Խայտառակ դատավարություն`աչքից հեռու
Երեւանյան թոհուբոհից հեռու` Իջեւան քաղաքում ծածկադմփոցի սկզբունքով շարունակվում է լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը: Դատավարությունը դեռ երկար կտեւի, բայց հիմա արդեն ակնհայտ է, որ սա իր խայտառակությամբ ոչնչով չի զիջում եւ նույնիսկ գերազանցում է համանման այլ «դատավարություններին»: Բացառիկ բան է, երբ տուժող կողմը` սպանվածի հարազատները, իրենց խղճի առաջ գրեթե արդարացրել են Արտակին ինքնասպանություն դրդելու համար մեղադրվող ամբաստանյալներին: Նույնը պահանջել են նաեւ դատարանից: Եւ եթե մինչ օրս, գործը ծածկադմփոց անել շտապող նախաքննական մարմնի «անմեղության կանխավարկածը» չխախտելու համար գրում էինք` «Նազարյանի մահվան գործով դատաքննություն», ապա այս փուլում, երբ դատարանում բացահայտվել է
դատախազության մոտիվացիան` հինգ երիտասարդ տղաների գլխին մեղքը բարդելու, հաստատապես կարող ենք գրել, որ Նազարյանին սպանել են: Նույնիսկ եթե նրա վրա ուղիղ իմաստով չեն կրակել, ապա բանակում առկա այլանդակ բարքերի, հոռի համակարգի զոհն է նա: Իսկ դատախազությունն իր քննիչների բանակով փորձում է ամեն կերպ սաղացնել մեղադրանքը, հետապնդելով միայն մեկ նպատակ` թաքցնել իրական հանցագործներին: Եւ սա արվում է ո՛չ առանց դատավոր Սամվել Մարդանյանի օգնության: Վերջինս, մեղադրանքի ծավալի հետ կապ չունենալու պատճառաբանությամբ, հանում է տուժող կողմի կարեւոր հանգամանքներ բացահայտելու նպատակով տրվող հարցերը, փորձում հանրության աչքում արդարացնել հարցաքննությունից խուսափող վկային, կիսագրագետ քննիչին, կեղծ փաստաթուղթ տրամադրող ոստիկանին, Նազարյանի հետ կատարվածը կոծկողներին: Լեյտենանտին ինքնասպանության դրդելու համար մեղադրել են մարդկանց, ովքեր նրա հետ վեճ են ունեցել դեպքից ութ օր առաջ, իսկ մեկ օր առաջ լեյտենանտին հեռախոսով հայհոյած, «հարցերը լուծելու» սպառնալիք հասցրած մեկ այլ սպայի նույնիսկ չեն դիտարկել որպես դեպքի հավանական մասնակից: Կեղծ վկաների ներգրավելով, նրանց Բերդի ՌՈ-ում խոշտանգելով, մեկին 18, մյուսին 20, երրորդին 23 օր այնտեղ պահելով` կորզել են ցուցմունքներ ծառայակից ընկերների դեմ: Դատաբժիշկը տվել է եզրակացություն` մահվանից ժամեր առաջ Նազարյանի ստացած մարմնական վնասվածքների մասին, իսկ քննչական մարմինն այս հարցի կապակցությամբ նույնիսկ քննություն չի կատարել Եւ ի վերջո, քննչական մարմինը գործը քննել է որպես ինքնասպանություն, իսկ սպանության վարկածն անգամ չի շոշափվել: Բայց այս ամենը չի խանգարում մեղադրողներին «արխային» լինել, որ դատարանը չի շեղվի կանխորոշված ուղուց ու կդատապարտի անմեղ երիտասարդների` անպատիժ թողնելով իրական հանցագործներին: Թերեւս, այս «արխայինությունն է» պատճառը, որ մեղադրող կողմը դատավարության ժամանակ իրեն թույլ է տալիս ցինիկաբար ծիծաղել, ռեպլիկներ շպրտել տուժող կողմի, նրա ներկայացուցիչների հասցեին: Երեկ բանը հասել է նրան, որ դատարանում ծագած վիճաբանության ժամանակ մեղադրող Հայկ Հարոյանը փաստաբան Մուշեղ Շուշանյանին «տղայական» ձեւով կանչել է «ռազբորկայի»` հարաբերությունները պարզելու համար տեղ եւ ժամ հարցնելով: Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, դիպուկ նկատել է. «Եղբորս հետ էլ եք նման ձեւով հարցը լուծել»:

Նկարում. ձախից` Հայկ Հարոյանը, աջից` Ծովինար Նազարյանը:
Комментариев нет:
Отправить комментарий