Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.03.2012

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը մեկնաբանում է իր հասցեին հնչած մեղադրանքները


Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրել է. «Շատերի մոտ հարց առաջացավ, թե ինչու «Ժառանգության» ու «Ազատ Դեմոկրատներ»-ի ցուցակում հայտվեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը։ Չէ՞ որ նա բոլորին հայտնի էր ոչինչ չասող, «բարիի մեջ» մի աղջիկ' մի փոքր ապաքաղաքական, մի թեթև էլ քաղաքականացված… Իսկ հարցը շատ պարզ է… Նրա ամուսինը՝ Ալեքսանդր Սիրունյանը, բազում տարիներ հանդիսանում էր Աղվան Հովսեփյանի ամենավստահելի աշխատակիցը և դատախազությունում եղած
ժամանակ առնչություն էր ունեցել Մարտի 1-ի քրեական գործերի հետ: Հենց Իզաբելա Աբգարյանի ամուսինն է, որի միջոցով դատախազության միջնորդությամբ բանտից 1 ամիս հետո ազատ են արձակվել Արարատ Զուրաբյանը, Մասիս Այվազյանը, Հովհաննես Ղազարյանը և Կարապետ Ռուբինյանը: Այս փաստն էլ էր անհայտ մինչև Վիկիլիքսյան բացահայտումները, սակայն ոչ մի վատ կամ լավ բան անհայտ չի մնում… Եվ այժմ, երբ ամեն ինչ բացահայտվել է, արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում… Ալիկ Արզումանյանի՝ դատախազությունից փողերը հետ ստանալը և, ի տարբերություն մնացած քաղբանտարկյալների, «Ազատ Դեմոկրատներ»-ի վաղաժամկետ ազատվելները և «Ժառանգություն»-«Ազատ Դեմոկրատներ» ցուցակը... Միայն մնում է զարմանալ, թե ինչ բարոյական կերպար ունեն այն մարդիկ, ովքեր «Ժառանգության» նույն տասնյակում են գտնվում այն մարդկանց հետ, որոնցից առնվազն երեքը Մարտի մեկի սպանդից հետո կանգնել են մարդասպանների կողքին: Ռուբեն Հակոբյանը, շարունակելով պաշտոնավարել դեսպան ու ծառայելով Սերժ Սարգսյանին, Թևան Պողոսյանը բազմաթիվ հայտարարություններով պաշտպանելով Սերժ Սարգսյանին ու մարտիմեկյան սպանդը, էլ չեմ ասում բլոգերի դատախազ ամուսնու մասին, որն անձամբ է կազմել մարտի մեկի քաղբանտարկյալների գործերը... Շնորհավոր լինի ձեր ցուցակը…»։ 
Լուրեր.com-ը մեկնաբանություն խնդրեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանից, որն ի պատասխան ասաց. «Այստեղ մեկնաբանությունս մեկն է. գրվածի անհեթեթությունը պարզելու համար բավական է Գլխավոր դատախազությունում պարզել, թե ո՞ր թվականին է այնտեղից հեռացել ամուսինս (հուշեմ, ստուգեք' 2009), ո՞ր բաժնում էր աշխատում 2008-ին (մարտի 1-յան իրադարձությունների քննության հետ որևէ կապ չունեցող): Իսկ եթե ավելի լավատեղյակ աղբյուրներ գտնեք, կպարզեք նաև, թե ո՞րն էր հեռացման պատճառը և ում հետ ինչպիսի հարաբերությունների մեջ է»։
Իսկ հարցին, թե այնուամենայնիվ ո՞րն է իր ամուսնու՝ համակարգից հեռացման պատճառը, մեր զրուցակիցն ասաց. «Դա առանձին' բավականին ընդգրկուն նյութի թեմա է, որը այս պահին չեմ պատրաստվում մանրամասնել»։ 
Լուրեր.com-ը առաջիկայում կփորձի ստանալ Իզաբելլա Աբգարյանի հնեչցրած հարցերի պատասխանները։ 

Комментариев нет: