ՀՀԿ-ի «կոմսոմոլը» երեկ միջոցառում էր կազմակերպել։ Կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նշում էր Վարդանանց տոնը:
Երիտ-բազեբոշուկներ
«Կոմսոմոլն» ու կարիերայի նահատակները
Միջոցառումը կազմակերպված էր ինչպես միշտ. ուսանողներին դասերից ազատել ու շարժական գույքի պես քշել էին Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, սրանք էլ, թեեւ կարգին չգիտեին, թե ինչ տոն է նշվում (ուսանողներից մեկը, այդ հարցը լսելով, հենց այդպես էլ ասաց` «արի էդ հարցը անցնենք, էլի, ապե»), բայց քանի որ երաժշտություն կար` պարում էին։ Հետո վարչապետն ու քաղաքապետը ահագին մարդով (շքախումբ, «ախրանա» եւ այլն) քայլելով եկան-տեղ հասան։
Այդ ընթացքում, բնականաբար, Խանջյան փողոցում կիլոմետրանոց խցանում էր առաջացել, հարյուրավոր վարորդներ էլ իրենց անկեղծ կարծիքներն էին հայտնում վարչապետի մասին, բայց կարեւորը դա չէ։ Կարեւորն այն է, որ թափորի առաջն ընկած վարչապետն ու երիտհանրապետականների շեֆը ուրախ-զվարթ քայլում էին ու գուցե նույնիսկ իրենք իրենց նույնացնում Վարդանանց նահատակների հետ։ Բա իհարկե նահատակներ են, հանուն ազգի գիշեր-ցերեկ աշխատում են` իրենց չխնայելով։ Ճիշտ է, եթե այդ պահին լսեին, թե իրենց մասին ինչեր են խոսում վարորդներն ու պատահական անցորդները, կհասկանային, որ սեռական շահագործման նահատակներ դառնալու իրենց շանսերն անհամեմատ ավելի մեծ են։
Ինչեւէ, դե հիմա Վարդանանց տոն են նշում` լավ են անում, իրենց գործն է։ Մեզ այս դեպքում բոլորովին այլ հարցեր են հետաքրքրում։
Այդ ընթացքում, բնականաբար, Խանջյան փողոցում կիլոմետրանոց խցանում էր առաջացել, հարյուրավոր վարորդներ էլ իրենց անկեղծ կարծիքներն էին հայտնում վարչապետի մասին, բայց կարեւորը դա չէ։ Կարեւորն այն է, որ թափորի առաջն ընկած վարչապետն ու երիտհանրապետականների շեֆը ուրախ-զվարթ քայլում էին ու գուցե նույնիսկ իրենք իրենց նույնացնում Վարդանանց նահատակների հետ։ Բա իհարկե նահատակներ են, հանուն ազգի գիշեր-ցերեկ աշխատում են` իրենց չխնայելով։ Ճիշտ է, եթե այդ պահին լսեին, թե իրենց մասին ինչեր են խոսում վարորդներն ու պատահական անցորդները, կհասկանային, որ սեռական շահագործման նահատակներ դառնալու իրենց շանսերն անհամեմատ ավելի մեծ են։
1. Ո՞րն է սրա նպատակը։ Ուզում են ասել, որ երիտասարդությունը ՀՀԿ-ի հե՞տ է։ Եթե խոսքն այն աչքաբաց կարիերիստների մասին է, ովքեր առաջ «բազե» էին, հետո դառան «միակ» եւ այլն, ապա նրանք ոչ թե ՀՀԿ-ի կողքին են, այլ ցանկացած կուսակցության, որն այդ պահին իշխանություն ունի։ Կամ գուցե երիտհանրապետականների ղեկավա՞րն է ցանկացել շեֆերին ցույց տալ, որ արդյունավետ է ծախսում կուսակցության փողերը։ Եթե այդպես է` լավ չստացվեց. հազիվ մի հարյուր հոգու էին բերման ենթարկել։ Կամ գուցե սա նախընտրական քարոզչությո՞ւն է։ Ասենք` որեւէ մեկի դեֆորմացված ուղեղում միտք է ծնվել, թե մարդիկ կտեսնեն այս միջոցառումը ՀՀԿ զինանշանի ներքո ու կասեն. «վա՜յ, էս ի՞նչ հայրենասեր կուսակցություն է, միայն սրանք են Վարդանանց տոնը նշում, ես անպայման իմ ձայնը նրանց եմ տալու»։
2. Որեւէ մեկը կարո՞ղ է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ իրավունքով են երկրի վարչապետը, Երեւանի քաղաքապետն ու տասնյակ այլ պաշտոնյաներ աշխատանքային օրվա աշխատանքային ժամերին իրենց բանուգործը թողած` մասնակցում կուսակցական միջոցառման։ Լավ, այդ մարդիկ իսկապե՞ս այդքան կտրված են իրականությունից, չե՞ն հասկանում, որ ժողովուրդն իրենցից բառիս բուն իմաստով զզվում է, եւ դա, ի դեպ, կուսակցական պատկանելության հետ առանձնապես կապ չունի։ Երեւի հասկանում են, դրա համար էլ մի երկու կանգառ քայլում են տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ։ Հասկացանք, բայց դուք դրա՞ համար եք աշխատավարձ ստանում։ Կամ ձեզ ո՞վ է իրավունք տվել երկրում այնպիսի վիճակ ստեղծել, որ նույնիսկ երիտասարդությունը համակերպվի այն մտքի հետ, որ Հայաստանում ինչ-որ բանի հասնել հնարավոր է միայն ՀՀԿ-ին քծնելով։ Հասկացանք, որ մարդու ձեր տեսակը դա է, հասկացանք, որ մարդու այդ տեսակն է ՀՀԿ «կադրային ռեզերվը», բայց դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանի վաղվա օրը` կարիերիստների ու վախից այսուայնկողմ քշվող ուսանողների «սորտով»։
Խնդիրը Վարդանանց տոնը չէ, շատերն իսկապես կարող են դա հայրենասիրական միջոցառում համարել, մասնակցել դրան եւ անկեղծորեն համոզված լինել, որ լավ բան են արել։ Խնդիրը բոլորովին այլ է։ Պատկերացրեք` ուսանողն ապրում է Հայաստանում, գիտի, որ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է, գիտի, թե ինչ է կատարվում երկրում, գիտի, թե ովքեր են թալանում եւ ինչ մեխանիզմներով, գիտի, թե ինչ տեմպերով է դատարկվում երկիրը, գիտի, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաներն ու նույնիսկ հոգեւորականներն իրար «Բենթլիներ» նվիրում, եւ պատկերացրեք` այդ ուսանողն ինքնակամ գնում եւ անդամագրվում է ՀՀԿ ուսանողական միությանը։ Պատկերացրեցի՞ք մարդկային տեսակը։ Այ այդ տեսակի խրախուսումն է սարսափելի։ Թե չէ որ առանձին վերցրած մի Կարեն Ավագյան նույնպիսի միջոցառումների շնորհիվ պատգամավոր է դարձել ու հիմա իր հոր տարիքի գործընկերներին «ծաղրածու» է անվանում` այնքան էլ սարսափելի չէ։ Սարսափելին այն է, որ հենց նրա օրինակն են վարակիչ դարձնում, այն էլ` ամենաբարձր մակարդակով։ Նախկին կոմսոմոլի ղեկավարած երկիրն էլ սա պիտի լիներ։
Комментариев нет:
Отправить комментарий