Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.10.2012

Երբ քոքոբելյանական խմբակը պոկվեց Կոնգրեսից

Երբ քոքոբելյանական խմբակը պոկվեց Կոնգրեսից, մենձ քաղաքագետները եւ առավել մենձ լրագրողները սրեցին իրենց լեզուները եւ գրիչները, ու մտավարժանքների պղտոր հեղեղը լափին տվեց: Բնականաբար, Կոնգրեսին վերագրվեց աշխարհիս երեսին գոյություն ունեցող եւ դեռեւս անհայտ բոլոր մեղքերը, իսկ քոքոբելյանական խմբակի գլխին լուսապսակ դրվեց` տղերքը չդիմացան Կոնգրեսի անհանդուրժողականությանը. իրենք, հասկանում եք, աննկարագրելի ազատասեր են ու աներեւակայելի դեմոկրատ, համ էլ` էլ դու սուս վճռական են, հեսա գնալու են ու նախագահականի քարը քարի վրա չեն թողնելու (դե, ոնց որ էն մնացած Կոնգրեսից դուրս եկողներ): Կոնգրեսի գլխին կռկռացողներն ավելացան, բայց քոքոբելյանական խմբակը գերխնդիրը չկատարեց` ոչնչացնել Կոնգրեսը: Պատվիրատուն սխալ «օբյեկտ» էր ընտրել. Քոքոբելյանի ֆիզիկական քաշը պատկառազդու էր, բայց մտքի թռիչքը մանրչարչիական մակարդակից ավելի չէր ձգում: Բայց դե` էս մարդը մի առավելություն էլ ուներ` գրպանի քաշն էլ էր պատկառազդու, եւ դրսից մի քանի «կարդացվոր» էլ մտան Քոքոբելյանի թեւի տակ… Կներեք, գրպանը: Դե, քանի որ գերխնդիրը չկատարվեց, բնականաբար` մանրչարչիական տաղանդը գործեց: Պարզվեց, ազատ դեմոկրատները դեռ մանկուց երազել են «Ժառանգության» հետ պսակվել ու փեսա Րաֆֆիին նստեցնել հայոց գահին: Հը, ի՞նչ կասես, Րաֆֆի ախպեր: Դե, ի՞նչ պիտի ասի, Րաֆֆին ու ժառանգներն էլ էին մանկուց երազել ըմբոշխնել քոքոբելյանական խմբակի բարիքները: Դեր եմ, ՀՀ քաղաքացի դեմոկրատներ, ես քեզ` էս, դու ինձ` էսքան, ու պսակադրությունը կայացավ: Մե քեեեեեեեեեեֆ, մե ուրախություուուուն, մե ծիծաաաաաաաաղ, տաշի տուշի հայկանուշի... Մենձ քաղաքագետների ու մենձ լրագրողների քեֆին էլ քեֆ չէր հասնում` հավեսոոոոոով, հավեսոոոոոոոոոով, ով ունի, ով ունի…

Վերջը: Չերկարացնեմ. քոքոբելյանական խմբակից երկու հոգու հաջողվեց հորով-մորով անել մանրչարչիական խնդիրը` Րաֆֆի ախպոր բարձր հովանու ներքո խցկվել խորհրդարան: Հիմա թե ազատ դեմոկրատներից ով նեղացավ քոքոյից ու անցավ պատմության ապահով գիրկը, ով` դեռ հույս ունի լուծել իր մանրչարչիական խնդիրը քարհանքի պարգեւած բարիքների միջոցով, ներքին ընտանեկան խնդիր է, կեղտոտ անկողին թափ տալը մեր գործը չէ:
Բայց ախր դարակազմիկ փաստ է արձանագրվել, պարոնայք եւ տիկնայք մենձ քաղաքագետներ ու մենձ լրագրողներ. ազատ դեմոկրատներն ու ժառանգականները ամուսնալուծվել են, հանուն հայրենիքի էլ դու սուս վճռական կռիվը պրծել է մոտավորապես հետեւյալ սցենարով. «-Դուք պիժոն եք, Շուրա: - Ֆու~, ինչ կոպտությու~ն: -Մեզ բռի մարդիկ պետք չեն, մենք ինքներս էլ բռի ենք…»: Ինչու՞ եք լալկվել: Խցկվեք նրանց գրասենյակները, դռնով դուրս անեն` լուսամուտով մտեք, լուսամոտով դուրս անեն` ծխնելույզով մտեք ու պահանջեք, որ բացատրություն տան, «թե որտեղից արդյոք ծագեց էս ընդհանուր աղետը մեծ»: Թե էս երկու խմբակից ով էր անհանդուրժողը, ով էր անվճռականը, ով խանգարեց, որ նախագահականի քարը քարի վրա չթողնեն… 
Թե՞ երկարականջ պատվիրատուն սրա համար չի վճարել, գերխնդիրը շարունակում է մնալ Կոնգրեսի ոսկորները կրծելը… Կրծեք: Դրանից ձեր ատամներն են վնասվելու, մերն ամուր ոսկոր է, ձեր «թանկագինների» նման լպրծուն դոնդող չէ:


Լիզա Ճաղարյան

Комментариев нет: