Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

31.07.2012

Պատասխան «գեներալին»

Հավանաբար մենք ենք մեղավոր, որ «կոմանդոսների» նմանները աղավաղում են մեր պատմությունը: Այդ բաշիբոզուկը հանցագործ որդուն բանտից ազատելու համար մեր ազգի, մեր երկրի հաղթական պատմությունն է աղավաղում: Հաղթական մի պատմություն, որ դարեր շարունակ չենք ունեցել:


* Լիզա ՃաղարյանԿոմանդոս եւ զանազան այլ կոմանդոսիկներ` սկսած այդ ժամանակ պորտֆելը ձեռքին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից վազվզող սերժիկից, վերջացրած` ռոբիկով, էդ որ գիտեիք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է Շուշիի ազատագրմանը, բա էն ժամանակ լեզուներդ որտե՞ղ էիք մտցրել ու ինչի՞ էիք անվախտ-բեվախտ քծնում նրան: Ձե'ն հանեք, «դավաճանի՞» էիք քծնում ու ծառայում: Այսինքն, դուք այնքան վախկոտ եք, որ կարող եք «դավաճանի՞» էլ ծառայել: Երկուսից մեկը. կամ դուք ստորաքարշ ողորմելիներ եք, կամ` գարշելի ստախոսներ: ԸՆՏՐԵ'Ք:


«Հանցագործ որդուն բանտից ազատելու համար ևս մի Հուդա ավելացավ»,- գրել էր ֆեյսբուքյան մի օգտատեր: Իսկապես Հուդա, այն էլ ընտրություններից առաջ:

Մեկ ուրիշ օգտատեր էլ գրել էր .«Ամոթ ձեզ ու ձեր նմաններին, որ Քոչարյանի ջրաղացին ջուր եք լցնում ու, ոնց որ էդ ալբանացին էր սիրում կրկնել, թե  Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի գրավումից, նույնն էլ սրանք են անում: Չեն էլ հասկանում, որ իրենց զինակից ընկերների պատիվը գետնով  են տալիս, որ առանց Գերագույն Գլխավոր հրամանատարի գիտության  բանակը մի քայլ անգամ անել չէր կարող, իսկ եթե արել է, ուրեմն գործել է ինքնագլուխ: Հիմա էս ի՞նչ պատահեց, որ սկսեցիք թքել աջ ու ձախ ու ամեն ինչ ուրանալ ...

Մեկ ուրիշ ֆեյսբուքցի էլ գրել էր .« ժողովուրդ ջան, խնդրում եմ, սրանց ուշադրություն մի՛ դարձրեք, այս թերթի հեղինակը անբարոյականի մեկն ա՝ Հրանտ Մելիք-Շահնազարյան , Փղի ընկերը, և սա նոր են բացահայտել, ու ամբողջ նպատակը ՀԱԿ-ի դեմ աշխատելն ա:

Լևոն Տեր-Պետրոսյանին բազմիցս հարցրել են Շուշիի մասին, բայց նա դիվանագիտորեն խուսափել է պատասխանից՝ այն համարելով ռազմական գաղտնիք: Իսկ սա, նման հայտարարությամբ ռազմական գաղտնիք է հրապարակում:

Լավ ,եթե Կոմանդոսն էդքան տղա էր, որ հակառակ երկրի քաղաքական իշխանությունների համաձայնության՝ Շուշի էր ազատագրում, ինչո՞ւ դա չասաց հենց 1992-ին՝ անմիջապես ազատագրումից հետո, թող ասեր՝ մենք Շուշի էինք ազատագրում, իսկ նախագահը չէր ուզում ազատագրեինք: Ընդհակառակը, կան տեսանյութեր, որտեղ Կոմանդոսը նախագահի գրասենյակում բոլոր հնարավոր ձևերով փորձում էր շողոքորթել նախագահին: Բա էդքան սկզբունքային տղա էիր՝ հրաժարական տայիր  որպես բողոքի նշան, խի՞ էիր շողոքորթում նախագահին:

Եթե Շուշին ազատագրված լիներ հակառակ քաղաքական իշխանության համաձայնության, ապա այսօր «կոմանդոսը» և Շուշին ազատագրող մյուսները պետք է նստած լինեին բանտերում հակասահմանադրական գործողություններ կատարելու մեղադրանքով:  Վազգեն Սարգսյանը, որն ի պաշտոնե ավելի բարձր զինվորական դիրք ուներ, իր կենդանության տարիներին երբևէ նման խնդիր չի բարձրաձայնել, ավելին ՝1996թ-ի նախագահական ընտրություններին նա նախագահի կողքին էր և նրա ամենավստահելի մարդկանցից մեկն էր: Թե՞ կարծում եք, որ Վազգենն էլ է շողոքորթությունից նախագահին պաշտապանել: Իսկ իրականում հարցը  պարզից էլ պարզ է. նման իշխանությունը վարկաբեկում է թե՛ իրեն, թե՛ իր կողքը կանգնածներին, նույն ձևով  էլ կոմանդոսի վրա են կոմպրոպմատ գտել, մի քանի տոկոս ինչ- որ բիզնեսում քվոտա են տվել ու հիմա շահագործում են նրա արհեստականորեն ստեղծված անունը: Ամո՛թ ա, ամո՛թ, մեր բանակի անունը հենց սրա նմաններն են վարկաբեկում:

Եթե էդ կոմանդոս կոչեցյալը տենց մեծ հարցականի տակ ա դնում 90-98-ի ամենա-public figure-ին, ապա միգուցե մենք էլ հարցնք, տնտղենք, ուսումնասիրենք թե նա ինչով էր զբաղված այդ տարիներին… իր կամադոսությանը հետ զուգահեռ միգուցե երկրորդ կամ ստվերային կյանք էր վարում… ո՞վ գիտի… համենայն դեպս "արցախյան ազատամարտիկների" այսօրվա աննախադեպ հավատարմությունը իշխանություններին ինձ մոտ սկսում ա կասկածներ հարուցել… մինչդեռ մենք ունենք ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ որոնք էսօր հազիվ ծերը-ծերին են հասցնում…
Ես ձեզ կոչ եմ անում ձեր ինտելեկտն ու ուսումնասիրական կարողությունները ուղղել ինչքան հնարավոր է նրանց «կենսագրական մանրամասները» ճշտելու վրա… փաստից ավելի զորեխ արգումենտ ու քարոզչություն աշխարհը դեռ չի ճանաչում … փաստը բետոնե պատրն էլ կծակի…

* Եվա Ադամյան: Հիշում եմ, երբ գնացի աշխատակազմի ղեկավարի գրասենյակ ու հարցրեցի, թե ի՞նչ նորություն կա Շուշիից, նա մատը մոտեցրեց շուրթերին ու  լսվեց՝ սուուուուուուուուս.... :



Հ.Գ. Կոմանդոսը Շուշիի ազատագրման համար շնորհակալություն է հայտնում ՀՀ առաջին նախագահ   Լևոն Տեր-Պետրոսյանին»:
Կարծում եմ՝ այս տեսահոլովակները պատասխան է բոլոր բաշիբոզուկներին ... 
Ի՛նչ անենք, էս մարդը  հետնամուտքերի  սիրահար է...


ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Комментариев нет: