
ԵԺԿ նախագահ Վ. Մարթենսի՝ ՀՀԿ համագումարում արած հայտարարությունները, թե «դուք կմասնակցեք Աժ ընտրություններին և կհաղթեք», լուրջ սկանդալի պատճառ են դարձել: Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում այս ելույթը գնահատել են որպես միջամտություն այլ պետության ներքին գործերին ու հիմա պատրաստվում են պաշտոնանկ անել Մարթենսին:
«Ժողովուրդ»-ի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Մարթենսը նման ելույթ է ունեցել ՀՀԿ փոխնախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԿԳ նախարար, ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանի՝ կուսակցության համագումարից երկու օր առաջ Բրյուսել կատարած այցի արդյունքում: Իսկ թե ինչպես են հայ պաշտոնյաները համոզում օտարերկրացիներին նման հայտարարություններ անել, մնում է միայն կռահել:
Комментариев нет:
Отправить комментарий