Կարեն Թովմասյանը, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Հետաքրքիր բան է ստացվում. ՀՀ ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված միասնական շտաբի անդամ երեք քաղաքական ուժերը` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, որոշում ընդունեցին ՀՀ նախագահի առաջիկա «ընտրություննրրին» որևէ ձևով չմասնակցելու մասին: Նմանատիպ որոշում ընդունեցին նաև միասնական շտաբի գործողությունները դաժանորեն քննադատող մի շարք պուճուր «կուսակցություններ»` այդ թվում Հանրապետություն «կուսակցությունը»: Քաղաքական դաշտում ձևավերվում է մի յուրօրինակ կոնսեսուս՝ ընտրություններին չմասնակցելու կապակցությամբ, ու, ըստ էության, ուղղակի կամ անուղղակի այն ուժերն ու անհատները, որոնք կորոշեն մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ ջուր են լցնելու Սերժ Սարգսյանի ավազակապետական ռեժիմի ջրաղացին: Ուստի, կոչ եմ անում բոլոր ուժերին ու անհատներին բոյկոտել առաջիկա նախագահական ընտրությունները, չառաջադրվել ու կոչ անել իրենց կողմնակիցներին մասնակցել ընտրություններին ու անվավեր դարձնել իրենց քվեաթերթիկները: Թող Սերժ Սարգսյանը ընտրությունները կեղծի, որ էպոսագետից ավելի շատ ձայն ստանա, թող չունենա ոչ մի ռեալ մրցակից, որ ծաղր ու ծանակի առարկա դառնա ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրսում, թող հաղթի ինքն իրեն, ու երբ ինքն իրեն հաղթած կհամարի՝ մենք բոլորո կգրավենք փողոցն ու ........ :
…
2013թ-ի փետրվարի 18-ին ես գնալու եմ ընտրատեղամաս ոչ թե իմ թեկնածուին ընտրելու, այլ Սերժիկին չընտրելու համար: Սերժիկ Սարգսյանը հիմա ցնծում է, ասպարեզից դուրս է եկել իր գլխավոր մրցակիցը նախագահական ընտրություններում, ու իր կարծիքով՝ դա լավ հիմք է հանդիսանում 60 տոկոս նկարելու համար: Սրան հակազդելու համար կա մի լավ տարբերակ. բոլորս անխտիր պետք է գնանք ընտրատեղամաս ու ընտրենք, ավելի ճիշտ չընտրենք, չընտրենք Սերժիկ Սարգսյանին, մեկը անվավեր կդարձնի թերթիկը, մյուսը՝ կընտրի էպոսագետին, 3-րդը՝ անբեղ մի անմեղսունակի, ու տեսնենք Սերժը դրանից հետո ինչ է անելու: Էլի թիվ է նկարելո՞ւ: Չի կարողանա, եթե ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ հանձնաժողովի անդամները չծախվեն ու ձայների հաշվարկից հետո արձանագրեն քվեարկության իրական պատկերը: Եկեք ապացուցենք Սերժիկին էլ, ամբողջ աշխարհին էլ, որ անգամ առանց մրցակիցների մնալու էլ Սերժիկն այնքան վատն է, որ ի վիճակի չէ առանց խախտումների նորմալ ընտրություն հաղթել, եկեք ծաղրենք Սերժիկին՝ իրեն չընտրելով ու արհամարելով:
Ուրեմն, գնում ենք ընտրատեղամաս, վերցնում ենք քվեաթերթիկը և ամեն ինչ անում ենք՝ բացի Սերժիկին ընտրելուց:
Ուրեմն, գնում ենք ընտրատեղամաս, վերցնում ենք քվեաթերթիկը և ամեն ինչ անում ենք՝ բացի Սերժիկին ընտրելուց:
Հ.Գ. Իմ քվեաթերթիկի վրա գրված է լինելու Լևոն Տեր-Պետրոսյան !!!! :
Комментариев нет:
Отправить комментарий