Սեպտեմբերից սկսվելիք քաղաքական զարգացումների նախաբանը տրվել է` “Ժառանգությունը” աշնանից երկու ամիս առաջ վերջնականապես մատնեց իր միակ իմաստն ու դերակատարումը` պայքարել ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի դեմ: Քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո”Ժառանգությունը” հասցրեց վարկաբեկվել մինչև կրիտիկական նիշը, ուրեմն նրա պայքարն էլ ասյուհետ ենթադրելու է վարկաբեկիչ, բարոյականության հետ քիչ աղերսներ ունեցող գործիքներ:
Ժառանգական հիվանդություն-1
“Մայր ժառանգականը”` Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական դաշտում, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի: Մեծ հաշվով, նա այլևս գոյություն չունի նաև Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նստադուլներից, հացադուլներից և իր կուսակցության տեղերը Բաղրամյանի 26-ի քաղաքացիական սեկտորին վաճառելուց հետո, նա ավելի շատ արտերկրում է լինում, քան Հայաստանում: Եթե անկեղծ լինենք, ապա կընդունենք, որ նախկինում ևս նա ԱՄՆ “կորելու” ընդգծված հատկանիշ ուներ: Հայաստանի համար բոլոր կարևոր իրադարձությունների ժամանակ նա բացակայում էր: Րաֆֆին կա, ֆիզիկապես, գուցե առաջվա պես անհասկանալի ու ճոխ բառեր ասի, գուցե հասարակությա ն մի փոքր հատված իներցիայով նրան հայրենասեր ու անկաշառ մարդ համարի, բայց Րաֆիի գնացքը անվերադարձ գնաց: Վերջին կայարանը` Բաղրամյան 26…:
Ժառանգական հիվանդություն-2
Նախկին արտգործանախարար Ալիկ Արզումանյանը սկսել է ակտիվանալ: Հարցազրույցներ է տալիս, ԱԺ ամբիոնից ելույթներ ունենում` գնահատականներ տալիս ու նաև հեգնում իր նախկին ընկերներին` ՀԱԿ-ին: Նրա գործունեության միակ թիրախը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են: Ա. Արզումանյանի պատվիրատուներն ակնհայտորեն լարված են ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունից: Դարձյալ եթե անկեղծ լինենք, ապա կընդունենք, որ այս պահին ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ընդամենը իրար դեմ չեն աշխատում, իրար վրա չեն հարձակվում` ընդամենը այսքանը: Ավելին` ոչինչ: Բայց այսքանը բավական է, որ “Ժառանգության” տերերը պանիկայի նշաններ ցույց տան և ամառվա շոգին մարտի հանեն “ժառանգության” ողջ պոտենցիալը: Ա. Արզումանյանը այնքան է դերի մեջ մտել, որ հարցազրույցներում խոսում է Ժառանգության անունից` մոռանալով, որ ինքը “Ազատ Դեմոկրատ” է և “Ժառանգության” հետ իր կապը ոչ թե քրոմոսոմային է, այլ` “Բաղրամյանական”:
Ժառանագական հիվանդություն-3
Երբ Ա. Աշոտյանը իրեն հատուկ ցինիկությամբ հայտարարեց, որ իր կարծիքով որոշ մարդիկ սպասում էին Վահե Ավետյանի մահվանը, մի պահ թվաց, թե սա կրթության նախարարի հերթական էժանագին հաճոյախոսությունն է իր տերերին: Բայց ընդամենը մեկ օր հետո, ստիպված եղանք ընդունել, որ նա որոշ չափով ճիշտ էր: Ընդամենը մեկ գիշեր էր անցել այն պահից, երբ Ռ. Հայրապետյանը հայտարարեց, որ վայր է դնում իր մանդատը, ու երիտասարդ Րաֆիի կողմից “գցված ժառանգական” Ստյոպա Սաֆարյանը ավետեց, որ կառաջադրվի ազատված թիվ 1 ընտրատարածքում. Առնականության, զսպվածության ապշեցուցիչ դրսևորում:
Ժառանգական հիվադություն-4
Երկարատև արձակուրդից հետո կրկին հայտվեց Զ. Փստանջյանը: Հակաբհկ-ական պարտադիր ծրագիրը կատարելուց հետո, նա վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննսիյանը կառաջադրվի գալիք նախագահական ընտրություններում: Հավանորեն` Հանգույն, “Հայաստանի Հանրապետություն” ,“գցել սեփական թիմին”, “Հանուն Հայաստանի հանրապետության և Բաղրամյան 26-ի, “Զիջենք մեր տեղերը` քաղաքացիական սեկտորին” կարգախոսներով:
Ժառանգական հիվանդությունները բուժելի են
“Ժառանգությունը” սկսում է վտանգավոր խաղ: Ավելի ճիշտ` հին խաղը մտնում է վտանգավոր փուլ: Երբ որևէ քաղաքական միավոր ակնհայտ պատվերի մեջ աշխատում է այլ քաղաքական ուժերի դեմ, ապա բնական է, որ կստանա հակահարվածներ, ինչը անխուսափելիորեն լինելու է: Բայց այստեղ կա մի նրբություն: “Ժառանգության” տերերը փայլուն հասկանում են, որ հակահարվածները կարող են լինել շատ ուժեղ ու “Ժառագությունը” կարող է նաև դրա տակից դուրս չգալ: Բայց տերերը, թքած ունեն, թե մի քանի ամիս հետո, ավելի ստույգ փետրվարից հետո, ժառանգականները ինչ վիճակում կլինեն: Կարևորը փետրվարն անցկացնելն է: “Ժառանգությունն” էլ, մեծ հաշվով, թքած ունի` թե իրենից ինչ կմնա: Սա այլևս, օրվա կուրսով ապրող քաղաղաքական միավոր է: Այս պարագայում խնդիրը հակահարվածի ճիշտ հասցեներ գտնելն է, որ մի 4-5 հոգի երկար չպղտորեն քաղաքական պրոցեսները:
Ալլա Մարտիրոսյա

Комментариев нет:
Отправить комментарий