Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

17.07.2012

Փոփոխություններն ակնհայտ են…

Երբ Տիգրան Սարգսյանը 2008 թվականի ապրիլին վարչապետ նշանակվեց, աղքատության մակարդակը Հայաստանում, ըստ Համաշխարհային բանկի, կազմում էր 23 տոկոս։ Այս տարվա փետրվարին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը փաստեց՝ աղքատության մակարդակը Հայաստանում հասել է 35,8 տոկոսի։
 Հիմա մեկ այլ ցուցանիշ, որն օրերս հրապարակեց «Հետք» լրատվամիջոցը։ 2009 թվականին, այսինքն երբ վարչապետը նոր էր նշանակվել, նրա բանկային հաշվում կար մոտ 17 միլիոն դրամ եւ 22 հազար դոլար։ 2011֊ի վերջին Տիգրան Սարգսյանն ուներ արդեն  35 միլիոն դրամ եւ 860 հազար դոլար։ Այսինքն՝ իր պաշտոնավարման տարիներին վարչապետը  միլիոնատեր դարձավ։
 Հայաստանի վարչապետն ամեն ինչ արեց, որպեսզի իրականություն դառնա «Հավատա, որ փոխես» կարգախոսի առաջին մասը՝ երկուշաբթի օրերը մեռելոց դարձան… Եւ ամենաուրախալին այն է, որ վերջին տարիների ակնհայտ փոփոխությունները Հայաստանում զգում է ոչ միայն վարչապետը իր բանկային հաշվին, այլեւ լայն զանգվածները՝ իրենց առօրյա կյանքում…


Արմեն Դուլյան լրագրող

Комментариев нет: