Այն, որ Հայաստանում կրթությունը ցածր մակարդակի վրա է, փաստ է: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ դա հատուկ, պետության կողմից միտված քաղաքականություն է, որովհետեւ մեր պետության ներկա ղեկավարներին ձեռնտու է ունենալ սեփական միտք չունեցող, անգամ մտածել չիմացող եւ մտածելու գոյության մասին չիմացող քաղաքացիներ, որոնց հետագայում արդեն մեր շատ սիրելի բուհերում սկսելու են քշել այս կամ այն ուսխորհրդական, կուսակցակրոնական միջոցառմանը, հետո էլ կաշառքով կամ առանց դրա որոշելու են նրանց ընտրությունը:
Եթե կրթության ոլորտի պատասխանատուների առաջադրանքը սա է, ապա գոնե շեֆական մակարդակով նրանք սա վատ չեն իրականացնում, մյուս կողմից էլ վատ չեն իրականացնում ավանդույթի ուժով: Իրենց ժամանակ ուսուցիչը եղել է անհասանելի, անհավասար մեկը, որից պետք էր նաեւ վախենալ, չհակաճառել նրան, վախենալ կարծիք հայտնելուց, իսկ ես էս օրերին դպրոցներում տեսել եմ ուրիշ երեխաների. էդ երեխաներին ծնված օրը բարուր չեն արել ի տարբերություն մեզ, որ անկախ Հայաստանի առաջին բարուրված երեխաներն էինք, եւ շատերը մեզնից դեռ բարուրի տեղ շոր չեն հագել ու չգիտեն էլ, որ շոր կա, իսկ էս երեխաները ավելի շատ բան գիտեն, ավելի խելացի են ու ավելի ազատ: Իրենք ունեն կարծիք, իրենք անգամ տեղյակ են, թե ինչ է կատարվում փողոցում: Պարզ է, որ միշտ էլ մարդիկ տարբեր են լինելու , եւ բոլորը խելացի կամ հանճարեղ կամ լավը չեն, բայց ես խոսում եմ պոտենցիալի մասին, իսկ պոտենցիալը կա. մնում է զարգացնել դա, այսինքն՝ ապահովել լավ կրթություն, ինչը էս իշխանությունների օրոք չի լինելու վստահաբար. մասնավոր դեպքերը պատկեր չեն փոխում: Եթե անգամ ուսուցիչը կամ դասախոսը լավն են, կան բազմաթիվ ուրիշ խնդիրներ, որոնցից հատկապես կարեւոր է դասագրքերի հարցը, իսկ այսօր գրվող դասագրքերի մեծ մասը գրվում է տուն գնալ- գալու, հաց ուտելու արանքներում, ոտի վրա:

Մի քանի կարեւոր կետեր, որ պարտադիր են մեր առաջընթացի, մտածելու ու քաղաքացի դառնալու համար: Եվ սրանց բացակայությունը ես զգում էի դեռ դպրոցում:
1)Ուսուցիչները չպիտի պարտադրեն իրենց կարծիքը երեխաներին, ընդհակառակը, պետք է լսեն նրանց բոլոր կարծիքները եւ խրախուսեն անգամ իրենց տեսակետին հիմնավորված հակադրվելը, ոչ թե հոտի պես գլխով անելը:
2)Դպրոցում էլ հավատում էի, որ ես մի բան կարող եմ փոխել,իսկ իմ ուսուցիչները կանգնոմ ու ասում էին, թե էս աշխարհը էսպես եկել, էսպես էլ գնալու է. դուք ոչինչ չեք կարող փոխել:Տեսնու՞մ եք նրանց ասածի էֆեկտիվությունը, իսկ ինչու՞ հակառակը չպիտի լինի էֆեկտիվ. ասել, որ դու կարող ես փոխել աշխարհը, եւ դա հե՛նց քո գործն է:
3) Եվ գրեթե նախորդի հետ կապված. բավական է՝ ինչքան հայրենասիրությունը կապեցիք եղեռնի ու Մասիս սարի հետ, բավական է էդ երեխաների մոտ լացեք ու լացացնեք, թե մենք տառապած ժողովուրդ ենք էնպիսի տոնով, ասես դա աշխարհի ամենալավ բանն է, եւ դրանով պետք է հպարտանալ: Եվ այո, չնայած այդ տառապանքին, հիշում եք մեր բանաստեղծների բանաստեղծությունների վերջին քառատողն ու ասում՝ մենք հավերժ ենք, այնինչ մեր հավերժությունը ամենակասկածելի բանն է, որ հիմա կա:
Թու՛յլ տվեք, որ իրենք մտածեն ու արտահայտվեն ազատ, տեսնեն ներկան, թե չէ էդ անցյալը հավերժությունից ու կյանքից հեռացնող ամենաամուր բանն է :
Հ.Գ. Հատուկ ռազմահայրենասերների համար. անցյալը մոռանալու կոչ չեմ անում բնավ, անցյալից դուրս գալ է պետք ընդամենը ու ապրել էնտեղ, որտեղ ես կամ որտեղ կարող ես լինել: Իսկ մենք մնացել ենք տառապած անցյալի ու չեկած հավերժ ապագայի անորոշ մեջտեղներում, որ էդպես էլ ներկա չի դառնում:
Комментариев нет:
Отправить комментарий