Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

21.02.2012

ԸՆԴՎԶՈՒՄ

ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՅԶԵՐԲԱՋԱՆԸ և քո նմանները


Հայ « ՄՏԱՎՈՐԱԿԱՆ» Իգիթյանը,  պատերազմը Մոնտե- Կառլոից չի տարբերում, կամ էլ չտարբերելու  պատճառ ունի: Լևոնական չեմ, ինչպես ԲԱՇԻԲՈԶՈՒԿՆԵՐԸ  կոչում են այն մարդկանց, ովքեր «սապոնով» չեն ապրում: Բայց ընտրում եմ Տեր- Պետրոսյանին, որովհետև նա այլընտրանք չունի ( ցավալի փաստ ): Հայ մարդուն հասցրեցիք «սապոնապաշտության» և դեռ ինքնահաստատվելուց եք խոսում: Կարդացեք Ձեր իսկ խոսքերը, սովետական «սև սապոնի» հոտ է  գալիս: 1988 թվականի մայիս ամսին, կայացած գիտնական և Մեծ մտավորական Տեր- Պետրոսյանը ստանձնեց
համաժողովրդական շարժումը: Իգիթյանները այն ժամանակ խանդավառ պաշտպանում էին ԽՄԿԿ առաջնորդներին, հետո սապոն վերցրին և վազ տվին ՀՀՇ, ի դժբախտություն իգիթյանների, նրանց գրկաբաց չնդունեցին և Իգիթյանները սկսեցին ատել բոլորին: Այանքան ատելություն կա իգիթյանների մեջ, որ ՀԱՂԹԱՆԱԿԻ տարիները ծաղրի են ենթարկում: Վերարկուն հագին քնել է խեղճ մարդը, չքնեիր ... գնայիր երկիրդ պաշտպանեիր, ընտանիքդ պաշտպանեիր: Քո նման « մտավորականները» ֆաշիզմի դեմ հաղթանակի մասին խոսում են հրճվանքով, լավ են անում ... բայց մեր հաղթանակների մասին խոսում են ԲԱՇԻԲՈԶՈՒԿԻ տեսանկյունից: 1992-1994թթ. եթե պատերազմում էինք, բա դու ուզում էիր քեզ զգալ Մոնտե- Կառլոի հյուրանոցում, Երևանի ավագանու մանդատով: Քո նման ստահակներն են մեր հաղթանակները նսեմացնում - ԹՈՒՐՔԻԱՆ, ԱՅԶԵՐԲԱՋԱՆԸ և քո նմանները:

S.P. Իսկ Լևոն Տեր- Պետրոսյանի ինքնահաստատման մասին բնավ չխոսես պարոն 
«ՄՏԱՎՈՐԱԿԱՆ», խաշած հավի ծիծաղը կգա ...

Արամ Պետրոսյան


***


«Լեւոն Տեր- Պետրոսյանը Մատենադարանի մոտ ինքնահաստատվելու խնդիր ունի»




Այսօր Aravot.am-ը ճարտարապետ Լեւոն Իգիթյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կարծիք հայտնում Մաշտոցի այգու կրպակների օրինականության մասին, եթե չի եղել այդ տարածքում ու իր աչքով չի տեսել, թե ինչ է կատարվում: Նա պատասխանեց. «Ես գիտեմոր դա ժամանակավոր էդրա համար էլ չեմ զբաղվում դրանովԻնչի՞ գնամնախ այնտեղ այգի չկաայդ որ անընդհատ բոլորդ ասում եք այգի`դա այգի չիկեղտի մեջ կորած մի տարածք էրինչի՞ մինչեւ այդ չէիք նկատումՈրպես ժամանակավորմիջոցդա արվում էԱբովյան փողոցը փրկելու համար»:
Մեր դիտարկմանը, որ հանրությունը բորբոքվում է, որովհետեւ տեսնում է, որ մեկի կրպակը հանում են, մյուսինը մնում է` պարոն Իգիթյանը պատասխանեց. «Դրանից չիՄարդիկ կանոր ինքնահաստատման այլ ճանապարհ չունեն»: Մեր հարցին` ցույցերն ինքնահաստատվելու տարբերա՞կ են` նա պատասխանեց. «Մատենադարանի ցույցերն ինչի՞ համար են, երկրի մասին մտածելու համա՞ր են: Այն մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ այս ազգն առողջությունը կորցնի, հիմա իրենք խոսում են ազգի, ազգի շահերի մասի՞ն: Այն, որ մենք վերարկուներով էինք քնում, որ տեսողություն կորցրեցինք»: Մենք ճշտեցինք` այսինքն՝ Լեւոն Տեր- Պետրոսյանը Մատենադարանի մոտ ինքնահաստատվելու խնդի՞ր ուներ` պարոն Իգիթյանը վստահեցրեց, որ՝ այո. «Բա ինչ, ինքնահաստատման խնդիր ունի, բա ոնց: Այդ տարիքին չպիտի ունենար ըտենց խնդիր մարդ: Ինքնահաստատման խնդիրներն ավարտվում են 20-25 տարեկան ժամանակ: Եքա մարդիկ են դառել, ուրիշ ձեւ չունեն ինքնահաստատվելու»:


Հեղինակ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 21. 02. 2012

Комментариев нет: