Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

01.04.2012

Վրաստանի գյուղերից էլ ընտրողներ կան

Facebook սոցցանցում օգտատերերից մեկը գրել է. «Ժողովուրդ, շատ սենսացիոն բացահայտում... Սա, եթե պարզաբանում պահանջեք, կպարզաբանեն, թե վրիպում է տեղի ունեցել, իրականում... Ես հատ-հատ նայեցի մարդկանց անուն-ազգանունները, եւ ի զարմանս ինձ գտա իմ ազգանունով մարդ... Թամարյան Աիգազ Նոդարինի...
Քանի որ Թամարյան ազգանունը եզակի է, եւ բոլորը մեր բարեկամներն են, պարզվեց, որ Թամարյան Աիգազը... Վրաստանի Նարդեւան գյուղի բնակիչ ա... Այդ ցուցակը էլ ավելի մանրամասն նայելուց հետո տեսա, որ բոլոր այս 100-ը 1 բնակարանում իրականում Նարդեւան գյուղից են... Իմ մամաս ծնունդով Վրաստանի Նարդեւան գյուղից ա եւ ճանաչեց նույնիսկ իր դասարանցուն եւ շատ ու շատ մեր գյուղացիներին...». ֆեյսբուքյան օգտատերի այս դիտարկումը երեկ տեղ է գտել «Լուրեր.com» կայքում, որն իր հերթին ավելացրել է. «Իսկապես, 11/15 ընտրատեղամասի ընտրական ցուցակում կարելի է հայտնաբերել արտառոց երեւույթ. Մեկ բնակարանում գրանցված է 100 հոգի՝ Գարեգին Նժդեհ փողոցի 35-րդ շենքի 11-րդ բնակարան հասցեով։ Պարզվում է, սակայն, որ վերոնշյալ հասցեում բնակվում է մեկ քաղաքացի»։ Հիշեցնենք, որ թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են. Բանուչյան Արշակ` ՀԱԿ, Բիշարյան Հեղինե` ՕԵԿ, Եղիազարյան Մանվել` անկուսակցական, Մարգարյան Գրիգորի (Բելաջիոյի Գրիշ)` ԲՀԿ, Սմբատյան Կարեն` անկուսակցական։ 

Комментариев нет: