Պատգամավորը վիրահատել է քիթը
Աժ երկու գործարար պատգամավորներ` Ռուբեն Հայրապետյանն ու Սամվել Ալեքսանյանը, երեկ հայտարարեցին, որ մեծամասնական ընտրակարգով կրկին առաջադրվելու են: Երբ լրագրողները Հայրապետյանին հիշեցրին, որ նախկինում ասել էր` նորից չի առաջադրվելու, պատասխանեց. «Հիմա էլ հայտարարում եմ, որ դնում եմ: Ի՞նչ է եղել, իմ իրավունքը չի՞: Հնարավոր է` Կենտրոնում դնեմ կամ Արաբկիրում, Զեյթունում: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Հայաստանում որտեղ ուզեմ, կդնեմ»: Արդեն տեղեկացրել էինք, որ Հայրապետյանը մեծամասնականով կրկին առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքից (Ավան), որտեղից 2007-ին ԱԺ էր մտել: Մյուս պատգամավորը` Սամվել Ալեքսանյանը, երեկ պատասխանել է մեր հարցերին:
- Որտե՞ղ:
- Յոթերորդ ընտրատարածքում:
- Յոթերորդ ընտրատարածքում:
- Բայց Սերժ Սարգսյանն ասում էր, որ գործարարությունը պետք է տարանջատվի բիզնեսից:
- Ես բիզնեսով չեմ զբաղվում, նախագահն էլ ինչ ասում է, ճիշտ է ասում: Ես իմ պատգամավորական գործունեությամբ եմ զբաղվում, իմ բիզնեսով էլ իմ կինն է զբաղվում, ինձ էլ իմ կինն է պահում, նույնիսկ քթիս վիրահատության փողն է կինս տվել:

- Ինչու՞ է ձեր քիթը վիրահատելու անհրաժեշտություն առաջացել:
- Դե, միջնապատը ծուռ էր:
- Դե, միջնապատը ծուռ էր:
- Հայաստանու՞մ եք վիրահատել:
- Ոչ, Գերմանիայում:
- Ոչ, Գերմանիայում:
- Բայց մեր պլաստիկ վիրաբույժները լավագույնն են համարվում, ինչո՞ւ եք արտասահմանում արել, այլ ոչ` մեզ մոտ:
- Գործեր ունեի այնտեղ, դրա համար միանգամից արեցի, եկա:
- Գործեր ունեի այնտեղ, դրա համար միանգամից արեցի, եկա:
- Բա էդ միջնապատը ինչի՞ է ծուռ, հաստատ կռիվ եք արել:
- Չէ:
- Չէ:
- Բա ինչո՞ւ չէիք շուտ վիրահատում:
- Էն ժամանակ որ լավ չէի շնչում, մտքերս լավ չէին գալիս, հիմա արդեն լավ օդ է քաշում ուղեղս, նոր, լավ-լավ մտքեր են գալիս:
- Էն ժամանակ որ լավ չէի շնչում, մտքերս լավ չէին գալիս, հիմա արդեն լավ օդ է քաշում ուղեղս, նոր, լավ-լավ մտքեր են գալիս:
- Աղասի Արշակյանը հայտարարել է, որ թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու է, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
- Օրենքով թույլ է տրվում` ով ուզի, կարող է առաջադրվել, նայած ով կանցնի:
- Օրենքով թույլ է տրվում` ով ուզի, կարող է առաջադրվել, նայած ով կանցնի:
- Իսկ կարո՞ղ է ԲՀԿ-ն էլ այդտեղ թեկնածու առաջադրի:
- Չգիտեմ ես:
Լուսինե Բարսեղյան - 28.02. 2012
- Չգիտեմ ես:
Լուսինե Բարսեղյան - 28.02. 2012
Комментариев нет:
Отправить комментарий