխատանքի բաժանում Սարգսյանների ընտանիքում

Վազգեն Սարգսյանի եղբայրներ Արմենի ու Արամի մոտ Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցելու հարցում աշխատանքի հստակ բաժանում կա։ Առաջինը դա անում է առանց «ֆինտուֆլյուշկեքի», իսկ երկրորդը՝ «թունդ ընդդիմադիր» գործչի դերի մեջ մտած, այսինքն՝ հաճախորդներին ներհատուկ պահելաձևով։

Եկեք, ուրեմն, տեսնենք, թե ինչպիսի կոնկրետ դրսևորումներ է ունենում այդ աշխատանքի բաժանումը։
Վազգեն Սարգսյանի եղբայր Արմենը մասնակցել է արարատցիների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը և հայտարարել, որ սատարում է նրան։
Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը կալանավայրից վաղաժամ ազատ արձակվեց 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական խառը ժամանակահավտածում և անմիջապես հայտարարեց, թե Ս. Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։ Եվ դա այն դեպքում, երբ իր եղբայր Արամ Սարգսյանը, գոնե հրապարակավ, չէր ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։
Արմեն Սարգսյանը, սակայն, պարզություն մտցրեց այս հարցում՝ հայտարարելով, որ  Սերժ Սարգսյանն իրենց ընտանիքի բարեկամն է։ Իսկ դա մեզ հուշում է, որ «թունդ ընդդիմադիր» ներկայացող Արամը շաբաթվա աշխատանքային օրերին ընդդիմություն է իր ընտանիքի բարեկամ Սերժին ու վերջինիս գլխավորած վարչակազմին, իսկ հանգստյան օրերին իր տանն է ընդունում «ատելի» վարչակազմի պարագլուխներին։ Կամ էլ Արամ Սարգսյանն այնքան վատ մարդ է, որ պայքարում է իր ընտանիքի բարեկամի դեմ, և մենք գործ ունենք «Սարոյան եղբայրների» սինդրոմի  հետ։ Դատելով ամենից՝ սա ոչ թե «Սարոյան եղբայրների» սինդրոմ է, այլ ինչպես վերևում նշեցի, աշխատանքի բաժանում։
Պետք է նկատել, որ Արմենի պահվածքը Արամի համեմատ շատ ավելի ազնիվ է։ Մարդը ձևեր չի թափում և ուղղակիորեն է սատարում ՀՀԿ ղեկավարին։ Իսկ ահա «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը, ով խոստացել էր ՀԱԿ–ից դուրս գալուն պես գրավել փողոցն ու գրոհել նախագահական նստավայրի վրա, իրականում սատարում է Սերժ Սարգսյանին, բայց՝ գեղամյանական տարբերակով, այն է՝ ընդդիմադիր է Սերժ Սարգսյանի համար վտանգ ներկայացնող սուբյեկտներին՝ «ՀՀԿ ղեկավարը չարյաց փոքրագույնն է» ինքնաարդարացնող կոդով։

Արամ Սարգսյանին իշխանություններն ուզում էին օգտագործել այն դեպքում, երբ իր թեկնածությունը կառաջադրեր Գագիկ Ծառուկյանը։ Նրան վերապահված էր լինելու ժողգործիքի ֆունկցիան։ Արամի արժեքը ԲՀԿ առաջնորդի դեմ ընդդիմություն անելու ու այդպիսով Ս. Սարգսյանի թիկունքը պահելու մեջ էր։ Իսկ եթե այնպես ստացվեր, որ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվեր (թեև Քոչարյանը նման մտադրություն չէր հայտնել, բայց Սերժի թիմում մինչև վերջ չէին բացառում այդ տարբերակն ու տենդագին պատրաստվում էին դրան), ապա Արամ Սարգսյանի շուկայական արժեքը կտրուկ կբարձրանար, քանզի քաղաքական բորսայում իրարանցում կսկսվեր։ Սակայն հայտնի պատճառներով Արամի բախտը չբերեց, ու նրան արդեն օգտագործում են ընդամենը արագ արձագանքման գործիքի դերում։

Արամին հիմա վերապահված է ԲՀԿ–ի ու Ռ. Քոչարյանի հետ կապված տարբեր մեկնաբանություններ տալու ֆունկցիան։ Ասել է թե՝ Արամի մասին իշխանությունները հիշում են միայն այն դեպքում, երբ Ծառուկյանի կամ Քոչարյանի դեմ գեղամյանատիպ մեկն է պետք գալիս որպես «շավկա»։ Իսկ դա նշանակում է, որ նույն Ծառուկյանի կամ Քոչարյանի որևէ քայլը կամ հրապարակային խոսքը Արամի համար պարզապես տոնի է վերածվում, քանզի ինքը պահանջված է դառնում «անկախ» լրատվամիջոցների համար։
Այդպես եղավ նաև Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղյան շարժման հետ կապված վերջերս տված մեկնաբանություններից հետո։ Արամն անմիջապես արձագանքեց Քոչարյանի հարցազրույցին՝ հայտարարելով, թե ինքը կուզենար երկրորդ նախագահից լսել ոչ թե  88–ի շարժման տարիներին վերաբերող մեկնաբանություններ, այլ մասնավորապես  Հոկտեմբերի 27–ի հետ կապված պարզաբանումներ։

Նկատենք, որ Արամն այնքան էլ անկեղծ չէ իր ցանկության մեջ։ Բանն այն է, որ ըստ երկրապահամերձ շրջանակների՝ հոկտեմբերի 27–ին հաջորդած օրերին Արամը կառավարության շենքում «կայֆերի» մեջ է եղել թեթևաբարո աղջիկների հետ, այսինքն՝ եղբոր սպանությունից հետո ոչ թե գլուխն առել է ձեռքերի մեջ ու սգացել, այլ օգտվել է անսպասելիորեն իրեն բաժին հասած հնարավորություններից։ Բայց դա այլ խոսակցության թեմա է։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27–ի թեմայով Արամ Սարգսյանի հետաքրքրվածությանը, ապա հիշեցնենք, որ Վազգենի ու մյուսների սպանության հետ կապված՝ ինքն ու իր թիմը պահանջում էին Արմենի կողմից ներկայումս բացահայտորեն, իսկ իր կողմից՝ «տակից» սատարվող թեկնածու Սերժ Սարգսյանի՛, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ 

Այնպես որ, եթե Արամին իրոք հետաքրքրում է հոկտեմբերի 27–ի թեման, ապա նա կարող է այդ մասին տեղեկություններ ստանալ իր ընտանիքի բարեկամ Սերժից։
Լավ կլիներ, իհարկե, թեմայի վերաբերյալ լսել հենց իրեն՝ Արամին, որպեսզի վերջապես լույս սփռվի այն հարցի վրա, թե ինչու էր ինքը պահանջում Սերժի հրաժարականը և ինչու էր կարծում, որ Սերժի պաշտոնավարումը խոչընդոտում է հոկտեմբերի 27–ի գործի նախաքննությամբ զբաղվող մարմնի աշխատանքներին։ Մնացած խոսակցություններն էժանագին թամաշա են հիշեցնում։

Կարեն Հակոբջանյան

Комментариев нет: