Մոտ օրերս մեկնարկելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը՝ ազդարարելով քաղաքական կարևորագույն իրադարձության սկիզբը: Սակայն անկախության տարիներից ի վեր արդեն սովորական դարձած, լարված ու թեժ պայքար պարունակող ընտրությունների հոտը, մի տեսակ, չի զգացվում: Որևէ նախանշան չկա, որ այս ընտրություններն անցնելու են անզիջում մրցակցության մթնոլորտում: Բոլոր թեկնածուները, այսպես թե այնպես, իրենց էությամբ թե գործունեությամբ, խոստովանել են Սերժ Սարգսյանին հաղթելու իրենց անկարողության մասին: Եթե հիշում եք՝ բացարձակապես բոլոր նախագահական ընտրությունները եղել են ինտրիգային, հեղափոխական, քաղաքացիների շրջանում մոտալուտ փոփոխությունների զգացում առաջացնող: Սակայն այժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ 2013 թվականի ընտրությունները սովորական չեն լինելու, այսինքն՝ հեղափոխական չեն լինելու: Լինելու են անհետաքրքիր, միապաղաղ և արդարացիորեն ուղեկցվելու են քաղաքացիների բացարձակ անտարբերությամբ:
Սակայն մինչ 2012-ի դեկտեմբերը շատ դժվար էր գուշակել, որ մեզ սպասվելու է այսպիսի «մեղմ» տարեմուտ:
Եվ ոչ թե այն պատճառով, որ համոզված էինք, թե ընդդիմադիր բոլոր ուժերը մասնակցելու են ընտրություններին, այլ դատելով սնկի պես աճող «հեղափոխականների» ու «քաղաքական ստրատեգների» քանակությունից ու նրանց հռետորաբանությունից՝ կարելի էր համոզված լինել, որ հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից քաղաքական դաշտը ժամանակավորապես ազատ թողնելու պարագայում նրանց «փոխարինողներն» ուղղակի կողողեին փողոցները և իրենց վճռական ու հետևողական գործողություններով վերջապես ցույց կտային իրական պայքարն ու հինգ տարի փողոցի «մենաշնորհին» տիրողներին կապացուցեին իրենց սխալականությունը:
Եվ ոչ թե այն պատճառով, որ համոզված էինք, թե ընդդիմադիր բոլոր ուժերը մասնակցելու են ընտրություններին, այլ դատելով սնկի պես աճող «հեղափոխականների» ու «քաղաքական ստրատեգների» քանակությունից ու նրանց հռետորաբանությունից՝ կարելի էր համոզված լինել, որ հիմնական ընդդիմադիր ուժերի կողմից քաղաքական դաշտը ժամանակավորապես ազատ թողնելու պարագայում նրանց «փոխարինողներն» ուղղակի կողողեին փողոցները և իրենց վճռական ու հետևողական գործողություններով վերջապես ցույց կտային իրական պայքարն ու հինգ տարի փողոցի «մենաշնորհին» տիրողներին կապացուցեին իրենց սխալականությունը:
Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի՝ 2013-ի նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին որոշումն ուղղակի ջախջախեց նմանատիպ պատկերացումները: Քաղաքական դաշտն ուղղակի փլուզվեց: Իսկ մինչ այդ իրենց անգործությունը տարատեսակ մեթոդներով արդարացնողները չկարողացան ստանձնել առաջացած բացը լրացնելու պատասխանատվությունը՝ ապացուցելով, որ իրականում նրանք հետապնդել են այլ՝ հասարակության շահերից չբխող նպատակներ:
Քանի դեռ պահպանվում էր հավանականությունը , որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կարող էին 2013-ի սկզբին միասնական ճակատով հանդես գալ Սերժ Սարգսյանի դեմ, ամբողջ քաղաքական դաշտը պահպանում էր իր ակտիվությունը: Սակայն իրականում դա տեղի էր ունենում միայն երկրի ապագայով մտահոգ ուժերի գործողությունները քննադատելու հաշվին: Բոլորը գիտեին ճիշտ մարտավարությունը, բոլորը ամենավճռականն էին, բոլորը սպասում էին հարմար պահի՝ Բաղրամյան 26-ը գրոհելու համար: Ու թեև չէին բացում իրենց գաղտնիքը՝ ռեժիմի դեմ արդյունավետ մարտավարության մասին, հետևողականորեն քննադատում ու մեղադրում էին երեք քաղաքական ուժերի միավորմանն ուղղված ցանկացած գործողություն: Այսինքն՝ տվյալ քաղաքական միավորների՝ ջրի երեսին մնալը պայմանավորված էր միմիայն «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» տեսլականին հակադրվելով: Եվ երբ պարզ դարձավ, որ այս գաղափարը տվյալ ժամանակահատվածում անհնար է, բոլոր «ստրատեգներն» ու «մտքի գիգանտները» հանկարծ լռեցին, ոմանք նաև իրենց թեկնածությունը առաջադրեցին նախագահական ընտրություններում: Բայց կրկին, քանի որ իրենց ամբողջ գործունեությունը մշտապես պայմանավորված է եղել հակասերժական ուժերին հակադրվելով, մնացին անգործ: Եվ այդ անգործությունը արդարցնելու տարբերակները սպառած լինելով՝ այժմ արդեն անցան մի նոր դատարկաբանության և մեղքն ուրիշի վրա բարդելու մարտավարության: Բանից պարզվում է՝ ընդիմադիր դաշտն ու փողոցը «մենաշնորհողները» ոչ միայն պետք է ազատեին ճանապարհը «առողջ ուժերի» համար, այլ նաև հայտարարեին իրենց անվերապահ կապիտուլացիայի ու այդ ուժերին առանց նախապայմանների սատարելու և հավատարիմ լինելու մասին: Բանից պարզվում է , որ «մաշված», «վարկաբեկված» ու «կործանված» ուժերը, որոնք էդպիսի խղճուկ վիճակում գրավել ու անհայտ է, թե ինչ մեթոդներով պահում էին ընդդիմադիր դաշտը, կարևոր են՝ երկրում փոփոխություններ կատարելու համար, նրանք կարևոր են «առողջ ուժերի» համար, առանց նրանց՝ «առողջ ուժերը» ուղղակի հիվանդանում են ու չեն կարողանում կյանքի կոչել իրենց «պատմական հեղափոխական» ծրագրերը:
Այս ամենն արդեն վկայում է Սերժ Սարգսյանի ճանբարում, մեղմ ասած, բացասական տրամադրությունների տարածման մասին: Այստեղ շատ լավ գիտակցում են, որ քանի դեռ կա հիմնական հակառակորդի անսպասելի հարվածի վտանգը, ուրեմն՝ զգոնությունը կորցնել չի կարելի: Եվ այդ պատճառով գալիք նախագահական ընտրություններին մենք ականատես կլինենք ամբողջ թափով նախընտրական քարոզչամեքենայի գործարկմանը, ինչպես նաև դրածո թեկնածուների ակտիվ պայքարին, բայց ոչ թե միմիանց, այլ նախագահական պայքարից դուրս գտնվող և ընտրություններին չմասնակցող ուժերի դեմ: Միանշանակորեն կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանին արդեն հետաքրքրում են ոչ թե բուն ընտրությունները և նրանցում հաղթել-չհաղթելը, այլ դրանց հետևող ժամանակաշրջանը, երբ նա կրկին կմնա դեմ դիմաց իր հիմնական հակառակորդի հետ:
Իսկ եթե ընտրություններին մասնակցողների մեջ կան ազնիվ ուժեր, ապա նրանք պետք է դադարեցնեն իրենց անգործությունն արդարացնելն ու ինչ-որ անհայտ խանգարողների վրա մեղքը բարդելը: Եկել է գործ անելու, պատասխանատվություն ստանձնելու և կոնկրետ գործընթացներ առաջ տանելու ժամանակը: Իսկ եթե սա չի արվելու , ապա թող կատարեն իրենց վերապահված դերը ֆարս հանդիսացող գալիք նախագահական ընտրություններում և այնուհետև, ուզած թե չուզած, հեռանան դաշտից և շարունակեն քննադատությունն ու դատարակաբանությունը իրական պատասխանատվություն ստանձնողների և գործընթացներ տանողների հասցեին:
Արեգ Գեւորգյան
Комментариев нет:
Отправить комментарий