Պատահում է նաեւ այդպես. մարդն իր մի պատմվածքով կարողանում է ներկայացնել իր ողջ կյանքը, որը միս ու արյունից չէ, այլ դառը մտորումների մի աննյութ խուրձ է՝ տառապանքի բովով անցած: Այս զգացումն ունեցա, երբ կարդացի Վանոյի «Ափսոս է երեխան» պատմվածքը: Մոռացա, որ Վանոն համարվում է փնտրվող հանցագործ ու Աստվածային երկյուղածությամբ լցվեցի այն գրչի հանդեպ, որը նա բռնել էր: Տաղանդավոր Վանոն: Կյանք սիրող Վանոն: Մտերիմներիցս մեկը պատմում էր, որ երբ Վանոյին, Լևոնին եւ այլոց որպես քաղբանտարկյալ Մոսկվա էին տեղափոխել, նրանց ընտանիքներին օգնություն էր ցուցաբերվում: Բաժանեցին, բայց երբ հերթը հասավ Վանոյի ընտանիքին, տարակուսեցին՝ ո՞ր մի կնոջ դուռը ծեծեին:
Բանաստեղծ էր էությամբ՝ լիքը, բուռն, շռայլ բաժանող, սիրող: Նրա ի՞նչ գործն էր բանաստեղծական խենթություններն ամփոփել քաղաքական բաժակում, ու խմել քաղաքականության մրուրը: Թե ի՞նչ է գրել պատմվածքում, զգալ է պետք, միայն զգալ: Ու այդ զգացողությունն ինձ հուշում է, որ ափսոսալով երեխային, նա ափսոսացել է իր մեջ եղած մաքուրը, անարատը, բանաստեղծականը, որ ինքը կորցրել է գաղջ կյանքում:
Վանոն կրել է իր պատիժը՝ հազար անգամ ավելի, հազար անգամ սոսկալի ու անմխիթարական: Այդ պատիժը կրել է մարդկային խղճի ամենադաժան օրենքով. «Ի՜նչ վիրավորական է,-մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ, ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ Գրողը տանի քո անհավես մարմինը,-դառնացավ Մենակ մարդը»:
Արձակագիրը զգացել է մահվան հոտը եւ ափսոսում է ոչ թե ներկան կամ անցյալը, այլ լույս երեխայի պատկերը կորցնելուց: Ափսոս էր այդ կյանքը, ափսոս էր երեխան, ուրիշ ոչինչ: Իր մարմինը ոչինչ է, որովհետեւ անհավես է: Գրողը տանի այդ անհավես մարմինը: Վանոն օտարության մեջ անհավես է ապրել…
Գրողը շարունակում է. «Մտածելու ընդունակությունը կորցնել պետք չէր ամեն պարագայում։ Իսկ գրելը մտածելու լավագույն ձեւն է։ Նման դեպքերում առաջին միտքը, որ գալիս է չնչին երկրի պաշտոնազրկված գեներալի գլուխը, հավատարմության ու դավաճանության, հեղափոխության ու հակահեղափոխության հավերժ թեման է։ Բայց այնքան ժամանակ չէր անցել, որ քաղաքականության թողած խորշանքը անցած լիներ, այնքան էլ թարմ չէին տպավորությունները, որ վիրավորվածությունը ձգտեր ժայթքելու։ Նաեւ այդքան անխելք չէր, որ մտածեր, թե իր կյանքի օրինակը մեկնումեկին դաս կլինի։ Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը»:
Սա պարզ մեկնաբանություն ու բացատրություն է, որ իր հավատարմության փոխարեն դավաճանել են իրեն, բայց իր վիրավորածությունն այլեւս թարմ չէ ու կգոհանա, եթե իր կյանքի օրինակը դաս լինի մեկի համար: Մենակ բառը շեշտվում է պատմվածքի տարբեր մասերում: Այդ մենակը Վանոն է, ով դատապարտված է մենակ լինելու ամենադաժան հոդվածով: «Գոհացիր սուրճիդ այս պահի համով,-ինքն իրեն խորհուրդ տվեց Մենակը։ Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։ Չի բացառվում նաեւ, որ եթե երբեւէ կորսվի անգամ համի զգացողությունդ, համի հիշողությունը թույլ չի տա կռահել այդ մասին։ Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին»:
Համի հիշողությունը: Գրողն ապրում է 15 տարի առաջվա հիշողություններով… Կյանքի ու մահվան մասին իր խորհդածություններում գրողն այսպես է արտահայտվում. «Այդ օրերից մի օրը Մենակը քնից կտրուկ արթնացավ ու հասկացավ, որ նախորդ պահին սիրտը մի երկվայրկյան դադար էր առել։ Եվ հասկացավ, որ այդպես է լինում։ Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը»:
Վանո քաղաքական գործիչը կրել է իր պատիժը եւ նրա մեջ մնացել է այն երեխան, այն լավը, որն ափսոսում է գրողը՝ ափսոս է երեխան: Քաղաքականության թողած խորշանքը Վանո Սիրադեղյանի մոտ դեռ ծանրորեն նստած է. դա նշանակում է, որ նա այլեւս քաղաքականություն վերադառնալ չի կամենա: Խորշում է դրանից: Բայց նա կվերադառնա գրական անդաստանի ծաղկուն ճանապարհով՝ ֆիզիկական գոյով կամ անգոյ, կվերադառնա՝ գրականության ծիրանին ուսերին առած, քաղաքականությունը ոտքի տակ տված, անցյալի մշուշը լույսով ետ քաշած, որովհետեւ ինչպես նա է ասում՝ ափսոս է երեխան… Իսկ ես կասեի՝ ափսոս է գրողը…

Հասմիկ Բաբաջանյան

1 комментарий:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Отправить комментарий