Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

13.07.2012

«Սեփական առնետային քայլը արդարացնելու փորձ».


«Սեփական առնետային քայլը արդարացնելու փորձ». ՀԱԿ անդամը Անդրանիկ Քոչարյանի մասին:

hayeli.am-ին օրեր առաջ հայտնի դարձած ինֆորմացիան այն մասին, որ առաջիկա օրերին Հայ ազգային կոնգրեսի ղեկավարին ուղղված աղմկահարույց հայտարարությամբ են թիմակիցները հանդես գալու, երեկ իրականություն դարձավ: Խոսքը ՀԱԿ արդեն նախկին անդամ, ՆԳ նախկին փոխնախարար, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի հայտնի հարցազրույցի մասին:Ուշագրավը հարցազրույցում թերեւս այն էր, որ «ինչո՞ւ և ինպես Ռուբեն Հայրապետյանի անունը տեղ չի գտել մարտի 1-ի սպանդին ուղղակի մասնակցած օլիգարխների ցանկում» հարցին Քոչարյանը գնդակը գլորել է Լեւոն-Տեր Պետրոսյանի վրա ասելով. «Փաստահավաք խումբը այդ տեղեկատվությունը ստացել է Լևոն Տեր-Պետրոսյանից` Լևոն Զուրաբյանի կողմից ուղարկված գրության միջոցով: Անդրանիկ Քոչարյանը այդ տեղեկատվությունը ստացել է կոնկրետ մարդկանցից, և ինքը չի որոշել` այդ տեղեկատվության մեջ ովքեր կան, ովքեր չկան»:
Քոչարյանի բացահայտումների եւ հնչեցրած մեկնաբանությունների վերաբերյալ զրուցեցինք ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանի հետ:
-Ես գաղափար չունեմ Քոչարյանը ճի՞շտ է ասում,որ Տեր-Պետրոսյանն է այդ ցուցակից դուրս մղել Ռուբեն Հայրապետյանի անունը, թե ոչ, բայց սեփական առնետային քայլը արդարացնելու փորձերը ծիծաղելի են: Մարդն ընդհանրապես պետք է կայուն դիրք ունենա: Եթե հավաքվել էիք այդ դաշինքում՝ ՀԱԿ-ում, որիին էիք տեսնում գաղափարապես եւ նպատակներով ամենաշատը է ժողովրդի կամարտահայտման, ուրեմն պետք է դրան հավատարիմ լինենք միշտ: Եթե դու ամեն պահի թռվռում ես սոխակի նման այս ծառից այն ծառը, ուրեմն դու գաղափարական ոչինչ չունես:
Պարոն Աբգարյան ՀԱԿ-ը լքողները օբյեկտիվ պատճառներ են ներկայացնում՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարբերություն չկա:
Ոչ, պարզապես 2007-ին դաշինքի մեջ մտնելով հույսեր ունեին, որ հեսա շուտով իշխանությունը վերցնելու են իրենց ձեռքը, իրենց էլ բերելու են մինիստր կամ այլ պաշտոն տան: Բայց երբ զգացին, որ իշխանափոխության գործը առավել երկարատեւ պայքար է պահանջում, սկսել են այս ու այն կողմ ցրվել: Հիմա թող իրենք մտածեն՝ արդյոք ճի՞շտ են անում, որ ՀԱԿ-ից դուրս են գալիս,այն էլ հարվածել այս շրջանում, երբ պայքարի ամենակարեւոր փուլն է սկսվում: Խոսքը նախագահական ընտրությունների մասին է:
Բայց դեռ այս հարցում էլ հստակություն չկա սեփակա՞ն թեկնածուով հանդես կգա ՀԱԿ-ը, թե՞ կպաշտպանի միասնական թեկնածուի: Դուք ի՞նչ եք կարծում:
Ես այդ մասին առայժմ չեմ ուզում խոսել, ես այն համոզմունքն ունեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն ընդհանրապես կասկածի տակ չեմ դնում՝ անկախ նրանից, թե քանի հոգի կվազեն այս կողմ, այն կողմ:
Անդրանիկ Քոչարյանը անդրադառնալով մարտի 1-ի բացահայտման թեմային նշել է, որ մինչև 2011 թվականի գործընթացները, երբ տեղի ունեցավ նաև երկխոսության գործընթաց, ՀԱԿ-ը իր մարտի 1-ի բացահայտման պահանջատիրությունն իրականացրել է լիարժեք: Սակայն դա պահպանվել է մինչեւ երկխոսությունը: Դրանից հետո, ըստ ՀԱԿ նախկին անդամի՝ ՀԱԿ-ի մոտ նկատվել է պահանջների նկատմամբ որոշակի զսպվածություն եւ գործընթացը մղվել է սառեցման ուղի: Չեք կարծո՞ւմ, որ գնահատականում օբյեկտիվ որոշակի տարրեր կան:
Բացարձակապես համաձայն չեմ, որովհետեւ ինչպես հոկտեմբերի 27-ը, այնպես էլ մարտի 1-ը բացարձակ փաստեր են կատարված: Ես ընդհանրապես չեմ հասկանում Քոչարյան Անդրանիկն ի՞նչ էր ուզում դրանով ասել, երբ ինքն այդ ամենին վկա է եղել: ՀԱԿ-ից դուրս գալ այս տեղակ պատճառներ ներկայացնելով՝ առնվազն ծիծաղելի է, մանավանդ որ, երբ արդյունքը հայտնի է,նա վերականգնել է իր ընկերությունը Ռուբեն Հայրապետյանի հետ:

Комментариев нет: