Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

05.03.2012

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ

Սադդամ, Կադդաֆի և ՌՈԲԲԻԿ 

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին


Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասել է, որ «պետք է բացարձակապես զուրկ լինել առողջ բանականությունից` Ռոբերտ Քոչարյանին «խորտակված» անվանելու համար»: Վիկտոր Սողոմոնյանն այդ մասին ասել է այսօր՝ Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, որի ժամանակ նա Ռոբերտ Քոչարյանին «խորտակված նավ» էր անվանել:
«Երկար բացատրություններ չեմ տա, քանի որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն Քոչարյանի գործունեության մասին՝ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակից մինչեւ ՀՀ տնտեսական սրընթաց զարգացումը: Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրություններում պարտություն չի կրել՝ ոչ ԼՂՀ-ում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում, եւ դեռեւս մեր հանրապետության միակ ղեկավարն է, ով երկու նախագահական ժամկետ է աշխատել, ընդ որում ակներեւ (ժամանակի հետ` ավելի ու ավելի ակներեւ) հաջողությամբ: Ինչ «խորտակման» մասին կարող է այստեղ խոսք գնալ՝ պարզ չէ:

Սակայն այդ միանգամայն անհաջող տեր-պետրոսյանական փոխաբերությունը ուղղակի պահանջում է նոր գործածում՝ հաշվի առնելով դրա հեղինակի անձը: Եթե դիտարկենք Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունն այդ փոխաբերության էության տեսանկյունից, ապա կարելի է պնդել, որ նա պարզապես «խորտակվելու» սովորություն ունի: Նա «խորտակվել է» 96-ին, երբ խայտառակ կերպով պարտվեց ընտրություններում: 98-ին, երբ ստիպված էր քաղաքական “հատակ” իջնել ազգային շահերի դավաճանի խարանով: Նա «խորտակված» վիճակում էր գտնվում ուղիղ 10 տարի, ինչից հետո երկու անգամ «խորտակվեց» 2008-ին. սկզբում նախագահական ընտրություններում, իսկ ապա քաղաքապետի ընտրություններում, երբ հերթական քաղաքական մարտը տանուլ տվեց Գագիկ Բեգլարյանին: Թվում է, որ արդեն «խորտակվելու» տեղ էլ չկա, նա արդեն վաղուց «հատակին է»:

Մի խոսքով, ՀԱԿ համամասնական ցուցակի միանձնյա հեղինակն ավելի լավ է հարձակման համար մեկ այլ համեմատություն մտածեր: Այս մեկը բումերանգի շատ ցավալի հարված է հասցնում իր իսկ ճակատին», - ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

S.P. Այս ալբանացուն չենք պատասխանի, նա դրան արժանի չէ: Մի քանի նկարներով կարտահայտենք մեր վերաբերմունքը...










Комментариев нет: