ասում է թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված պատգամավորի թեկնածու լրագրող Գայանե Առուստամյանը։ Հիշեցնենք, որ Գայանեին այդ ընտրատարածքում սատարում է Հայ ազգային կոնգրեսը
- Գայանե, ինչո՞ւ հենց այդ ընտրատարածքում որոշեցիր առաջադրել քո թեկնածությունը։
Մամուլում իրարամերժ լուրեր էին պտտվում, որ այդտեղ առաջադրվելու է Ռուբեն Հայրապետյանը։ Հայրապետյանն ինքը, որքան հիշում եմ, պարբերաբար հայտարարում էր, որ չի մասնակցելու ընտրություններին, եւ միայն մարտի 22-ի կեսօրից հետո, իմ առաջադրվելուց մի քանի ժամ անց հայտարարվեց, որ առաջադրվել է նաեւ Հայրապետյանը։ Իսկ օրվա վերջում արդեն հայտնի դարձավ, որ նույն ընտրատարածքում առաջադրվել է եւս երկու թեկնածու` «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը եւ ինձ համար բոլորովին անհայտ մեկ այլ անձ։
- Գայանե, ինչո՞ւ հենց այդ ընտրատարածքում որոշեցիր առաջադրել քո թեկնածությունը։
- Նախ` մինչեւ առաջադրվելու համար սահմանված ժամկետը այդտեղ որեւէ թեկնածու առաջադրված չէր, եւ չէր կարելի թույլ տալ, որ ընդդիմությունը թիվ 1 ընտրատարածքում չունենա թեկնածու։ Թեպետ Կոնգրեսն ինձ չի առաջադրել, բայց ես, որպես Կոնգրեսի անդամ եւ որպես ռեժիմին ընդդիմացող քաղաքացի, որոշեցի առաջադրվել այդ ընտրատարածքում եւ Կոնգրեսին առաջարկեցի սատարել ինձ։ Մինչ ՀԱԿ-ը կքննարկեր իմ առաջարկը, ես զուգահեռաբար հավաքեցի անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի դրական պատասխանի դեպքում չուշանամ։ Այդպես է եղել։
Մամուլում իրարամերժ լուրեր էին պտտվում, որ այդտեղ առաջադրվելու է Ռուբեն Հայրապետյանը։ Հայրապետյանն ինքը, որքան հիշում եմ, պարբերաբար հայտարարում էր, որ չի մասնակցելու ընտրություններին, եւ միայն մարտի 22-ի կեսօրից հետո, իմ առաջադրվելուց մի քանի ժամ անց հայտարարվեց, որ առաջադրվել է նաեւ Հայրապետյանը։ Իսկ օրվա վերջում արդեն հայտնի դարձավ, որ նույն ընտրատարածքում առաջադրվել է եւս երկու թեկնածու` «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը եւ ինձ համար բոլորովին անհայտ մեկ այլ անձ։
- Գայանե, այդ ընտրատարածքում դու ո՞ւմ ես համարում քո մրցակիցը։
- Բնականաբար, իմ մրցակիցը իշխող ռեժիմի ներկայացուցիչն է` Ռուբեն Հայրապետյանը։ Ինչ վերաբերվում է մյուս երկուսին, ապա նրանք նույնպես մրցակից են, բայց` ավելի թույլ։
- Բայց Ստեփան Սաֆարյանը հայտարարում է, որ դու առաջադրվել ես իր դեմ։
- Սա Ստեփան Սաֆարյանի հրապարակային ստերից ամենաանմեղն է թերեւս։ Ստեփան Սաֆարյանը հայտնի է կեղծ լուրեր տարածելու իր համբավով։ Դրա օրինակները բազմաթիվ են, բայց կկոնկրետանամ միայն անհրաժեշտության դեպքում։ Ես հասկանում եմ, իհարկե, թե ինչու է Սաֆարյանը հայտարարել, որ ես առաջադրվել եմ իր դեմ։ Նա որեւէ շանս բաց չի թողնում ինքն իրեն գովազդելու համար, եւ այսպիսով կարեւորում է իր գոյությունը։ Ես նրա դեմ չեմ առաջադրվել շատ պարզունակ պատճառով` ես առաջինն եմ առաջադրվել այդ ընտրատարածքում, եւ եթե խոսքը գնում է իմ մասին, ակնհայտ է, որ Սաֆարյանն ինքն է առաջադրվել իմ դեմ, որովհետեւ դժվար թե նա չհասկանար, որ Ռուբեն Հայրապետյանի դեմ առաջադրվելու իր շանսերը զրոյական են, իսկ ահա ընդդիմադիր թեկնածուի դեմ առաջադրվելը իր տեսակետից պիտի հետապնդեր Հայաստանի միակ ընդդիմադիր ուժին վնասելու եւ ընտրողներին թյուրիմացության մեջ գցելու նպատակ։
- Գայանե, բայց Ռուբեն Հայրապետյանին աջակցում է ՀՀԿ-ն` իր հայտնի բոլոր ռեսուրսներով։ Ինչպե՞ս պետք է պայքարես այդ ռեսուրսի դեմ։
- Ավելին` վստահ եմ, որ Հայրապետյանի առաջադրվելու որոշումը կայացրել է ոչ թե ինքը, այլ իշխող ՀՀԿ-ն, որն էլ պայքարելու է իմ դեմ, այն քաղաքացու, որի ընտրվելու իրավունքն այդ որոշմամբ խոչընդոտվելու է` հաշվի առնելով ինչպես իշխանական, այնպես էլ Հայրապետյանի անձնական` նյութական ու մարդկային ռեսուրսները։ Իշխանության ռեսուրսը կախման մեջ դրված, ծնկի բերված մարդն է, որը հարկադրված է լինելու հանուն իր աշխատատեղի եւ մի կտոր հացի իր քվեն վաճառել Հայրապետյանին։ Բացի այդ, Հայաստանում կիրառվում է բացակայողների եւ մեռյալների քվեն հօգուտ ռեժիմի վերարտադրության աշխատեցնելու գործոնը։ Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ գործազուրկների, մտովի արդեն գաղթի ճամփան բռնածների, ռեժիմի լուծն ամեն օր իրենց մաշկի վրա զգացողների լայն շրջանակ կա, որոնք համարձակ ու կամային դիմադրություն ցուցաբերելու պարագայում կարող են փոխել իրենց կյանքն ու թոթափել իրենց գլխին կախված դամոկլյան սուրը։ Ես, որպես ազատ քաղաքացի, որը երբեւէ չի համակերպվելու ճորտատիրությանը, ցուցաբերել եմ այդ դիմադրությունը եւ իմ առաջադրումն այդ դիմադրության դրսեւորման ձեւերից մեկն է։ Կոչ եմ անում թիվ 1 ընտրատարածքի բնակիչներին միանալ ինձ եւ հաղթահարել ռեժիմի ճնշումը։ Ի վերջո, թիվ 1 ընտրատարածքի բնակչությունը լավ գիտի, թե ինչ գին է վճարել մարտի 1-ին, հանուն ազատության` այդ գինը եղել է Տիգրան Խաչատրյանի կյանքը եւ շարունակելով նրա գործը, մենք պետք է միասին իրականացնենք նրա պայքարը։ Կա նաեւ մի շատ կարեւոր գործոն` դա կենդանի խոսքի եւ քաղաքացիական գիտակցության գործոնն է, որը կարող է լուրջ դիմադրություն ցուցաբերել պետական եւ նյութական ռեսուրսին։ ԱԺ-ն այն տեղն է, որտեղ պետականությունն արարվում է բանավոր խոսքով եւ առարկայանում օրենքներում։ Քանի որ ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես է հնարավոր աշխատանքը կորցնելու վախից գնալ եւ դժկամությամբ ընտրել մի մարդու, որը ԱԺ-ում գոնե ֆիզիկական ներկայություն չի ապահովում, էլ չեմ ասում, որեւէ միտք երբեք չի արտահայտել, կգնա եւ այս անգամ էլ ԱԺ կգործուղի այն մարդուն, որը երբեք չի ներկայացնելու նրա շահը։ Հայրապետյանն էլ բազմիցս հայտարարել է, որ գերադասում է զբաղվել իր սիրած գործով` ոտքի հանել հայկական ֆուտբոլը։ Ընտրողները պետք է որ հիշեն ու հարգեն նրա նախասիրությունը եւ չծանրաբեռնեն նրան, պետք է հասկանան, որ թեկնածու առաջադրվելու որոշումը նրանը չէ, այլ ՀՀԿ-ինն է։ Այնպես որ, եթե հենվելու լինենք ԸՕ-ի վրա եւ հավատանք, որ ինչպես խոստանում է իշխանությունը, կապահովի թափանցիկ եւ արդար ընտրություն, ապա իմ հաղթանակը 100 տոկոսանոց է։ Բայց քանի որ մենք գիտենք, թե ինչ է կատարվոււմ Հայաստանում, եւ ի՞նչ տեխնոլոգիաներ եւ մեթոդներ են կիրառվում` ռեժիմը պահելու եւ վերարտադրելու նպատակով, ապա ստիպված ենք լինելու կանգնել մինչեւ վերջ եւ պաշտպանել մեր օգտին տված յուրաքանչյուր քվեն։ Ընտրողը պիտի հասկանա ի վերջո, որ ԱԺ-ի պատգամավորը ոչ ասֆալտ փռողն է իրենց բակերում, ոչ էլ այն թաղային հեղինակությունը, որը շրջում է սարսափազդու մեքենաներով եւ իր բարձունքներից կենցաղային հարցեր է լուծում։ Պետք է հասկանա, որ ինքն է գործուղում իր պատգամավորին` նրա մանդատը ետ պահանջելու իրավունքով։
- 2003-ին` ԱԺ ընտրություններից հետո դու ռեպորտաժ պատրաստեցիր այն մասին, որ մեծամասնական ընտրակարգով հիմնականում ընտրվել են մականունավոր ու 8-ամյա կրթություն ունեցող անձինք։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ քո առաջադրումն այդ ընտրատարածքում պատգամավորի նաեւ այս տեսակի դեմ պայքարի ձեւ է։
- Իհարկե, կարող ենք, այդպես էլ կարձանագրենք։ ԱԺ-ն որակապես փոխվեց հենց այդ ժամանակ` 2003-ի ընտրություններից հետո։ Փոխվեց բացասական իմաստով։ Այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ ԱԺ-ն վերածվելու է ընդամենը ռեժիմ ձեւավորելու եւ այն պահպանելու խնդրին ուղղված գործիքի։ Այդ ժամանակ ԱԺ-ն կորցրեց իր իմաստն ու նշանակությունը։ Հաջորդ, 4-րդ գումարման ԱԺ-ն արդեն այդ գործընթացի գագաթնակետն էր։ Այն եղավ նորանկախ Հայաստանի ամենախայտառակ ԱԺ-ն, որի անդամներն ի դեպ, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված իմ մրցակիցներն են, եւ որը բառացիորեն խարազան դարձավ ժողովրդի գլխին։ Այս ԱԺ-ն խայտառակվեց մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրության ժամանակ իր ընդունած «Հավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքով, տապալեց Փաստահավաք խմբի աշխատանքը, ըստ էության, կոծկեց մարտի մեկը բացահայտելու փաստերը, անամոթաբար բանտերը նետեց այն պատգամավորներին, որոնց շնորհիվ այս երկրում հաստատվել էր խաղաղություն եւ արձանագրվել է պատերազմի հաղթանակը, եւ վերջապես ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որով հաստատեց այն մտավախությունը, որ այս եւ հատկապես գալիք նախագահական ընտրություններն ինչ ելք էլ որ ունենան, իրենք թույլ չեն տալու, որպեսզի ժողովուրդը կարողանա օրենքով սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքը։ Այս միտումը կանխելու լուրջ հրամայական կա այսօր, եւ մենք պետք է գնանք խորհրդարան` կանխելու մեր երկրի գլխին կախված վերջնական կործանման վտանգը։ Կիսագրագետ, կրթական շատ ցածր մակարդակ ունեցող պատգամավորները, որոնք, որպես կանոն, ԱԺ-ում հայտնվում են մեծամասնական ընտրակարգով` շնորհիվ իրենց ունեցած նյութական ռեսուրսների եւ ունենալով ռեժիմի աջակցությունը, պիտի բացառվեն։ ԱԺ-ն այն կարեւորագույն ավգյան ախոռն է, որը եթե չմաքրվի, Հայաստանն այլեւս չի կարողանալու թոթափել դատարկվելու եւ հարեւաններին հանձնվելու վտանգը։ Ինչպես գիտենք` Հայաստանի հարեւան ժողովուրդներից շատերն են սպասում, որ առանց որեւէ դիմադրության պարզապես էքսպանսիայի ենթարկեն մեր հայրենիքը։ Ամփոփելով խոսքս եւ վերադառնալով այն հարցին, թե ինչպես եմ պայքարելու իմ մրցակցի ռեսուրսի դեմ, նշեմ` ես այդ ռեսուրսի դեմ չեմ պայքարելու, ես աշխատելու եմ կենդանի մարդկանց հետ, որովհետեւ գիտեմ. ինձ ընտրելու են ողջերը, իմ մրցակցին` մեռյալներն ու երկրից բացակայողները։
Քրիստինե Խանումյան
Комментариев нет:
Отправить комментарий