Օրերս մեր երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է մի խումբ դպրոցականների
եւ գիտահանրամատչելի այնպիսի վարք է դրսեւորել, որ ներկաներից յուրաքանչյուրը
կարողանա իրեն պատկերացնել կառավարության ղեկավարի դերում։
Սարգսյանը մեկ դասաժամի ընթացքում փորձել է ներկայացնել ոչ թե կառավարության ծրագրերը, ձեռքբերումներն ու նվաճումները, այլ՝ «գոյաբանության սկզբունքները», ինչն ըստ վարչապետի՝ նշանակում է աշխարհընկալման միասնական հայեցակարգ։
Քննարկման առարկա չդարձնելով այս մեկնաբանությունը՝ փորձենք ներկայացնել աշխարհընկալման միասնական հայեցակարգի՝ մատաղ սերնդին մատուցված, գոհարները։
Աշխարհընկալման միասնական հայեցակարգից պարզվում է, որ Հայաստանի կառավարության ծրագրերը կազմվում եւ իրականացվում են ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությամբ։
Դպրոցականներն, իհարկե, ուշադիր լսել են վարչապետի մտքի այս բառակապակցված արտահայտությունը եւ, հավանաբար, հարց չեն տվել, թե ուրիշ ինչի՞ ազդեցությամբ պետք է կազմվեին եւ իրականացվեին կառավարության ծրագրերը՝ ացտեկների քաղաքակրթությա՞ն, մոնղոլ-թաթարական արշավանքների՞, թե՝ կոմունիստական կուսակցության հերթական համագումարների։
Եւ քանի որ դպրոցականները լռել են, վարչապետը հռետորական հարցով անցել է առաջ. «Որո՞նք են 21-րդ դարի ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հիմնական հատկանիշները, որոնք էական ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա, կառավարության ցանկացած ծրագրերի վրա»։ Մեր կառավարությունում, պարզվում է, մտածել են այս հարցի շուրջ եւ դուրս բերել կարեւորագույն հինգ հենասյուները, որոնցից առաջինն, ըստ Տիգրան Սարգսյանի՝ արագ փոփոխություններն են։
Չքննարկենք, թե մի տեսակի փոփոխություններն ինչպե՞ս կարող են լինել ուրիշ փոփոխությունների հիմնական հատկանիշ ու գնանք վարչապետական անակնկալներին ընդառաջ։ Ինչո՞ւ եմ ասում՝ անակնկալներ, որովհետեւ կառավարության ղեկավարի եւ դպրոցականների հանդիպման մասին լուրն ընթերցելիս հույսս չէի կորցնում, որ կարող է խոսք գնալ հայաստանյան իրականության եւ այդ իրականության մեջ առկա գոյաբանական խնդիրների մասին։
«Այսօր մի սերունդն իր կյանքի ընթացքում ապրում է լրջագույն փոփոխություններ». ասել է Տիգրան Սարգսյանը։ Կարդում ես ու մտածում՝ տեսնես ո՞ր փոփոխություններն է ի ցույց դնելու։ Պարզվում է, խոսքը սոտըվի հեռախոսի մասին է, ուրիշ ոչինչ։
«Լենինգրադում իմ ուսանելու ժամանակ ես միայն շաբաթը մեկ կարող էի հեռախոսից խոսել ծնողներիս հետ, այն էլ՝ պետք է այցելեի փոստ եւ այնտեղի հատուկ խցիկից միայն զանգեի Երեւան, որը բավական թանկ հաճույք էր». ասել է Սարգսյանը։ Հետո դպրոցականներին նա բացատրել է. «Իսկ հիմա տեխնիկական առաջընթացի շնորհիվ ցանկացած ժամանակ կարող ենք կապ հաստատել աշխարհի ցանկացած երկրի հետ, որը շատ մատչելի է»։
Ճիշտ է, ոչ մի սխալ չկա, բայց, ներեցեք, ի՞նչ կապ ունեն հեռահաղորդակցության համաշխարհային նվաճումները մեր՝ հայրենի, կառավարության գոյաբանության սկզբունքների հետ։
Հարցի պատասխանը գտնելու հույսով սրտատրոփ շարունակում եմ լուրի ընթարցումը եւ իմանում, որ կառավարությունը մշակում է զարգացման 5-ամյա ծրագրեր՝ կանխատեսելով կենցաղի, արտադրության, սոցիալական ոլորտում տեղի ունենալիք փոփոխությունները։ Այսինքն՝ եթե հեռախոսը բլու թութ չունի, մանր առեւտուրը կարելի է հարկել հաստատագրված վճարով, հենց բլու թութը հայտնվեց, պետք է պարտադրել հաշվիչ դրամարկղային մեքենաներ՝ դրանք կախելով անգամ ավտոկանգառների հսկիչների վզից։
Ժամանակակից աշխարհի երկրորդ սկզբունքն, ըստ Սարգսյանի, օրեցօր փոքրացող աշխարհն է, որտեղ գիտատեխնիկական հեղափոխության շնորհիվ պետությունների եւ ազգերի փոխհարաբերություններն ու շփումները էապես աճել են։ Թվում է, ուր որ է վարչապետը խոսելու է հարեւան երկրների եւ ազգերի հետ նորմալ հարաբերությունների, բաց սահմանների, առեւտրատնտեսական կապերի մասին, բայց ոչ, գոյաբանության մեր սկզբունքներում նման մանրուքի համար տեղ չկա։ Կառավարության ղեկավարը (իհարկե, ոչ որպես սեփական ձեռքբերում) խոսել է նորաստեղծ տարբեր միջազգային կառույցների մասին, «որոնք ունեն առաքելություն՝ հեշտացնել պետությունների միջեւ շփումները» եւ, թարսի պես առանձնացրել 16 տարի առաջ ստեղծված Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, որն, ի դեպ, իրավահաջորդն է 1947-ին կնքված եւ շուրջ կես դար կազմակերպության գործառույթ ունեցած տարիֆների եւ առեւտրի գերագույն համաձայնագրի։
Վերջում վարչապետն ասել է, որ «հայոց լեզվի պահպանման լավագույն միջոցը գրաբարը դպրոցներում եւ բուհերում ուսումնասիրության համար պարտադիր լեզու դարձնելն է»։ Երեւի մեր կառավարությունը բջջային հեռախոսները գրաբարաֆիկացնելու գոյաբանական ծրագիր է ընդունել կամ արդի հայերենում չի կարողանում գտնել ռուսերեն «լապշա» բառի համարժեքը։
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Комментариев нет:
Отправить комментарий