Առաքյալ է
ՀՀԿ հնաբնակներից Վազգեն Կարախանյանը եւս ՀՀԿ համամասնական ցուցակում չկա: Նրան նախօրեին մի քանի հարց ենք ուղղել:
- Պարոն Կարախանյան, ցուցակում ձեր անունը չտեսանք:
- Դե, չկամ:
- Դե, չկամ:
- Այսի՞նքն:
- Այսինքն, կուսակցությունը նաեւ խնդիրներ ունի այդ ճանապարհի վրա:
- Այսինքն, կուսակցությունը նաեւ խնդիրներ ունի այդ ճանապարհի վրա:
- Այսինքն, ի՞նչ եք անելու:
- Միջնորդական գործունեություն:
- Միջնորդական գործունեություն:
- Ո՞ւմ հետ, ինչի՞ համար:
- Թե ում հետ, անուններ չեմ կարող տալ, որովհետեւ դրանք գաղտնի են, եւ ինչի համար. որպեսզի Հայաստան աշխարհը անվտանգ ապրի:
- Թե ում հետ, անուններ չեմ կարող տալ, որովհետեւ դրանք գաղտնի են, եւ ինչի համար. որպեսզի Հայաստան աշխարհը անվտանգ ապրի:
- Ինչ-որ պաշտո՞ն եք ունենալու:
- Իհարկե, պաշտոն չէ դա: Դա առաքելություն է ընդամենը: Դա զուտ կուսակցական առաքելություն է:
- Իհարկե, պաշտոն չէ դա: Դա առաքելություն է ընդամենը: Դա զուտ կուսակցական առաքելություն է:
Աստվածավախ է
- Պարոն Նիկոյան, ամենաբարձր մակարդակով ասվեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակում պետք է գործարարներ ու մականունավորներ չլինեն, բայց, փաստորեն, կան: Ի՞նչ է սա նշանակում:
- Ովքե՞ր են:
- Ովքե՞ր են:
- Նովոն, Շմայսը...
- Ընդամենը երկու գործարար գտաք, ուրեմն` չկան (ծիծաղում է): Մենք հայտարարել ենք, որ համամասնական ցուցակով գործարարները Ազգային ժողովի պատգամավորներ չեն լինի: Ոչ թե ցուցակում չեն կարող լինել, այլ ցուցակով պատգամավոր չեն դառնա:

- Այսինքն, Շմայսն ու Նովոն չե՞ն դառնա պատգամավոր:
- Ես նման բան չասացի, եւ Շմայսը գործարար չէ:
- Ես նման բան չասացի, եւ Շմայսը գործարար չէ:
- Լավ, մականունավոր է:
- Լավ էլի....
- Լավ էլի....
- Պարոն Նիկոյան, ԱԺ նախագահը Սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքն է, ինչպե՞ս եղավ, որ 5-րդ տեղում հայտնվեցիք:
- Անցյալ անգամ 24-րդ տեղում էի, տեսնո՞ւմ եք` ինչպիսի առաջընթաց կա: Մարդ պետք է բավարարվի նրանով, ինչ ունի, Աստծուց առաջ պետք չէ ընկնել: Ինչ որ բարին է, Աստված կկատարի:
- Անցյալ անգամ 24-րդ տեղում էի, տեսնո՞ւմ եք` ինչպիսի առաջընթաց կա: Մարդ պետք է բավարարվի նրանով, ինչ ունի, Աստծուց առաջ պետք չէ ընկնել: Ինչ որ բարին է, Աստված կկատարի:
- Ձեր կանխատեսումներով, հաջորդ գումարման Ազգային ժողովում կարո՞ղ եք լինել ԱԺ նախագահ:
- Ինչ -որ բարին է, Աստված կկատարի, կգա ժամանակը, եւ դուք ամեն ինչ էլ կտեսնեք, ժամանակից առաջ մի ընկեք, Աստծուց առաջ մի ընկեք:

Комментариев нет:
Отправить комментарий