Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

14.02.2012

Այսօր հայտնի դերասան Աշոտ Ադամյանի ծննդյան օրն է

Այսօր հայտնի դերասան, ավելի քան երեք տասնյակ ֆիլմերի հեղինակ Աշոտ Ադամյանի ծննդյան օրն է: Դերասանը ծնվել է 1953-ին, Երևանում։ 1972-ին ավարտել է ճարտարապետաշինարարական տեխնիկումը, ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է շինարարական գիտահետազոտական ինստիտուտում։ 1979-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը, 1991-ին՝ Բարձրագույն ռեժիսորական կուրսեր։ 
Դերասանը թեև չի հեռացել մշակույթային կյանքից, այնուամենայնիվ հանդիսատեսը նրան առավելապես հիշում է «Կտոր մը երկինք»-ի Թորիկի կերպարով: Ֆիլմը 1980-ին լույս տեսած թատերական կինոնկար է՝ հիմնված Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի վրա։ 

Բացի իր մշակույթային գործունեությունից, Աշոտ Ադամյանը զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ՝ պայքարելով հանուն ազատ և ժողովրդավար Հայաստանի:

ԸՆԴՎԶՈՒՄ -ը տարեդարձի կապակցությամբ սրտանց շնորհավորում է Աշոտ Ադամյանին՝ ցանկանալով բեղուն ստեղծագործական աշխատանք և ամենայն բարիք։

Комментариев нет: