Լուրեր.com-ի տեղեկություններով Էրեբունի և Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել նրանից: Գոհար Վեզիրյանը հաստատեց, որ իր թեկնածությունն առաջադրելու է թիվ 12 ընտրատարածքում:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն որևէ մեկի թեկնածությունը չի պաշտպանելու, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտպանելու է օրերս այդ կուսակցության շարքերը համալրած Լյովա Խաչատրյանի թեկնածությունը:
Հիշեցնենք նաև, որ մենք տեղեկացրել էինք, որ Լյովա Խաչատրյանն 9 տարի որպես պատգամավոր ներկայացրել է Ապարանն ընդգրկող թիվ 14 ընտրատարածքը, իսկ այս տարի որոշել է առաջադրվել Երևանի թիվ 12 ընտրատարածքում։ Նշենք նաև, որ պատգամավորը փոխել է ոչ միայն իր ընտրատարածքը, այլև՝ քաղաքական հայացքները. նա անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Խաչատրյանը «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ է, և մեր ունեցած տեղեկություններով՝ նա ինքնակա՛մ չի փոխել իր ընտրատարածքը, այլ՝ «Նիգ Ապարանի» պարտադրմամբ, որի հետ վերջերս տարաձայնություններ ունի։
Комментариев нет:
Отправить комментарий