Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

15.02.2012

ՌԱՍԻՍՏԸ ՖԱՇԻԶՄԻՆ ԴԵՄ Է


Դավիթ Հարությունյան. «Համամասնական ընտրակարգն էր, որ ֆաշիստներին իշխանության բերեց Գերմանիայում»: Համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ԸՕ նախագծի շուրջ կազմակերպված այսօրվա խորհրդարանական լսումներում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները չեն փոխում: Նա նաեւ այլ պատճառներ բերեց` հիմնավորելու իր տեսակետը: «Համամասնական ընտրակարգով կուսակցությունների առաջին դեմքերը հրաժարվում են մանդատից, գալիս են խորհրդարան հանրությանը անհայտ անհատներ: 

Առանց մեծամասնականի ընտրողը չունի կոնկրետ դեմք, որին կարող է ընտրել, կորում է պատգամավոր-հասարակություն կապը` պատասխանատվության տեսանկյունից: Մենք կուսակցություններում ունե՞նք ներքին ժողովրդավարություն: Եթե այս հարցին պատասխանենք, ապա պետք է եզրակացնենք. հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգը կխթանի կուսակցական ղեկավարության դիկտատուրան կուսակցությունների ներսում»,- նշեց Դ. Հարությունյանը:



Հարությունյանը որպես փաստարկ բերեց անգամ հետեւյալ օրինակը. «Համամասնական ընտրակարգն էր, որ ֆաշիստներին իշխանության բերեց Գերմանիայում»:


Հեղինակ՝  Ցեղակրոն Նժդեհական Դավիթ Հարությունյան

Комментариев нет: