Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

10.07.2012

Շուշան Պետրոսյանի ՏՈՒԶԻԿԸ «սառնասրտորեն կսատկացներ» «Հարսնաքարի» մոտ բողոքողներին

Շուշան Պետրոսյանի ամուսինը «սառնասրտորեն կսատկացներ» «Հարսնաքարի» մոտ բողոքողներին
Երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ ոստիկան Արման Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջերս «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված իրադարձություններին՝ մասնավորապես, դաժան ծեծի հետևանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի օրը, մոմավառության ընթացքում ոստիկանների ու մոմավառության մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Զզվելի է՝ իրենց պատմությունն են կերտում՝ ողբերգությունը դրոշակ դարձնելով. սառնասրտորեն կսատկացնեի ոմանց», – գրել է Հարությունյանը:
Այնուհետ, խոսելով մոմավառության մասնակիցների մասին, իր մեկնաբանություններում Հարությունյանը կատարել է հետևյալ գրառումները:
«Անկարգ եղել են և կան, ստեղծված իրավիճակից առիթավորվում են՝ առանց խորը մտածելու, որ ամենահամբերատար մարդուն էլ կարելի է հունից հանել ու այդ պատճառով չափալախ ուտել բերնին: Միշտ փառք ու պատիվ մեր ոստիկաններին. Իրենք մեր անվտանգության երաշխիքն են: Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանները չհսկեն ստեղծված իրավիճակը, կքանդեն, կփչացնեն ու նման բաներ, իսկ ի՞նչ պետք է անեն մեր ոստիկանները՝ կանգնեն նայե՞ն: Ոչ, պետք է սաստեն և պատժեն այդ չգիտեմ ինչերի անթույլատրելի գործողությունները: Հարցը արդեն ունի տրամաբանական մոտեցում. մեղավորները կանգնած են օրենքի առաջ: Պլակատներով աղաղակողների որևէ գործողություն օրինական չէ, հետևաբար ևս պատժելի է օրենքով:

Հայրը որդու համար պատասխանատվություն չի կրում, ո՞ւր մնաց ղեկավարը աշխատողի համար, այն դեպքում, երբ խղճից և մարդասիրությունից դրդված հրաժարվեց մանդատից (նկատի է ունեցել Ռուբեն Հայրապետյանին-խմբ.), մանդատը այս դեպքում ոչինչ է, հարցը վերաբերմունքն է, մի խոսքով…», 

- եզրափակել է Հարությունյանը:



Комментариев нет: