Հայաստանյան թերթերից մեկը զրուցել է ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանի հետ, իսկ եթե ավելի ճիշտ, ապա ոչ թե զրուցել է այլ իր էջերը տրամադրել քծնանքի եւ շողոքորթության աշխարհի բազմակի չեմպիոնին` «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի դեմ լուտանքներ թափելու համար:
Ընթերցելով հոդվածը ընդամենը մի եզրահանգում ես անում` ՀՀԿ-ին այսօր պետք են հենց գեղամյանատիպ, ցածր մակարդակի, այսպես կոչված, քաղաքական գործիչները: Յուրաքանչյուր տողից հետո չես կարող չամաչել մեր երկրի համար, որի քաղաքական գործիչների թվում է այն մարդը, որն իրեն թույլ է տալիս թերթի խմբագրի եւ կնոջ մասին արտահայտվել նման գարշելի բառապաշարով եւ ձեւակերպումներով: Երբ ԱԺ պատգամավորը, տղամարդն իրեն թույլ է տալիս ասել, թե Արմինե Օհանյանը ղզղնել է, ապա այդ մարդը ոչ միայն պետք է վայր դնի մանդատը, այլ նաեւ քաղաքական դաշտից հազարավոր կիլոմետրերով հեռու մնա: Եթե ՀՀԿ-ն այս հոդվածից հետո չքննարկի Արտաշես Գեղամյանի պահվածքը եւ համապատասխան քայլերի չդիմի, ապա առնվազն կիսում է Գեղամյանի տեսակետները: Արտաշես Գեղամյանն իրեն հերոս է զգում, երբ Արմինե Օհանյանին անվանում է Էրմյոնա Օհան կզի, երբ ծաղրանքով ասում, թե նա այն Սիրուշը չէ: Ցավալի է նաեւ, որ Գեղամյանն ու իրենից հարցազրույց վերցնողը նույն մակարդակի վրա են կանգնած: Ահա սա է հայաստանյան դաժան իրականությունը:
Այս ամենը դեռ հարցի բարոյական կողմն է: Բայց Գեղամյանն այսքանով չի բավարարվում եւ հեռու է գնում: Նա Արմինե Օհանյանին ծանրագույն մեղադրանք է ներկայացնում: Գեղամյան Արտաշեսը, որին ժամանակին Սերժ Սարգսյանը շատ դիպուկ դատարկ դհոլ է անվանել, Արմինե Օհանյանին մեղադրել է լրտեսության մեջ: Իսկ ամենասարսափելին այն է, որ նա շեշտում է, թե թերթի խմբագիրը Հայաստանում ներկայացնում է թուրք-ադրբեջանական շահերը եւ կատարում նրանց հանձնարարությունները: Կարծում ենք սրա վրա աչք փակել պետք չէ: Արտաշես Գեղամյանն այս խոսքերի համար պետք է պտասխան տա օրենքի շրջանակներում: Նա զրպարտության համար պետք է պատիժ կրի: Կարծում ենք, որ հիմա ճիշտ պահն է, երբ գլխավոր դատախազը մտնի Ազգային ժողով եւ առաջարկի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել մի պատգամավորի, որը թերթերից մեկի խմբագրին մեղադրում է լրտեսության մեջ:
Սա այն հարցն է, որը չի կարելի անտեսել եւ ուշադրության չարժանացնել: Արտաշես Գեղամյանն անցավ բոլոր սահմանները:
Ինչ վերաբերում է «Հրապարակ» օրաթերթին, ապա ցավոք, այս թերթն արդեն բավական երկար ժամանակ է ինչ իշխանությունների իջեցված պատվերով անվանարկում եւ վիրավորում է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ուժերին: Ամենայն հավանականությամբ, Արմինե Օհանյանը չգիտի, որ իր պատվիրատուները դեռ հոդվածները չհրապարակված այստող ու այնտեղ գլուխ են գովում, թե վաղվա կամ հաջորդ օրվա համարում այս կամ այն հոդվածն է տպագրվելու: Նրանք միանգամից երկու նապաստակ են խփում: Միաժամանակ հարվածում են իրեն հակառակորդներին եւ ձեռքի հետ էլ գցում Արմինե Օհանյանի հեղինակությունը: Ի դեպ, այսօր շատերն են համոզված, որ Արմինե Օհանյանի ղեկավարած թերթը սպասարկում է Բաղրամյան 26-ի շահերը, կատարում այնտեղից եկող պատվերները: Այստեղ շատ հետաքրքիր է, թե ինչ նկատի ունի Արտաշես Գեղամյանը, երբ պնդում է, թե Օհանյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական լոբբինգի շահերը:
Հ.Գ. Վստահաբար կարելի է ասել, որ Արտաշես Գեղամյանը չէր համարձակվի վիրավորել Արմինե Օհանյանին, եթե «Հրապարակ» օրաթերթը չանցներ այն գիծը, որից այն կողմ արդեն ոչ թե առողջ քննադատությունն է, այլ պարզագույն վիրավորանքը: Իսկ վերջին շրջանում այս թերթը կենտրոնացել էր ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ բոլոր այն ուժերի դեմ, որոնք դեմ են գործող իշխանությունների վերարտադրությանն ու տարածմանը: Լիներ իր բարձրության վրա Արմինե Օհանյանը, Արտաշես Գեղամյանի նման հեղինակազրկված մարդը իրեն նման բան թույլ չէր տա: Այս ամենով հանդերձ, Արտաշես Գեղամյանի պահվածքը վայել չէ տղամարդուն: Նա առնվազն պետք է ամաչի տնից դուրս գալ, իսկ եթե համարձակություն գտնի, ապա պետք է ժամ առաջ ներողություն խնդրի Արմինե Օհանյանից:
Կարինե Հարությունյան

1 комментарий:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Отправить комментарий