«Օրվա ցիտատը Ֆեյսբուքից» մեր խորագրի ներքո առաջարկում ենք ընթերցել Հրանտ Տէր-Աբրահամեանի գրառումը.
«Վերջացավ մի ամբողջ քաղաքական, գուցե պատմական ժամանակաշրջան: Կարծում եմ ոչ միայն 2007-ից սկսված: Շատ բան կա ու կլինի ասելու: Էս պահի մենակ երկու բան կարող եմ ասել:Անկեղծորեն շնորհակալ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին այս հինգ տարիների քաղաքական դպրոցի, յուրահատուկ գործնական պատմագիտության "սեմինարի" համար: 5 տարի առաջ ես լրիվ այլ մարդ էի, այսօր՝ այլ: Ես միշտ խուսափել եմ "լեւոնական" բնորոշումից, առարկել եմ, երբ ինձ այդպես են կոչել, որովհետեւ քաղաքական դիրքորոշման անձնավորումը սխալ եմ համարել: Բայց էսօրվանից ինձ համարեք լեւոնական»:
Комментариев нет:
Отправить комментарий