Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

25.12.2012

«Օրվա ցիտատ Ֆեյսբուքից». Կարեն Թովմասյան

Ես միշտ շնորհակալ կլինեմ ՆԱԽԱԳԱՀ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ` շնորհակալ կլինեմ Հայաստանի անկախության համար տարվող պայքարը անցնցում ու մինչև վերջնական նպատակակետին անցնցում ու անարյուն տանելու ու ավարտելու համար:
Շնորհակալ կլինեմ Լեռնային Ղարաբաղի ազատագրության համար մղվող պայքարը հաղթանակով սակելու ու Բուդապեշտում դիվանագիտական բարձրագույն պիլոտաժի համար:
Շնորհակալ կլինեմ տնտեսությունը լիբերալիզացնող ռեֆորմներ ընդունելու համար:
Շնորհակալ կլինեմ 1998-ին իր անարյուն ու անցնցում հրաժարականով ու իր տասնամյա լռությամբ իր ճշմարտացիությունը ապացուցելու համար:

Ես միշտ շնորհակալ կլինեմ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ինձ 21 տարեկանում բնակչից քաղաքացու վերածելու համար:

Շնորհակալ կլինեմ իմ սեփական ուժերի մեջ ինձ հավատացնելու համար,
Շնորհակալ կլինեմ, ինձ ու իմ նմաններին հասկացնելու համար որ մենք մեր սկզբունքներին նվիրվածությամբ ու հավատարմությամբ ավելի մեծ ուժ ենք ներկայացնում քան որևէ օլիգարխ, կամ օլիգարխների զինված բանակներ, ովքեր մեր հարվածների տակ կուչ էին եկել և գլխապատառ փախուստի էին դիմում մարտի 1-ին Մյասնիկյանի հրապարակի դիմաց:
Շնորհակալ եմ ինձ հասկացնելու համար, որ ոստիկան ու ոստիկանական մահակն ոչինչ են ընդեմ ըմբոստ ու պայքարող քաղաքացու, որ անգամ տանկերն ու թնանոթերն կարող են բավարար չլինել մեր դեմն առնելու համար:

Շնորհակալ եմ անապատում մարդկային ծով ստեղծելու համար:
Շնորհակալ եմ 2008-ի Փետրվարյան անմոռանալի տասնօրյակի, կես միլլիոնանոց երթերի, հանրահավաքների ու նստացույցերի համար:
Շնորհակալ եմ ինձինց ու իմ ընկերներից քաղաքացիական գիտակցությամբ ապագա քաղաքական գործիչներ ու լիդերներ կեերտելու համար:
Շնորհակալ եմ Հայաստանում նոր սերունդի ու նոր խավի ձևավորման համար:

Նախագահն արեց ամեն ինչ ինչ կարող էր, արեց ավելին քան կարող էր, ու ես հպարտ եմ:
Ես հպարտ եմ որ 8 տարի շարունակ իմ պետության համար ամենածանր տարիներին իմ պոտությունը առաջնորդել ու ներկայացրել ա Տեր-Պետրոսյանի նման լեգենդար անհատականությունը:

Հ.Գ
Այս հինգ տարիների ընթացքում իմ քաղաքական հայացքների համնար միշտ գնացել եմ որոշակի զրկանքների ու զոհողությունների, բայց եթե ես նորից նույն ընտրության առաջ կանգնած լինեի նորից կգնաի այդ բոլոր զրկանքներին:

Ես հպարտ եմ որ հինգ տարի շարունակ նման լեգենդն է առաջնորդել ինձ, հպարտ եմ որ նրան ճանաչելու, նրա հետ շփվելու բախտ ու երջանկություն եմ ունեցել, նրան բարևելու ու նրա հետ 2 բառ փոխանակելու երջանկություն եմ ունեցել:
Ու եթե անգամ ես իմ կյանքում ուրիշ բան չանեմ երեխաներիս ու թոռներիս պատմելու համար ես կհպարտանամ միայն նրանով ինչ արել եմ 2007-2012թթ ընթացքում:

Ամեն ինչ դեռ առջևում ա: Տեր-Պետրոսյանի գցած ծիլերը արդեն խոր արմատներ են գցել, ու մի օր այդ ծիլերից աճելու է հսկայական մի կաղնի, մշտադալար և կանգուն:


Հաղթելու ենք

1 комментарий:

Blog News комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: