Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

06.08.2012

Լսի’ր, Բազազ, պատգամ որպես 2


Ինչ-ինչ, բայց որ նվաստս` հասարակ մահկանացուս էլ պատիվ ու բարեբախտություն կունենա Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանից, այսինքն` Բազազից նամակ ստանալ, անսպասելի էր:
Ո՞վ կմտածեր, որ մի քանի շաբաթ առաջ` Հարսնաքարում, դրանից առաջ` Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում կանանց եւ աղջիկների հոծ խմբերի ծեծն անձամբ գլխավորող եւ շախ տվող մարդը կարող է ֆեյսբուքում գրագետ ու քաղաքակիրթ վարքուբարքով, խոսելաձեւով աչքի ընկնել:
Այնտեղ` «Հարսնաքարում», երբ փորձում էինք կոնտակտ հաստատել նրա հետ, նա, փայտը ձեռքին, այնպիսի անմարդկային մռունչներ էր արձակում, աչքիս առաջ կատարած գործողությունը «Ազատությանը» տված հարցազրույցում այնպիսի ստախոսությամբ կոկում ու սոկում: Եվ հիմա ոստիկանապետի փոխանորդը, նախկին կերպարից լրիվ հեռացած` համարյա հրեշտականման, իջնելով քերթողահոր իր դիրքերից,  հոդաբախշ շարվածքով գրում է ինձ` հասարակ մահկանացուիս. «Շնորհակալ եմ հարգելի Մարինա իմ համեստ անձին ուշադրություն դարձնելու համար: Շատ շնորհակալ եմ»:
Ի՞նչ կարող ես պատասխանել մեկին, ով աչքիդ առաջ կանանց ու աղջիկներին էր գետնում փողոցում` լոք տալով նրանց վրայով, իսկ այսօր, ահա, որոշել է մարդեղանալ` հղելով սույն նամակը:
Լսե’ք, Բազազ, ինձ ուղղված Ձեր շնորհակալությանն ի պատասխան չեմ կարող չասել. «Խնդրեմ… Մի՛շտ պատրաստ»:
Եվ կխնդրեի ինձ հետ անձնական նամակագրություն չունենալ: Ես նամակներ չեմ ընդունում կանանց վրա ձեռք բարձրացրած տղամարդկանցից: Եթե խոսելիք ունենք, ապա այն լինելու է զուտ հրապարակային հարթակում:

hayeli.am

Комментариев нет: